Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՐԿԻ՛Ր, ԳԵՎՈՐԳ ՋԱՆ

21/12/2018
- 21 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այս պահին Հայաստանում ամենակարեւորը մարդը Գեւորգն է: Ի դեպ, դուք Գեւորգին ճանաչո՞ւմ եք: Եթե ոչ, ապա դա ձեր մեծ բացթողումն է, կարող եք գնալ Վանաձոր, այնտեղից ձգտել ընտրվել Ազգային Ժողովի պատգամավոր, իսկ դա անել առանց Գեւորգին ճանաչելուՙ հնարավոր չէ, ամեն դեպքումՙ հին Հայաստանում հնարավոր չէր: Իսկ եթե ճանաչում եք Գեւորգին, ուրեմն պետք է որոշեքՙ դուք ուզում եք ընդդիմությունը Հայաստանում լուսավո՞ր լինի, թե՞ բարգավաճ: Ի դեպ, չմոռանանք, որ ամեն լուսավոր բան չէ, որ բարգավաճ է եւ հակառակը: Ավելին, եթե շատ խորանանք ցանկացած բարգավաճ բանի մեջ, ապա այնտեղ հազիվ թե լուսավոր բաներ տեսնենք:

Այս հարցըՙ լուսավո՞ր, թե՞ բարգավաճ, առաջիկա ժամանակներում հավակնում է լինել Հայաստանի գլխավոր հարցը: Կա վարկած, որ շուտով կձեւավորվեն առանձին բանակներ, որոնցից մեկում զինվորները կկրեն բացառապես ֆրակներ, մյուսումՙ սպարտիվկա ՙ կարմիր, սպիտակ գծերով: Հետո այս բանակները, գործող իշխանությանը հանգիստ թողած, կսկսեն միմյանց դեմ պայքարը: Առիթից օգտվելով գործող իշխանությունը մեծ-մեծ քայլեր կանի դեպի միահեծան իշխանություն, այլ կերպՙ բռնապետություն, որտեղ ինչ անում ենքՙ մե՛նք ենք անում եւ ինչ անում ենքՙ լա՛վ ենք անում սկզբունքով ջահել դեմքերով անփորձ տղերքը Հայաստանի տնտեսությունը կդարձնեն բենգալյան վագր, արտաքին քաղաքական կշիռն էլ փղի պես ծանր:

Ու հենց այստեղ կառաջանա հարցերի հարցը, լավ, ենթադրենք Լուսավորն ու Բարգավաճը որոշում են, թե ո՞վ է իրենցից ընդդիմադիրը, ընդդիմանալու են ինչի՞ն, ո՞ւմ: Մի քաղաքական ուժի, որի քայլերն աջակցություն են ստանում ժողովրդի մեծամասնության կողմի՞ց: Հնարավոր էՙ Բարգավաճն ու Լուսավորն էլ են հասկանում, որ մոտ ժամանակներս Հայաստանում ընդդիմություն լինելը շահավետ չէ, եւ բայց, քանի որ օրենքով երկրին ընդդիմություն է պետք, դեր էՙ կխաղան:

Ի դեպ, դերի մասին. հաշվի առնելով, որ Ազգային Ժողովի շենքը թարմացնում են, դե օրինակ նոր գորգեր են փռում, նիստերի դահլիճում նոր աթոռ են դնում, պատգամավորների առանձնասենյակների դռներից հին անուններ են պոկում, որ նորերը փակցնեն, առաջարկում եմ Լուսավոր Հայաստանին ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխության նախաձեռնությամբ հանդես գալ: Մասնավորապես սահմանել, որ այսուհետեւ երբ Ազգային Ժողովի տարածք է մտնում Լուսավոր Հայաստանից որեւէ պատգամավոր, անմիջապես միանում է ինչ-որ կլասիկ երաժշտություն. համ բոլորս կիմանանք, որ Լուսավորից եւս մի մարդ ներկայացավ գործի, ինչից «Իմ քայլը» խմբակցության նույնիսկ քարտուղարուհին կձգվի, համ էլ դասական երաժշտությունը կմասսակայանացվի, ինչը պարզապես շառաչյուն ապտակ կլինի Բարգավաճին: Նրանց էլ, իմիջիայլոց, հորդորում եմ ինչ-որ ձեւով Գեւորգին դարձնել պատգամավոր. մարդը կարծես թե շատ բան գիտի, ինչը կարող է բավականին հետաքրքրել մեր իրավապահ մարմիններին եւ ասֆալտին փռողներին: Ի դեպ, ինքըՙ Գեւորգը, ըստ Էդմոն Մարուքյանիՙ բարեց տղա է: Դե այսինքն, երբ պարոն Մարուքյանը հայտնի բանավեճին ասաց, որ Գեւորգին չի ճանաչում, իրականում ճանաչում է:

Ինչեւէ, շնորհավորում եմ «Իմ քայլին»ՙ բարգավաճ ու լուսավոր ընկերակցության համար եւ հատկապես նրա, որ եթե առաջիկա ժամանակներում Հայաստանի ամենակարեւոր մարդՙ Գեւորգը չկարողանա թուլացնել լարվածությունը Լուսավորի ու Բարգավաճի միջեւ, ապա այս երկու քաղաքական ուժերը մոռանալու են երկրի մասին էլ, իրենց ընտրողների մասին էլ, իշխանությանն ընդդիմություն լինելու մասին էլ, եւ Բարգավաճն ամեն ինչ անելու է, որ Հայաստանը հանկարծ չլինի Լուսավոր, Լուսավորն էլ ամեն բան անելու է, որ Հայաստանը հանկարծ չբարգավաճի: Եթե այս ամենը ֆիլմ լիներ կամ էլ, օրինակ, Սուրինամում, կլսեինք ու վերջում կասեինքՙ ջհանդամը:

Բայց այս ամենը մեր երկրում է, այնպես որՙ փրկիր, Գեւորգ ջան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԼԵՔՍԻՍ ՕՀԱՆՅԱՆԻ «ՇԱԿՄԱՏ» ԲՐԵՆԴԻՆ

Հաջորդ գրառումը

ԼՌԵՔ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԾ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԼՌԵՔ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԾ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական