Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԵՎԸ

21/12/2018
- 21 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Հայկական մաֆիան» ու նրա «մասնագետները»

«Հայկական մաֆիայի» մասին պարբերաբար լրատվություն տրամադրող գերմանական լրատվամիջոցներից MDR- ը չորեքշաբթիՙ դեկտեմբերի 19- ին հրապարակել է Լուդվիգ Քենդցիայի եւ Աքսել Հեմմերլինգի հոդվածը, որի գլխավոր նորությունը հետեւյալն էՙ Կարլսռուհեի դաշնային դատարանը նույն օրը որոշում է կայացրել, որ մասնակիորեն մերժում է Էրֆուրտի երկրամասային դատարանի 2017- ի վճիռը: Տիգրան Ս. նորից պիտի ներկայանա Էրֆուրտի դատարանՙ այս անգամ մահափորձի կասկածանքով:

Մեր թերթի էջերում բազմիցս արծարծել ենք գերմանական ԶԼՄ- ներում վերոհիշյալ լրագրողների «հայկական մաֆիայի» մասին հետաքննության մանրամասները, որ ի թիվս այլ դեպքերի, առավելաբար հենվում է Էրֆուրտի հայտնիՙ ծեծկռտուքով, հրազենի կիրառմամբ, հակամարտ երկու կլանների բախման միջադեպին,« որից 10 րոպե էլ չանցածՙ Տիգրան Ս. հեռախոսով եղբորը հաղորդել է, թե կրակել է իրենց հոր ոտքին: Եղբոր հեռախոսն այդ պահին լսել է ոստիկանությունը», գրում է MDR- ը եւ շարունակումՙ Տիգրանը դատարանին ժամանակին վստահեցրել է, թե եղբորն այդպես է հաղորդելՙ նրան հատուցման հետագա գործողություններից զերծ պահելու նպատակով: Դատարանը հավատ է ընծայել այդ բացատրությանը, սակայն դատախազությանը այն չի բավարարել: Այժմ Էրֆուրտի երկրամասային դատարանի մեկ ուրիշ պալատ հիշյալ գործը պիտի վերաքննիՙ ականատեսների ցուցմունքները նորից հավաքել- ունկնդրելով: Բացառված չէ, որ ականատեսները շատ բան մոռացության մատնեն:

MDR- ը հիշեցնում է, որ խոսքը 2015- ի մայիսին, 11 մեղադրյալների դեմ սկսված դատավարության մասին է, որն ընթանում էր ոստիկանության ուժեղ հսկողության ներքո: Այդ ժամանակ Տիգրանը մեղադրյալի աթոռին չէր, նա Հայաստան էր փախել, այնուհետ նորից Գերմանիա վերադարձել, իրազեկում է MDR- ը:

«Հայկական մաֆիայի» մասին մեկ ուրիշ հոդված էլ նույն օրըՙ դեկտեմբերի 19- ին հրապարակել է գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD- ն իր մարզական լրահոսում: Ըստ վերոհիշյալ աղբյուրի, կեղծ գործարքների կիրառմամբ խաղադրույքներ կատարելու համաեվրոպական ցանցում նկատելի մասնակցություն ունի «հայկական մաֆիան»: Կազմակերպված հանցավոր խմբավորումների մեջ «ամենավտանգավորներից մեկը» համարվող միջազգային առումով հայտնի քրեական այս խումբըՙ «հայկական մաֆիան» կենսունակ է նաեւ Գերմանիայում, ձեւակերպում է ARD- նՙ ծանուցելով, թե այդ խմբի անդամների ոչ օրինական բիզնեսի մասն է կազմում ֆուտբոլի, ձեռքի գնդակի, բասկետբոլի, թենիսի մեջ կեղծ խաղադրույքներ կատարելն ու դրանից եկամուտներ ստանալը: ARD- ի հիշյալՙ ծավալուն հրապարակման հեղինակ Բենիամին Բեսթը հաղորդում է, թե իրենց լրատվություն փոխանցած անձը, օր, ժամ մանրամասնող, փաստեր բացահայտող հետաքրքրական տեղեկագիր-ցուցակ է տրամադրել, ըստ որի Գերմանիայում «հայկական մաֆիայի» անդամների կատարած 28 խաղադրույքներից յուրաքանչյուրն իրականություն է դարձել 3 օրվա ընթացքում:

Խաղադրույքներ են կատարվել Հայաստանում ֆուտբոլային խաղերի, ֆուտբոլի ասիական գավաթի, թե՛ տղամադկանց, թե՛ կանանց պրոֆեսիոնալ թենիսի, Ռուսաստանի ձեռքի գնդակի եւ բասկետբոլի մրցություններում: «Հայերը խաղադրույք են դնում տարբեր մարզաձեւերում: Նրանք կապ ունեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների, բասկետբոլիստների, թենիսիստների, ձեռքի գնդակ, վոլեյբոլ խաղացողների հետ, հաճախ մարզիկները Արեւելյան Եվրոպայից են, թեեւ այլ երկրներից էլ կան», գրում է ARD-ի հոդվածագիրըՙ նշելով նաեւ, թե մարզիկներին կաշառելու, կեղծ գործարքների մեջ «գերմանահայկական մաֆիայի» ակտիվ դերակատարման, մարզիկներին Գերմանիայից ֆինանսավորման մասին փաստում է նաեւ ֆուտբոլի կեղծ խաղադրույքների հարցում ճանաչված փորձագետ Միշայել Բահրսը : ARD- ին տեղեկություններ տրամադրած անձը, որի անունը գերմանական լրատվամիջոցը չի բացահայտում, պարզաբանել է «հայկական մաֆիայի»ՙ կեղծ գործարք կատարելու մեխանիզմը: Նրանք սովորաբար խաղադրույք են կատարում ոչ մեծ մրցելույթների մեջ, ընտրում նվազ վարձատրություն ստացող մարզիկների: Կեղծարարությամբ զբաղվողների բջջային հեռախոսներին փոխանցվում է փակ հաղորդագրություն, խաղադրույքը կատարվում է անանուն: «Մաֆիան շաբաթական վեցանիշ ապօրեն եկամուտ է ապահովում», գրում է ARD- ի մեկնաբանը:

Մեզ համար ամենաուշագրավը գերմանական լրատվամիջոցին տեղեկություններ փոխանցած անանուն աղբյուրիՙ «հայկական մաֆիայի» «մասնագետի» հետեւյալ նկարագրությունն էՙ «Գերմանիայի հայերը կապ ունեն Բելգիայի հայերի հետ: Կեղծ գործարքների, մեքենայությունների հարցում տեղեկություններ են փոխանակում: Ամռանը ոստիկանության հատուկ գործողությունների, շուրջկալների ժամանակ մի քանի շաբաթ կապը դադարեցրել էին: Այժմ, ինձ տեղեկացրել են, թե ամեն ինչ առաջվա նման շարունակվում է: Երկու- եկեք ամիս հետո ամեն ինչ վերականգնել են, մի գլուխը կտրում ես, երկու նորը գոյանում է», գրում է ARD- ն: Այս հոդվածները պատահաբար, թե՞ բարեբախտաբար հրապարակվել են այն օրը, երբ «Էկոնոմիստը» Հայաստանը տարվա երկիր ճանաչեց:

Անցյալ երկու շաբաթներին գերմանական մամուլը շատ գրեց մեր երկրում խաղաղ իշխանափոխության, ազատ, թափանցիկ խորհրդարանական ընտրությունների, շախմատի ու ՏՏ- ի ոլորտում մեր ներուժի մասին: Վարչապետ Փաշինյանի միջոցով դրական հերոս դարձավ մեր երկիրը: Դեռ գարնանը գերմանական հեռուստատեսության երկրորդ ալիքի թղթակիցը Երեւանում իշխող տրամադրությունը, ոչ ավել, ոչ պակասՙ հեքիաթ համարեց: Հենց այդտեղ էլ հաղթել ենք դեւին: Իսկ արտերկրում դրա գլուխների ու դրանց աճի մասին դեռ պիտի կուռ փաստեր հրապարակեն: Պահանջենք:

Խմբ. կողմից.- Պետք է մի առանձին հետաքննություն էլ անցկացնել գերմանական մամուլի այս արտակարգ սրված հետաքրքրության դրդապատճառների մասինՙ դեպի հայանուն օրինազանցներ: Գերմանիայում կան նման հազարավոր խմբեր: Ո՞րն է դրդապատճառը դրանցից «հայկականը» առանձնացնելու: Ադրբեջանաթուրքական գործակալները որեւէ դեր չունե՞ն այդ բոլորի մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ՊՈՒՏԻՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է «ԱԶԳ»Ի ԹՂԹԱԿՑԻ ՀԱՐՑԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՊԱՀԱՐԶԱՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՊԱՀԱՐԶԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Արդյոք իշխանությունը կգնա խախտումների. այո՛, մեծ ռիսկեր կան, որ կգնա մեծագույն խախտումների, որովհետև այս իշխանության գլխավոր խնդիրը սխալները կոծկելն է,...

ԿարդալDetails

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025

Մի րոպեով մի բան ասեմ-5. Փաշինյանի հերթական անդրադարձը՝ երեք նախագահներին

09/10/2025

Պարոն Փաշինյան, պարզաբանեք՝ ինչ նպատակով եք լուծարում բարձր որակի ARFI պետական ներդրումային հարթակը. Դավիթ Փափազյան

09/10/2025

Ինձ համար մեծ խնդիր է՝ ինչո՞ւ ռուս խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում Արցախում էթնիկ զտումներ եղան. Թաթոյան

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական