Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ

28/12/2018
- 28 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի
Հանրապետության երկրորդ քաղաքի ամանորյա գլխավոր տոնածառն ամեն տարի, արդեն երեք տասնամյակ, սկսում են դնել դեկտեմբերի 7-ից հետո: Այս տարիՙ երկրաշարժի հենց 30-րդ տարելիցի շեմին, չգիտես ով որոշել էր, որ դրա մետաղյա հիմնակմախքն արդեն կարելի է տեղադրել առանց այդ օրվան սպասելու, մոտ մեկ շաբաթ շուտ: Գուցե նրա համար, որ ծառի վերջնական ձեւավորումից հետո էլի կարողանանք նրա լույսերը հանդիսավոր վառել մայրաքաղաքից մեկ օր շուտ ու դրանով լենինականցիաբար պարծենալ: Ինչեւէ, 27 մետր բարձրությամբ, բնական ճյուղերով ձեւավորվող քաղաքային տոնածառը նման է մեծ, գեղեցիկ, բայց ցերեկները մերկ եղեւնու, եւ զարդարվում է միայն երեկոյան մութինՙ իր վառվող լույսերով ու դրանց խաղով: Ամանորյա գեղեցկուհու վրա կատարվող ծախսերը սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներ ունեցող քաղաքում համեստ ենՙ ընդամենը 3 մլն դրամ:Իսկ ինչպիսի՞ն էր Գյումրու համար 2018 թվականը եւ ինչ սպասել 2019-ից: Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարին, քաղաքապետ Սամվել Բալասանյանը հատկապես անդրադարձավ փողոցաշինության հետ կապված խնդիրներին: Բնակավայրի անցնող տարվա պատկերն ամենից շատ բնորոշողը, թերեւս, քաղաքով մեկ քանդուքարափ արված ու նորոգվող տասնյակից ավելի փողոցները եւ մայթերն են, որոնք արդեն մի քանի ամիս լուրջ խնդիրներ են առաջացրել ինչպես տվյալ փողոցների բնակչության, այնպես էլ հետիոտնի ու տրանսպորտի երթեւեկի համար, աշխատանքների ձգձգումներով ընդհանուր դժգոհություն առաջացրել: Ինչպես քաղաքապետը նշեց, Գյումրիում երեւի երբեք այսպես չի եղել, որ միանգամից 4 փողոցաշինական ծրագիր սկսեն իրականցնել: Դրանցից ամենամեծը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի 23,84 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային ու դրամաշնորհային ծրագիրն է, որն այս տարի ընդգրկել էր 12 կմ ճանապարհ եւ երկու հրապարակ: 2 մլն դոլարի փողոցաշինություն իրականացվում է Համաշարհային բանկի ֆինանսավորմամբ: Վեց փողոցներ նորոգվել եւ մեկն էլ կնորոգվի տեղական բյուջեի միջոցներով: Եվ վերջապես, կառավարություն-քաղաքապետարան համատեղ ծրագրով կառուցվում է «Մուշ 2» թաղամասի հրապարակը:Միանգամից այս ծավալի աշխատանքներին, դրանց ընթացքում ի հայտ եկած նոր խնդիրներով հանդերձ, ըստ էության պատրաստ չէին կազմակերպիչներն ու շինարարները: Քաղաքապետը նշեց այդ փողոցների քանդվող շերտի տակ նախկին ջրահեռացման, կոյուղատար եւ այլ համակարգերի խաթարված վիճակը, որն էլ հիմնական պատճառ էր շատ դեպքերում աշխատանքների ձգձգումների ու նորոգվող փողոցներից շատերի այսօրվա դեռ կիսաքանդ վիճակի: Բալասանյանը հույս հայտնեց, որ ձմեռային շրջանի ընդմիջումից հետո, մինչեւ ապրիլի վերջ, այս առաջին փուլի բոլոր փողոցների նորոգումը կավարտեն: «Մենք 33 փողոցՙ 24 կմ ճանապարհ պետք է կառուցենք 2019 թվականին»,- ասաց նա, ավելացնելով, որ մինչեւ աշուն դա էլ ավարտելու են: Իսկ ծրագիրը շարունակվելու է նաեւ հետագա երկու տարիներին: Գյումրին ունի 220 կմ ընդհանուր երկարությամբ 180 փողոց: Հաճախ հնչող այն հարցին, թե հնարավոր չէ՞ր փողոց առ փողոց կառուցելով առաջ գնալ, քաղաքապետը պատասխանեց. «Այդպես քառասուն տարի կտեւի. բերեք միանգամից քանդենք-սարքենք վերջացնենք»:Համայնքի ղեկավարը քաղաքի համար լուծելու երկու կարեւորագույն խնդիր է տեսնում, որոնց միշտ հետամուտ է: Դրանցից մեկը, անօթեւանների խնդրի հետ մեկտեղ, կապված է տնակների հետ: Տեղում ստեղծված «Գյումրին առանց տնակների» հիմադրամի, տարբեր բարեգործների միջոցով այժմ որոշ թվով բնակարանների հարց է հաջողվում լուծել, ընդսմին նաեւՙ սոցիալական բնակարանների, բայց դրանով անօթեւանության խնդիրը չի կարող լուծվել: Գյումրիում այսօր դեռ կա 2854 տնակ, որոնցից 300-ը քարապատված, այդքանից 2400-ում ինչպես երկրաշարժից, այնպես էլ տարբեր այլ պատճառներով անօթեւան մարդիկ են բնակվում: Սամվել Բալասանյանը նշեց, թե իրենք ունեն դրա հետ կապված բովանդակային վերլուծություն, բայց այդ ամենը պետք է հիմնավորվի, որ հասկացվիՙ ով է իրական պահանջատեր: Սույն խնդրին հատուկ անդրադարձավ կառավարությունը դեկտեմբերի 7-ին այստեղ կայացած արտագնա նիստում, ամբողջական պատկերը հստակեցնելու համար ստեղծվել է հանձնաժողովՙ ընդգրկելով ինչպես տարբեր գերատեսչությունների, այնպես էլ տեղական իշխանության ներկայացուցիչներին, վերջնաժամկետ է նշանակվել հունիսի 30-ը: «Պետք է նաեւ մեր բնակիչների հետ աշխատենք, մի օր հասնենք նրան, որ քաղաքում այլեւս տնակներ չլինեն»,- հավելեց Բալասանյանը:Առանձին անդրադարձ կատարվեց նաեւ քաղաքային տրանսպորտի խնդրին: «Տրանսպորտի վիճակը խայտառակություն է»,- փաստեց քաղաքապետըՙ նշելով, թե տարիներ առաջ բերված առաջին խմբաքանակ ավտոբուսներն ինչ-որ բան էին, բայց ընդհանուր վիճակը դեռ շատ վատ է: Համայնքի ղեկավարը, իր հավաստմամբ, երկու-երեք ծրագիր է առաջարկել կառավարությանը, որոնցից մեկն ավտոբուսներին է վերաբերում: «50-60 ավտոբուս կարող ենք ներկրել,- ասաց նա:- Այդ 60 ավտոբուսը եթե քաղաքում լինի, լրիվ կարող ենք քաղաքային տրանսպորտը իդեալական շահագործել: Նույնիսկ մասնավոր սեկտորին էլ ընդգրկելու ենք, որպեսզի մենք կարողանանք այդ հարցին լուծում տալ»:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՆՃՈՒԿԸ

Հաջորդ գրառումը

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական