Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

451 ԱՍՏԻՃԱՆ ՋԵՌՈՒՑՈՒՄՙ ԸՍՏ ՓԱՇԵՆՀԱՅԹԻ

07/12/2018
- 07 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Նոյեմբեր-դեկտեմբերի սահմանագլխին, ընտրական քարոզարշավի շրջանակներում, Ն. Փաշինյանը Վարդենիսի շրջան էլ գնաց: Գնացՙ Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի քանդուքարափ հատվածների ողջ դառնությունները ճաշակելով: Վստահ եմՙ եթե ուղիղ եթերում լիներ, ի լուր համայն հպարտ հայության կհայտարարեր, որ պատասխանատուներն անպայման ասֆալտին են փռվելու. պարզապես ասֆալտի բացակայության պայմաններում երեւի իրատեսական մարդու հարիր չէր լինի նման հայտարարություն անել: Ինչեւէ, ժամացույցի շղթան սլաքներից ավելի կարեւոր չէ: Այս դեպքում, տեղի բնակիչների համար շղթան ճանապարհն է, իսկ սլաքները… ջեռուցումը:

Երեւի մեր թավշյա հանրապետության բոլոր քաղաքացիները լավ են հիշում, որ մայիսի 8-ից հետո, արգո վարչապետի «հանրակենսունակ» քայլերից մեկը եղավ բնության պահպանությունը. լավ է ասված: Ցավոք սրտի, այդ պահպանության շրջանակներում, այսօր, ՀՀ մի շարք սպիտակ քաղաքացիներ հայտնվել են մի վիճակում, որ, կարելի է ասել, պահպանության կարիք ունեն: Խնդիրն այն է, որ մի շարք գյուղեր, որոնց մոտով Փաշինյանն անցավ, բայց նույնիսկ հարկ չհամարեց կանգ առնել, արդեն երեսուն տարի ձմռան ցրտի ահեղ հարձակումներին դիմադրում են Տավուշի անտառներից գնած փայտով, քանի որ տարածքը գազաֆիկացված չէ, ինչպես գրել էի «հեղափոխությունից» դեռ շատ առաջ, էլեկտրաէներգիան էլ, գաղտնիք չէ, թանկ ու անարդյունավետ է: Ի դեպ, Տավուշը տիեզերական այն համակարգն է, որի «Իջեւան» անվամբ մոլորակից, ըստ Լյուբիկ Չիբուխչյանիՙ իջել է անտառների փրկիչը: Բայց, բոլոր դեպքերում, հիմա ձմեռ է, մարդիկ ջեռուցման պահանջ են զգում, փայտ չկա, երեխաները մրսում են, կհիվանդանան: Տավշո անտառներից այլեւս փայտ գնելն անհնար է, ի՞նչ անել, ո՞ւր գնալ, ո՞ր ճանապարհով: Այդ հարց-պահանջը փաշինյանական հիշյալ այցի ժամանակ տեղացիները դրեցին նրա առաջ: Բայց ո՛չ ավել, ո՛չ պակաս, ստացվեց հնարամիտ պատասխան, ըստ որիՙ մարդիկ կարող են անարգել, լսու՞մ եք, անարգել հատել լճին շատ մոտ, այսինքն ջրի մեջ հայտնված ծառաթփերը, ասենքՙ չիչխանի ու փշատի (եղեւնի արդեն չկա, քանի որ դեռ նախորդ իշխանությունների օրոք «Սեւան» ազգային պարկն արդեն «մրսում» էր, եւ «ստիպված» բոլորը հատել է):

Ճիշտն ասած, ես չէի զարմանա, եթե նման պատասխան ստանայի, ասենք, Գալուստ Սահակյանից ու նրա ուսմունքի հետեւորդներից (ասենքՙ «կարելի է տաքանալ, բայց լճում մրսելուց հետո»), բայց այդ պատասխանը լսել մասնագիտությամբ լրագրող, օտար լեզու իմացող, գրող-հրապարակախոս, վերջին հաշվովՙ վարչապետ, այն էլ սիրված վարչապետ մարդուցՙ տհաճ անակնկալ էր: Փաշինյանին չճանաչողները կարող են մտածել, թե նա քաղաքում ծնված-մեծացած մարդ է եւ չի պատկերացնում գյուղի ձմեռը: Բայց չէ՞ որ իր հարազատ Իջեւան մոլորակում էլ ձմեռներ են լինում, չէ՞ որ իրենք էլ փայտ են վառումՙ ավանդական «ծիպուըլ» պատրաստելու եւ խոզի կաշին տաքացնելու համար:

Կամ, այդ ինչպե՞ս է մեր վարչապետը պատկերացնում իր մատնանշած գործընթացը: Լավ, ձեւակերպեմ հարցս. որտե՞ղ է ներկա վարչապետի նախկին դատողությունը: Նա իրո՞ք մտածում է, որ, ասենք, 80-ամյա ծերունին ընդունակ է մտնել ջրի մեջ, կտրել ու տուն հասցնել փայտը, կամ իր 40 հազար դրամով կարո՞ղ է այդ ամենը հանձնարարել ուրիշինՙ դրամական փոխհատուցմամբ:

Բացի այդ, որպես «քոլեցի», Փաշինյանը պետք է իմանար, որ հիշյալ ծառատեսակներով անհնար է տուն ջեռուցել, քանի որ դրանք արագ վառվող-հանգող եւ շեղջ չպահող փայտատեսակներ են. դրա մասին աշխարհը գիտի: Հոսանքով էլ, վերը նշեցի, հնարավոր չէ ջեռուցել բնակարանները, գերծախս է առաջանում, որը մեծամասամբ հնարավոր չէ փակել: Հարց է առաջանում, այսինքն առաջացել էր, որի պատասխանը խնամքով շրջանցեց Փաշինյանը: Բայց որքան էլ շրջանցիՙ միեւնույն է, մեկ է, այս հարցն անպայման դրվելու է, անպայմա՛ն, արդենՙ հարցերի տեսքովՙ ի՞նչ անել, ինչպե՞ս անել: Այս հարցերը լուրջ, շոշափելի կռվան ունեցող պատասխաններ են պահանջում, այլապես… իր եւ մեր բոլորի սիրելի ժողովուրդը մրսելու է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԱՏՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԻՇԽՈՂ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԻՇԽՈՂ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Արդյոք իշխանությունը կգնա խախտումների. այո՛, մեծ ռիսկեր կան, որ կգնա մեծագույն խախտումների, որովհետև այս իշխանության գլխավոր խնդիրը սխալները կոծկելն է,...

ԿարդալDetails

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025

Մի րոպեով մի բան ասեմ-5. Փաշինյանի հերթական անդրադարձը՝ երեք նախագահներին

09/10/2025

Պարոն Փաշինյան, պարզաբանեք՝ ինչ նպատակով եք լուծարում բարձր որակի ARFI պետական ներդրումային հարթակը. Դավիթ Փափազյան

09/10/2025

Ինձ համար մեծ խնդիր է՝ ինչո՞ւ ռուս խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում Արցախում էթնիկ զտումներ եղան. Թաթոյան

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական