Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՆԴԱԼՆԵՐԸ 3-ՐԴ ԱՆԳԱՄ ԵՆ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ ՄԱԿԱՐԱՎԱՆՔԻ ՎՐԱ

21/12/2018
- 21 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Բոլորովին վերջերսՙ դեկտեմբերի առաջին կեսին, երրորդ անգամ թալանվեց Մակարավանքը: Ցավոք սրտի, մինչեւ այսօր, թե՛ երկրորդ, թե՛ այս դեպքը բացահայտված չէ: Ի դեպ, երկրորդ դեպքը տեղի է ունեցել շուրջ մեկ տարի առաջ, հունվարի 13-ին: Ցավում եմ, որ այսօր, երբ դեռեւս անհայտ ուժերի կողմից հստակ միտում կա քանդելու մեր եկեղեցին ու ազգային-ավանդական ընտանիքը, արատավորելու մեր դարավոր ավանդույթները, հայն այսպես է վարվում իր հավատքի օջախի, 13-րդ դարից մեզ հասած չքնաղ համալիրի հետ:

Կատարվածի շուրջ հեռախոսազրույց ունեցա Մակարավանքի հոգեւոր հովիվ Տեր Արշավիրի հետ:

Հարցին, թե ինչ մասշտաբի գողության մասին է խոսքը, Տեր Արշավիրը պատասխանեց.

«Նախՙ մինչեւ Ձեր հարցին պատասխանելն ասեմ, որ մեզ համար ամենակարեւորը ոչ թե նյութականն է, այլ բարոյականը: Վնաս են հասցրել բարոյապեսՙ թե՛ մեզ, թե՛ ժողովրդին: Իսկ նյութականի մասով ասեմՙ գողացել են սուրբ սեղանի մոտ դրվող երկու մեծ մոմակալները, մեկ քշոց, մեկ կոնքՙ իր ջամանով: Վնասել են նաեւ մուտքի դուռը: Ճաղավանդակից պատրաստված դուռ ունեք, որի վրա երկու փական կա, երկուսն էլ կոտրել են, դրանից հետո, հասնելով փայտյա դռանը, դրա փականը նույնպես կոտրել են: Հետո կոտրելով գանձանակը, նվիրատվությունների գումարներն են գողացել: Կրպակի փականն էլ են ջարդել, բայց այնտեղ գումար չի եղել»:

«Սա առաջին դեպքը չէ, նախկինում եւս երկու նման դեպք է եղել, ոստիկաններն ասում են, որ ձեռագիրը նույնն է: Ի դեպ, երկրորդ անգամ էլ գողերը նույն կերպ էին վարվել, ինչ կարողացել էինՙ տարել էին: Մի տեսակ տպավորություն կար, որ փորձել էին անգամ հուշանվերները փչացնել»,-շարունակեց Տեր Արշավիրը:

Հարցինՙ թե ո՞րն է ժողովրդի դերն այս դեպքում, հոգեւոր հովիվը պատասխանեց.

«Այս գործը նախՙ ոստիկանության պատվի հարցն է, որովհետեւ նախորդը դեռ չբացահայտված, տեղի է ունեցել եւս մի պղծություն: Հետո էլ ժողովուրդը պետք է պահանջի, հսկի, պահպանիՙ մեծ հավատով: Հայ Առաքելական եկեղեցին ազգապահպան կառույց է, նրան չի կարելի միայնակ թողնել, մանավանդ հիմա, երբ ամեն բան արվում էՙ մեր եկեղեցու հիմքերը թուլացնելու, խարխլելու համար: Դարերով, երբ մենք պետականություն չենք ունեցել, եկեղեցին է եղել ժողովրդի առաջնորդը, ուղենիշը, իսկ հիմա, տեսեք, թե ուր ենք հասել:»

«Այնուամենայնիվ, ես, որպես եկեղեցու կրտսեր սպասավոր, մեր ժողովրդին զգում եմ իմ թիկունքում: Լավ է լինելու: Ձեր զանգն էլ կարծեսՙ նախախնամություն լիներ: Քիչ առաջ եմ վերադարձել սահմանի գյուղից, որտեղ երեխաների հետ էի, միջոցառում էրՙ Սուրբ Ծննդյանը նվիրված, մասնակցում էին Աչաջուր, Բերքաբեր եւ Ծաղկավան համայնքի կիրակնօրյայի սաները:Եկա ու զանգեցիք: Օգտվելով առիթից մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյանն ընդառաջՙ Քրիստոսի լույսը տարածվի մարդկանց հոգիներում ու սրտերում – բոլորը բարությամբ լցվեն: Աստված օրհնի բոլորիս»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՉԵՆ

Հաջորդ գրառումը

ԵԱՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ՏԱՐԻՆ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԵԱՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ՏԱՐԻՆ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական