Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, պատգամավորական մանդատները ստանալուց հետո, խորհրդարանի նիստերի դահլիճում երեկ փակ հանդիպում է անցկացրել: Սա, ըստ խմբակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, մի վերջին անգամ ստուգման նման մի բան է եղել, թե որքանով են խմբակցության նորաթուխ անդամները պատրաստ երկուշաբթի կայանալիք ԱԺ նիստին, որքանով են հասցրել անգիր անել ԱԺ կանոնակարգը, եւ ինչու չէՙ սովորե՞լ են արդյոք քվեարկության տեխնիկական կանոնները: Դե բաՙ հո առաջին հրապարակային բենեֆիսին խայտառակ չեն լինի: Հավանաբար, նորընծա պատգամավորներին ցուցում է տրվել նաեւ, թե ինչպես պետք է պահեն իրենց խորհրդարանի նախագահության կազմը ընտրելիս:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: