Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԵՐԲԵՎԷ ՉԸՆԿՐԿԵԼ ՈՒ ՉԸՆԿՃՎԵԼ, ԱՅԼՙ ԴԻՄԱՆԱԼ ՈՒ ՀԱՂԹԵԼ». ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆ

21/12/2018
- 21 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության, ինչպես նաեւ եւ ԵՊՏՀ Մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների համատեղ առաջարկին ընդառաջելովՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալել է այդ ֆակուլտետների ուսանողներին: Հանդիպման թեման գործարար ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների զարգացումն էր:

Ուսանողական լսարանը մեծ հետաքրքրությամբ լսել է ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ որպես կայացած ընկերության եւ Ռալֆ Յիրիկյանիՙ որպես կայացած գործարարի հաջողության պատմությունները: Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու գործարար ոլորտում խոչընդոտների հաղթահարմանն ուղղված լուծումներին, ու նաեւ պատկերացում կազմել կառավարման հմտությունների վերաբերյալՙ կոնկրետ օրինակներով:

Նման ձեւաչափով հանդիպումներն օգնում են ապագա գործարարներին ու տնտեսագետներին ավելի առարկայորեն հասկանալ ընկերության կառավարման համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառման ու հաջողության հասնելու ուղիները: Փորձի այսօրինակ փոխանցումը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ բուհում ձեռք բերված տեսական գիտելիքների կիրառման տարբերակները իրական իրավիճակներում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ հաջողության հասնելու ճանապարհին պետք է պատրաստակամ լինել հաղթահարելու առկա դժվարություններն ու երբեւիցե չընկրկել:

«Դուք կարող եք ինձ հետ չհամաձայնել, սակայն պետք է երախտապարտ լինել ճակատագրին, որ «կոմֆորտի գոտում» չես ապրել: Կյանքի դժվարությունները կոփում են կամքն ու վճռականությունը, ուժ են տալիս հաղթահարելու կասկածներն ու անգնահատելի գիտելիքներ պարգեւում: Նրանք, ովքեր մշտապես գտնվում են հարմարավետության գոտում, այդպես էլ չեն հանդիպում դժվարությունների, չեն կանգնում սահմանափակ ռեսուրսներով մեծ խնդիրներ լուծելու անհրաժեշտության առջեւ, ու հետեւաբարՙ չեն սովորում: Խոչընդոտները ստիպում են մտածել, ուղիներ փնտրել: Իմ անցած տարիներին հետընթաց հայացք գցելովՙ ես երանի չեմ տալիս այն մարդուն, ով իր դեռահասության, պատանեկության ժամանակ նյութական մեծ հնարավորություններ է ունեցել: Այսպես անգամ կարելի է ձախողել ու կորցնել ամեն ինչ: Նա, ով ձեւավորել է հմտություն, ձեռք է բերել գիտելիք, հասել դրանցՙ գործած սխալների հիման վրա, նա այդ գիտելիքներն ու հմտությունները երբեք չի կորցնի, այլՙ շարունակաբար կկատարելագործի: Եվ, ըստ էության, հենց գիտելիքն ու հմտությունը, ինչպես նաեւ հոգեւոր արժեքներն են մեր միակ անօտարելի սեփականությունը: Ձգտեք ունենալ ինքնություն, այլ ոչ թեՙ պարզապես տիրել նյութական բարիքների»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը :

Հանդիպմանը հաջորդել է ինտերակտիվ զրույց ուսանողների եւ Ռալֆ Յիրիկյանի միջեւ: Գործարարը սիրով պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, իսկ վերջում պատրաստակամություն հայտնել եւս մեկ անգամ հանդիպելու կամ հյուրընկալելու նրանց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐՔԸ ԿՀԵՌԱՆԱ՞ ՍԻՐԻԱՅԻՑ

Հաջորդ գրառումը

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՈՂՈՔԻ ԵՎ ԸՆԴՎԶՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲՈՂՈՔԻ ԵՎ ԸՆԴՎԶՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական