Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ԱՎԱՐՏՎԵՑ…

07/12/2018
- 07 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավն այսօր կեսգիշերին ավարտվում է: Եվՙ փա՛ռք Աստծո: Որովհետեւ անցած շաբաթները դասական առումով քարոզարշավ չէինՙ ամեն մեկը ոչ թե սեփական գաղափարախոսությունն ու ծրագրերն էր ներկայացնում հանրությանը, այլՙ քար էր նետում մյուսների բոստանը: Ասես մեկը մյուսին վարկաբեկելու, վիրավորելու, հրապարակավ իրենց անցանկալի մրցակիցների հասցեին թույն ու մաղձ թափելու մրցակցություն էր: Այդ գայթակղությունից ոչ ոք, նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զերծ չմնացՙ հրապարակային հայտարարություններում դարձյալ իջնելով մինչեւ սրան-նրան ասֆալտին փռելու սպառնալիքների մակարդակը: Վարչապետը պիտի կարողանա՛ր ինքն իրեն ավելի լավ տիրապետել, չէ՞ որ նա հիմա երեկվա ընդդիմադիր գործիչը չէ՛, համահայկակա՛ն դեմք է, բոլորիս, ե՛ւ իրեն սիրողների, ե՛ւ չսիրողների ղեկավարը: Մինչդեռ առանձին դեպքերում նրա որոշ խոսքեր կարող էին ընկալվել որպես ուղղակի քաղաքական ուղղորդում:

Օրինակ, քարոզարշավի հենց առաջին օրը վարչապետը հրապարակեց թվեր, թե իրենք, ըստ սոցիոլոգիական հարցման տվյալների, կարող են հավակնել 67 տոկոս ձայների: Ո՛ւմ շուրթերին ասեսՙ այսպիսի թիվ հրապարակելը կարելի էր ընդունելի համարել, իսկ ահա վարչապետի շուրթերինՙ ո՛չ: Որովհետեւ երկրի 1-ին դեմքի կողմից այդպիսի բան ասելը ակամա կարող էր ընկալվել որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իջեցված բացահայտ պատվեր, որ իրենց ձայները այդքա՛ն ցույց տան: Չգիտեմ, թե ընտրություններից հետո ԿԸՀ-ն կառավարող կուսակցության օգտին տված ձայների ի՛նչ թիվ կհրապարակի, սակայն անձամբ իմ հոգում միշտ կմնա մի մութ կասկած, որ ներկա ընտրությունները նո՛ւյնպես չի կարելի բացարձակ ազնիվ, մաքուր եւ անխարդախ համարել: Առաջին հերթինՙ հենց անմաքուր ու անհավասար քարոզարշավի պատճառով *):

Աններելի էր հատկապես ՀՀԿ-ի եւ նրա գործիչների շուրջ ստեղծված անհանդուրժողականության, եթե չասեմՙ բացահայտ թշնամանքի մթնոլորտը: Անկախ նախկին կառավարող կուսակցության ու նրա գործիչների նկատմամբ յուրաքանչյուրիս մասնավոր վերաբերմունքից, չէր կարելի չնկատել, որ այնպես էին բոլորը հարձակվել ՀՀԿ-ի վրա, կարծես հայ ժողովուրդը նրանցից ավելի մեծ թշնամի… երբեւէ չէ՛ր ունեցել: Սոսկալի էր, երբ այդ չակերտյալ հարձակմանը ակտիվերեն մասնակցում էին նաեւ այնպիսիները, ովքեր Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին առավոտից երեկո խնկարկում էին ՀՀՇ-ական իշխանություններին… Իբրեւ թե պաշտպանելով ներկա կառավարողներին, այդպիսիները ասում էին, թե հո չէ՞ր կարող նոր իշխանությունը… 20 տարվա ծուռն ու թերին կես տարում շտկել: Սրա ենթատեքստը ոչ այնքան նոր իշխանություններին սատարելն էր, որքանՙ ՀՀՇ-ական կառավարման դժոխային տարիները լռելյայն շրջանցելը:

ՀՀԿ-ից ապաշխարանք կամ քավարանով անցնել պահանջողները ինչո՞ւ նույնը չէին պահանջում… ՀՀՇ-ից: Չէ՞որ մեր նոր պետականության հիմքերը ծուռ դրվեցին հենց ամենասկզբի այն համընդհանուր ալան-թալանի ժամանակներից: Հին թալանը մոռանալովՙ միայն նոր թալանի մասին խոսելը ծագումնաբանականորեն արդար չէ՛: Կամՙ վկայում է այն մասին, որ նոր հեղափոխականները մի կու՜շտ խմել են ՀՀՇ-ական ակունքներից եւ չեն ուզում իրենց խմած ջրին… քա՛ր գցել:

Ելնելով ղեկավար մարմիններում իմ նախկին աշխատանքի շուրջ 15-ամյա, ինչպես նաեւ դրան հաջորդած քաղաքական լրագրության ե՛ւս մոտ 40-ամյա փորձառությունից, կուզենայի մի քանի բարեկամական խորհուրդ տալ վարչապետի՛ն էլ, կառավարությա՛նն էլ: Հարգելինե՛րս, զգուշացե՛ք ձեր նախորդների սխալները կրկնելուց, վախեցեք ոչ թե ձեր փորձի պակասից (ինչն անցողի՛կ է), այլՙ ավելորդ ինքնավստահությունից, ինքներդ ձեզ Աստծո ընտրյալները համարելու մոլորությունից: Մի՛ աստվածացրեք ոչ մեկին, ձեր մտքերը մի՛ վերագրեք ժողովրդին: Միշտ հիշեք, որ ժողովուրդները նո՛ւյնպես սխալվում են, ինչպես սխալվեց գերմանական ժողովուրդըՙ 1933-ին միանգամայն ժողովրդավարական ընտրություններով իշխանության բերելով Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը: Այնպես ապրեք ձեր կյանքի յուրաքանչյուր նոր օրը, որ հետագայում ժողովուրդը չասի, թե ձեզ ընտրելովՙ ինքը կրկի՛ն սխալվեց: Իսկ երբ վաղ թե ուշ անխուսափելիորեն վրա հասնի պետական առանձնասենյակներից հեռանալու պահըՙ կարողանաք այդ առանձնասենյակները թողնել… մաքո՛ւր խղճով, արժանապատվորեն:

*) Ի դեպ, այդ թիվը, քարոզարշավի նախորդ օրերին առաջինը հրապարակել է Gallup-ըՙ ըստ իր անցկացրած հարցախույզի արդյունքների: Ծ.Խ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՓՈՐՁՆ ՈՒ ԴԱՍԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԵՍ ԿՊԱՏՄԵՄ ԻՄ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՑԱԾՍ ԳԱՂԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ»

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԵՍ ԿՊԱՏՄԵՄ ԻՄ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՑԱԾՍ ԳԱՂԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Ռուսաստանը պահպանում է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

10/05/2025

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված եռօրյա հրադադարը և մնում...

ԿարդալDetails

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ

10/05/2025

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական