Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՈՂՈՔԻ ԵՎ ԸՆԴՎԶՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ

28/12/2018
- 28 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Միջազգային վերլուծաբանները անցնող 2018 թվականն իր քաղաքական, տնտեսական, սոցիալական ու հասարակական անհանգստություններով եւ պոռթկումներով նմանեցնում են անցյալ դարի 30-ական թվականներին, որն ավարտվեց, ինչպես հայտնի է, 2-րդ աշխարհամարտով: Հինգ ցամաքամասերում եւ բազմաթիվ երկրներում, հաճախ շղթայաձեւ ռեակցիաների տեսքով, անցնող տարին հատկանշվեց իշխող վարչակարգերի դեմ ընդվզումներով, կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարով, համաշխարհային վտանգների, հասարակական ընդհանուր կամ տեղական չարիքների նկատմամբ բողոքների, գործադուլների եւ պայքարի այլ դրսեւորումների իրարահաջորդ շարժումներով, որոնցից զերծ չմնաց նաեւ, առանց վայրագության, սակայն, մեր երկիրը: Եվ այդ ամենըՙ աշխարհի ռազմաքաղաքական թեժ կետերի նորանոր բորբոքումների ֆոնին:

Տարին սկսվեց Իրանի համեմատաբար փոքր քաղաքներում արձանագրված ապստամբական ելույթներովՙ ընդդեմ տիրող վարչակարգի վարած տնտեսական քաղաքականության եւ հանրային ազատությունների սեղմումների: Իրանյան հզոր հակահետախուզությանը հազիվ էր հաջողվել ճնշել ըմբոստական երեւույթները, երբ, փետրվարին, Մ. Նահանգներում սկիզբ առավ կանանց իրավունքների համար մղվող պայքարը, որն իսկույն շարունակվեց, հաճախ տեղական դրսեւորումներով, Իտալիայում, Ռումինիայում, Թունիսում, ապա վերադարձավ Ամերիկյան ցամաքամասՙ Հոնդուրաս, Վենեսուելա եւ այլուր: Պայքարը գագաթնակետին հասավ Հնդկաստանում, որտեղ ընդհանրապես կանանց եւ հատկապես դեռատի աղջիկների խմբակային բռնաբարումները ընդվզման հսկայական ալիք բարձրացրին միլիարդանոց այդ երկրումՙ բողոքի ցույցերի վայրագ դրսեւորումներով, որոնց մոտ գրեթե աննկատելի մնացին Իսպանիայում, ցուլերի վազքի տոնակատարության ընթացքում, 18 տարեկան աղջկա բռնաբարումը 5 տղամարդկանց կողմից եւ դրան հետեւած բազմաթիվ ցույցերը, որոնց հաջորդեց տնտեսական եւ, անշուշտ, ներգաղթյալների դեմ նախորդ տարիներից սկսված պայքարը, որն օրակարգի վրա է մինչեւ օրս, եւ ոչ միայն Իսպանիայում:

Շարունակական բողոքի ցույցերից զերծ չմնաց նաեւ աշխարհի հզորագույն տնտեսությունն ունեցող «երազային» Մ. Նահանգները, որտեղ հակաթրամփյան տեւական շարժումը շարունակվեց նոր պոռթկումներով ողջ տարվա ընթացքում, մերժելով նրաՙ այսպես կոչված հակակլիմայական քաղաքականությունը, հակագաղթականական միջոցառումները, անձնական օգտագործման զենքերիՙ ընդհուպ կրթական հաստատություններում կատարվող մեծաքանակ սպանությունների առաջքը չառնելու դեմ շղթայազերծված պայքարը: Այդ եւ բազմաթիվ այլ խնդիրների առիթով, ինչպեսՙ Կալիֆոռնիայի անտառային հրդեհների, նույնիսկՙ «Ամազոն» on-line վաճառքի խոշորագույն ընկերության դեմ բողոքներում հաճույքով ընդգրկվեց ամերիկյան շոու-բիզնեսի գրեթե ողջ համակարգըՙ հատկապես ռեփ եւ հիփ-հոփ կատարումներով…

Սակայն գլոբալ ընդվզումներից հավանաբար ամենահատկանշականն սկսվեց Փարիզի արվարձաններից մեկում, ընդամենը բեռնատարի 2 վարորդների կոչից, որոնք դիզելային վառելիքի չափորոշիչների խստացման եւ թանկացման դեմ կոչ արեցին փակել քաղաք մտնող գլխավոր պողոտաները, եւ սկսվեց «Դեղին ժիլետներ» շարժումը, որին իսկույն միացան 200000-ից ավել կատաղած ժիլետավորներ: Ու մինչ բողոքի շարժումը,- որը տարիքով ավագներին հիշեցրեց 1968 թվականի ուսանողական կատաղի ըմբոստությունը,- կտարածվեր հարեւան երկրներՙ Բելգիա, Գերմանիա եւ այլուր, ցույցերը նոր թափ հավաքեցին ողջ Ֆրանսիայումՙ նախագահ Մակրոնի հրաժարականի պահանջով փաթեթավորված: Այն նույն Մակրոնի, որն ընդամենը 2 տարի առաջ նախագահական աթոռին էր հասել «En marche» («Քայլ արա») շարժմամբ…

Փոքր կայծով հասարակական մեծ հրդեհ ու պայթյուն առաջացնելու այդ ֆենոմենը, որի համար կայծ տվողները առաջին հերթին պարտական են համացանցին եւ մասնավորաբար սոցիալական ցանցերին, հայկական տարբերակով կրկնվեց մեր երկրում, ինչպես կրկնվում է այժմ Հունգարիայումՙ 1993 թ.-ից ի վեր երկիրը ղեկավարող, ֆաշիստական հայացքների տեր Վիկտոր Օրբանի, առավել եւսՙ 1960-ականների Սանդինիստական հեղափոխության հերոս, արդեն 40 տարի, ընդհատումներով, Նիկարագուայում իշխող Դանիել Օրտեգայի դեմ: Թե ինչ կլինի վերջինների վախճանըՙ առայժմ չգիտենք, սակայն մեզ քաջ հայտնի է ապրիլի 3-ին 7-8 հոգով (Չալոն էլ հետները) Գյումրիից սկսված շարժումը, որը կայծակի արագությամբ ծավալվեց «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսի ներքո եւ նույն արագությամբ էլ վերածվեց, ամենակարեւորըՙ առանց արյունահեղության, «Իմ քայլի» հաջորդական քայլերովՙ դեպի կառավարություն եւ ընդհուպՙ Ազգային ժողով երթի, ապա դրանց տիրապետմանը:

Հիմա, այլեւս քայլելու տեղ չի մնացել: Մնացել է նստել-մտորելու, ավելի ճիշտՙ աշխատելո՛ւ ժամանակը, երկրի ու ժողովրդի բազում ու բազմաթիվ հարցերը լուծելո՛ւ ժամանակը: Ներկա պահին այդ աշխատանքը ուրիշ ոչ ոք չի կարող կատարել, չկա՛ այլընտրանքՙ բառի քաղաքական ամբողջակա՛ն իմաստով, ինչքան էլ որ դա, դարձյալ քաղաքական տեսակետից, արտառոց թվա, նաեւ վտանգավոր:

Մեզ մնում է, Նոր տարվա սեմին, իմաստություն մաղթել մեր երկրի նոր ղեկավարությանը, նաեւ համբերություն, խաղաղ աշխատանք ու հաջողություններ մեր ժողովրդին:

Շնորհավոր Նոր տարի եւ Ս. Ծնունդ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԵՐԲԵՎԷ ՉԸՆԿՐԿԵԼ ՈՒ ՉԸՆԿՃՎԵԼ, ԱՅԼՙ ԴԻՄԱՆԱԼ ՈՒ ՀԱՂԹԵԼ». ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՎԵՐԵՎԻ ԿԼԻՇԵՆ…

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԵՐԵՎԻ ԿԼԻՇԵՆ...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Արդյոք իշխանությունը կգնա խախտումների. այո՛, մեծ ռիսկեր կան, որ կգնա մեծագույն խախտումների, որովհետև այս իշխանության գլխավոր խնդիրը սխալները կոծկելն է,...

ԿարդալDetails

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025

Մի րոպեով մի բան ասեմ-5. Փաշինյանի հերթական անդրադարձը՝ երեք նախագահներին

09/10/2025

Պարոն Փաշինյան, պարզաբանեք՝ ինչ նպատակով եք լուծարում բարձր որակի ARFI պետական ներդրումային հարթակը. Դավիթ Փափազյան

09/10/2025

Ինձ համար մեծ խնդիր է՝ ինչո՞ւ ռուս խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում Արցախում էթնիկ զտումներ եղան. Թաթոյան

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական