Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ 30 ՏԱՐԻ ԱՆՑ

07/12/2018
- 07 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Սպիտակի երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն մինչեւ օրս էլ դաջված է մեր հիշողության մեջ որպես ամենաողբերգական իրադարձություններից մեկը հայ ժողովրդի պատմության մեջ: Ընդամենը 20 վայրկյան տեւած երկրաշարժին, ըստ պաշտոնական տեղեկատվության զոհ գնաց 25 հազար մարդ, ավերվեց երկրի ողջ հյուսիսային հատվածը, ոչնչացավ պետության արդյունաբերական հզորության 40-50%-ը:

Սրանք այն թվերն են, որոնք ամեն օր շրջանառվում են, եւ որոնց մենք ծանոթ ենք: Շատ ավելի դժվար է հաշվարկել ու թվերով ներկայացնել մարդկային այն ողբերգությունը, որը երկրաշարժի այդ օրերին տեղի էր ունենում աղետի գոտում, երբ հազարավոր մարդիկ մնացել էին փլատակների տակ, իսկ հրաշքով կենդանի մնացածները սարսափած ու շփոթվածՙ չէին իմանում, թե ինչ անեն:

Հազարավոր զոհեր, հաշմանդամ դարձած մարդիկ, խեղված ընտանիքներ. սա հետեւանքներից մեկն է, որը միչ օրս ու նաեւ դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինի հաղթահարել: Մինչեւ օրս լիովին վերականգնված չէ նաեւ աղետի գոտին, որտեղ հազարավոր մարդիկ դեռ սպասում են բնակարան ստանալու իրենց հերթին:

1988թ. այս օրերին, ես Երեւանի պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող էի, եւ երկրաշարժի հաջորդ իսկ օրը մեր կուրսի տղաներով ձեւավորեցինք մի ջոկատ` մեկնելու Սպիտակ` օգնելու երկրաշարժից տուժածներին: Թե ինչ էր իրականում կատարավել, ոչ մեկս չգիտեինք, առավել եւս չէինք կարող նույնիսկ պատկերացում ուեննալ տեղի ունեցածի մասշտաբի ու ողբերգության մասին:

Ճանապարհները լի էին մեքենաներով, բոլորն շտապում էին Սպիտակ, Կիրովական ու Լենինական` օգնելու եւ ամենակարեւորը` իմանալու, թե վերջ ի վերջո ինչ է կատարվել: Մեքենաների հսկայական հոսքից ճանապարհները խցանված էին եւ շատ դանդաղ էինք շարժվում: Խցանումների մեջ էին նաեւ շտապօգնության, հրշեջ ծառայության մեքենաներն ու նույնիսկ հատուկ տեխնիկանՙ ամբարձիչ կռունկները, որոնք Հայաստանի տարբեր տեղերից ուղարկվում էին աղետի գոտի:

Տեղի ունեցած աղետի մասին պատկերացում կարողացանք կազմել միայն Սպիտակ ժամանելուց հետո: Քաղաք մուտք գործելիս կային թեքված երկու հսկայական շինություններ. դրանք ամբողջովին չէին ավերվել: Հետագայում պարզվեց, որ դա Սպիտակում կանգուն մնացած միակ շենքերն էին:

Քաղաքը ամբողջովին ողողված էր թանձր ու կպչուն հեղուկով. հետագայում պարզեցինք, որ ավերված շաքարի գործարանից շաքարաջուրն է հոսել եւ դժվարացրել շարժումը քաղաքում: Փրկարարական աշխատաքներ, այդ պահին, չէին իրականացվում, մարդիկ շփոթված էին ու սարսափած, չէր կանոնակարգվում աշխատանքը, չկար ինչ-որ կենտրոն, որը կկազմակերպեր աշխատանքը եւ կուղղորդեր մարդկանց ու տեխնիկային դեպի այն վայրերը, որտեղ հարկավոր էր աշխատաքներ իրականացնել:

Տիրող քաոսի պայմաններում ամեն մեկը փորձում էր օգնել ինչով կարող էր, մարդիկ ձեռքերով փորձում են մի կողմ տանել հսկայական բետոնե պանելները` մարդկանց հանելու համար ավերված շենքների փլատակների տակից: Մի քանի օր շարունակ աշխատելով ու գիշերելով ավերված Սպիտակում, գիշերները վառում էինք խարույկ ու հավաքվում դրա շուրջը, մեր կուրսի տղաներով որոշեցինք շարժվել դեպի Նալբանդ գյուղը, որը ինչպես ասում էինՙ եղել է երկրաշարժի էպիկենտրոնը:

Մեր մնալն Սպիտակում դարձել էր անիմաստ, քանի որ արդեն մոտեցել էր հատուկ տեխնիկան, կային մեծ թվով փրկարարներ, թե՛ ԽՍՀՄ տարբեր հանրապետությունից, թե՛ արտասահմանից, սակայն գիտեինք, որ իրավիճակը շատ ծանր է` հատկապես գյուղերում, որտեղ ոչ մի օգնություն չի հասնում: Նալբանդ գնալու մի դրդապատճառ էլ կար. մեր համակուրսեցիներից մեկն այդ գյուղից էր ու մեզ ոչ մի բան հայտնի չէր նրա ճակատագրի մասին:

Նալբանդն ամբողջովին ավերված էր, կանգուն էին մնացել մի քանի տներ: Պարզվեց, որ մեր ընկերոջ մայրը զոհվել էր տան ավերման հետեւանքով: Սակայն ամենասարսափելին գյուղի տեքստիլ ֆաբրիկան էր, որի ավերման հետեւանքով զոհվել էին այտեղ աշխատող բոլոր երիտասարդ աղջիկներն ու կանայք: Մարդիկ սարսափած էին ու շփոթված, մեր գալը նրանց ինչ-որ հույս ներշնչեց, որ շուտով կգա փրկարարական ջոկատն ու կօգնի իրենց:

Մի քանի օր շարունակ ԵՊՀ պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի մի քանի տղաներով զբաղված էինք այդ ֆաբրիկայում զոհված աղջիկների հուղարկավորմամբ: Մարդիկ մեզ դիմում էին միայն մի խնդրանքով` օգնել կազմակերպելու իրենց հարազատի թաղումը, ուրիշ մարդու դիմել չէին կարող, քանի որ ողբերգություն էր բոլորի ընտանիքներում, մենք միակն էին, ովքեր գյուղ էին եկել:

Ամենասարսափելին այն էր, որ գյուղում ոչ ոք լաց չէր լինում, մի տեսակ տարօրիակ լռություն էր, մադիկ շոկի մեջ էին, չէին հավատում այն ամենին, ինչ կատարվել էր, թվում էր, թե դա վատ երազ է ու շուտով բոլորը կզարթնեն եւ ամեն ինչ առաջվանը կլինի: Նալբանդից հետո ոտքով շարժվեցինք դեպի Գյումրի, որտեղ նորից նույն պատկերն էր ու պատմություններ երկրաշարժի ու հրաշքով փրկված մարդկանց մասին:

Այն ամենը ինչ ես տեսա այդ օրերին երկրաշարժի գոտում, մեկընդմիշտ դաջվել է իմ հիշողության մեջ ու դա ոչ միայն ողբերգություն էր, այլեւ մարդկանց նվիրումը, օգնելու պատրաստակամությունը եւ անխոնջ աշխատանքը` օր ու գիշեր օգնելու համար փլատակների տակ մնացածներին: Հետագայում, տարիներ անց, երբ սկսեցի աշխատել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, որպես լրատվամիջոցների հետ աշխատանքի բաժնի վարիչ, սկսեցի ավելի հիմնավոր կերպով հետաքրքվել ու զբաղվել Սպիտակի երկրաշարժի եւ դրա պատճառների մասին:

Կարդացի մի քանի զեկույցներ` կազմած ամերիկացի ու ճապոնացի գիտնականների կողմից, որոնք հաստատում էին սովետական գիտնականների այն մոտեցումը, որ տեղի ունեցածը բնական աղետ էր: Անձամբ աշխատելով ՍՊԱԾ-ի տնօրեն Սերգեյ Բալասանյանի հետ, որը ժամանակին ընդգրկված էր սովետական այն գիտնականների խմբում, որոնք զբաղվում էին արհեստական երկրաշարժերի տեսությամբ, մեկ անգամ եւս ստացել եմ նրանից հավաստիացում, որ կազմակերպել այդպիսի երկրաշարժ անհնար է:

Ի դեպՙ մինչ օրս, գիտության այս թռիչքաձեւ զարգացման պայմաններում, մասնագետները շեշտում են, որ կազմակերպել արհեստական երկրաշարժեր դեռեւս հասու չէ մարդկությանը, իսկ թե ինչու ստեղծվեց այդ միֆոլոգիան, որին հավատում են շատերը` սեփական տգիտության կամ առասպելներին հավատալու ցանկությունից ելնելով, սա արդեն առանձին քննարկման հարց է: Ի դեպ, այս թեմային անդրադարձել է Նորավանք հիմնադրամի փոխտնօրեն Արա Մարջանյանը, որի զեկույցը, հուսով եմ, շուտով հասանելի կլինի նաեւ բնակչության լայն շրջանակներին:

Երկրաշարժի հետեւանքով մարդկային հսկայական կորուստի պատճառը ռազմավարական այն սխալներն էին, որոնք կատարվեցին դեռ անցած դարի 50-60-ական թվականներին, երբ որոշում ընդունվեց նվազեցնել սեյսմիկ գոտիների համար նախատեսված վտանգի չափը 9 բալից մինչեւ 7-բալի: Այս փոփխությունները արտահայտված են այդ ժամանակ տպագրված ԽՍՀՄ սեյսմիկ վտանգի քարտեզում, որտեղ Հայաստանի հյուսիսային մասին վտանգի աստիճանը փոխվել էր, որպեսզի սկսվի շինարարություն եւ կառուցվելիք շինությունները ավելի էժան լինեն:

Հավանաբար այդ շրջանի Հայաստանի ղեկավարությանը թվում էր, թե իրենք շահում են, քանի որ 7 բալանոց շենքերը շատ ավելի էժան են եւ հետեւաբար կկառուցեն ավելի շատ ու մարդկանց կապահովեն տներով: Սակայն, շահելով մարտավարական առումով, կորցրեցինք ռազմավարական խորության մեջ ու կորցրեցինք ազգովին` 25 հազար զոհ, մեծ թվով խեղված կյանքեր ու ավերված տարածքներ, որոնք մինչ օրս չենք կարողանում լիովին կառուցել:

Սպիտակի երկրաշարժի դասերը երբեք չի կարելի մոռանալ, այն անհնար է մոռանալ ոչ միայն զգացական մակարդակի վրա, այլեւ պետության զարգացման թիրախները, խնդիրները եւ մարտահրավերները հաշվի առնելիս: Հայաստանն այլեւս երբեք իրավունք չունի իրեն թույլ տալ նմանատիպ սխանելների կրկնություն, քանի որ երկրաշարժը տեւում է 20 վարկյան, իսկ դրա հետեւանքների վերացումըՙ տասնամյակներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԹՈՒՄՈՆ»ՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏԸ, ՄԵԾ ԵՐԿԻՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հաջորդ գրառումը

ՃԻՇՏ ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՃԻՇՏ ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական