Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

EXXON MOBIL-Ը ԵՎ CHEVRON-Ը ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

07/12/2018
- 07 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Ռուսաստանը ստանում է նոր հնարավորություններ

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, ամերիկյան Exxon Mobil եւ Chevron ընկերությունները պատրաստվում են վաճառել իրենց բաժնեմասերը միջազգային կոնսորցիումում, որը նավթի հանքավայրեր է շահագործում ադրբեջանական Ազերի – Չրագ – Գյունելի (ԱՉԳ) բլոկում: Նշվում է, որ Exxon Mobil-ը ակնկալում է մոտ երկու մլրդ դոլար ստանալ բլոկում իրենց 6,8% բաժնեմասի վաճառքից, իսկ Chevron-ը ոչ միայն հրաժարվում է տվյալ նախագծում 9,6% իր բաժնեմասից, այլեւ Բաքու – Թբիլիսի – Ջեյհան նավթամուղում իր 8,9%-ից: Ինչպես հավաստում է Բաքվի Haqqin.az հարթակը, «Քսանհինգ տարի անց ամերիկյան նավթային ու գազային ընկերությունները լքում են Ադրբեջանը»: Եվ մանրամասնում է. «1994 թվականին կնքված «դարի պայմանագրին» մասակցում էր ամերիկյան հինգ ընկերություն, որոնցից երեքն առ այսօր վաճառել են իրենց բաժնեմասերը եւ հեռացել Ադրբեջանից»:

Նախկինում Բաքվի նախագծերը արժանանում էին ԱՄՆ-ի եւ արեւմտյան մյուս երկրների աջակցությանը, քանի որ ենթադրվում էր, որ դրանով կնվազի Եվրոպայի կախվածությունը ռուսական հումքից: Հիշեցնենք Միջազգային հարաբերությունների ամերիկյան խորհրդի «XXI դարի էներգետիկ քաղաքականության մարտահրավերները» հետազոտությունը: Այնտեղ ենթադրվում էր, որ Վաշինգտոնը OPEC-ից իր կախվածությունից կձերբազատվի Կասպիական տարածաշրջանում, եւ, մասնավորապես, Ադրբեջանում իր ազդեցության ուժեղացման շնորհիվ: Այժմ ուժի մեջ է մտնում օբյեկտիվ գործոնը. երկրաբանական պատճառներով հիշյալ բլոկում նվազում է նավթի արդյունահանումը, իսկ այն փոխհատուցող ուրիշ նախագծեր գոյություն չունեն: Նման պայմաններում շուտով կսկսեն դատարկվել Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Բաքու – Թբիլիսի – Ջեյհան եւ Բաքու – Սուփսա նավթամուղները, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Այս կապակցությամբ բաքվեցի որոշ փորձագետներ ընդգծում են, որ բլոկի էներգետիկ պաշարներն Ադրբեջանում պետական գաղտնիք են: Բայց նրանց արտասահմանցի գործընկերները գտնում են, որ բլոկում արդյունահանման ընթացիկ մակարդակը ի չիք կդառնա 2019 թվականին:

Այսինքն տեղի է ունենում այն, ինչ կանխատեսել էին արեւմուտքցի շատ փորձագետներՙ պնդելով, որ 2013-ից մինչեւ 2018-2020 թթ. ընդգրկող ժամանակահատվածում հարկ կլինի կրճատել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի տարածաշրջանային ամենակարեւոր աշխարհաքաղաքական ու ռազմավարական նախագծերը Ադրբեջանում: Եվ գործերն ինչպե՞ս կընթանան ապագայում: Ադրբեջանում նավթի ու խտանյութի արդյունահանման կրճատումը, ապրանքային գազի ծավալների նվազումը երկիրը դարձրել են երկնագույն վառելիք ներմուծող: Ընդամենը երեք տարումՙ 2015-2017 թթ., գազի ներմուծումն ավելացել է 16 անգամՙ 107 մլն խորանարդ մետրից հասնելով ավելի քան 1,7 մլրդ խմ-ի: 2019 թվականին գազի ներմուծումը, ամենայն հավանականությամբ, է՛լ ավելի շատ կլինի: Բայց ընդհանուր առմամբ Կասպիական տարածաշրջանը, որը իրավիճակային հայտնի պատճառներով պահպանում էր նավթի ու գազի արդյունահանման միջազգային կարեւոր կենտրոնի կարգավիճակը եւ ներկայանում որպես Պարսից ծոցի գրեթե այլընտրանք, այժմ կորցնում է այդ կարգավիճակը:

Թեեւ էներգառեսուրսների պաշարների գծով առաջատարներ են մնում Մոսկվան եւ Թեհրանը, նրանց հիմնական պաշարները դուրս են այս տարածաշրջանից: Իրանի պաշարները Պարսից ծոցի գոտում են, Ռուսաստանինըՙ Արեւելյան եւ Արեւմտյան Սիբիրում, Հեռավոր Արեւելքում, Արկտիկայում: Նշենք նաեւ հետեւյալ կարեւոր հանգամանքը: Բանն այն է, որ գիտակ-նավթագործները Բաքու – Թբիլիսի – Ջեյհան նավթամուղը սկզզբնապես անվանում էին քաղաքական նախագիծ, որի իրականացումը ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների կողմից չէր շաղկապվում բլոկում նավթի ու գազի իրական պաշարների եւ շուկայի իրավիճակի հետ: Գլխավոր գործոնը համարվում էր նպատակահարմարությունը: Այդ պատճառով նախագծից Chevron ընկերության դուրս գալը ստանում է քաղաքական նշանակություն: Ներքին քաղաքականության հեռանկարների առումով Բաքուն վաղ թե ուշ ստիպված կլինի վճռական ջանքեր գործադրել, եւ արդեն իսկ սկսել է գործադրել, կենսական սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար, օգտագործելքվ ուրիշ աղբյուրներ, ինչը տրամաբանորեն պետք է հանգեցնի որոշակի ներքաղաքական վերափոխումների:

Աշխարհաքաղաքականության տեսակետից Բաքուն ստիպված կլինի վերանայել իր արտաքին քաղաքականության ուղղվածությունըՙ ավելի մեծ ուշադրություն դարձնելով Մոսկվային, այլ ոչ թե ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ խաղարկելով «ռուսական խաղաքարտը»: Քանզի չգործեց Ադրբեջանի ղեկավարների այն ակնկալիքը, թե Արեւմուտքում իրենց էներգետիկ գործընկերները Արցախի հարցում հանդես կգան Բաքվի կողմում: Այժմ հարցն այսպես է դրված. Մոսկվան պատրա՞ստ է արդյոք սեփական շահերին ծառայեցնել Անդրկովկասում ի հայտ եկած նոր օպերատիվ հնարավորությունները, որոնք կապված են տարածաշրջանի նկատմամբ Արեւմուտքի հետաքրքրության նվազման հետ: Ինչպես արձանագրում է «Ռեգնում» գործակալությունը, առայժմ տեղի է ունենում գնահատականների որոշակի ճշգրտում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԻՇԽՈՂ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ

Հաջորդ գրառումը

ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՓՈՐՁՆ ՈՒ ԴԱՍԵՐԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՓՈՐՁՆ ՈՒ ԴԱՍԵՐԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Ռուսաստանը պահպանում է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

10/05/2025

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված եռօրյա հրադադարը և մնում...

ԿարդալDetails

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ

10/05/2025

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական