Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐՋԻՆ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ…

07/12/2018
- 07 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Լիբանանյանՙ այսպես կոչված քաղաքացիական 15-ամյա պատերազմի ընթացքում լինում էին նաեւ ընդմիջումներՙ արտաքին միջամտությունների կամ, երբեմն, կռվող կողմերի միջեւ համաձայնեցված հրադադարներՙ մի քիչ շունչ քաշելու, հաջորդ «ռաունդին» ավելի լավ պատրաստվելու նպատակով: Քաղաքացիները դաժան փորձառությամբ սովորել էին, որ հրադադարի համար հայտարարված վերջին ժամը ամենավտանգավորն էր լինում. թնդանոթներն ու ականանետերը աննկարագրելի թափով էին աշխատում այդ պահերին, առանց նշանառության, «կույր» ռմբակոծություններ, որոնք շատ ավելի վտանգավոր էին անպաշտպան ազգաբնակչության համար: Քաղաքացիների բացատրությամբՙ կռվողները ծանր զենքերի մոտ կուտակված ռումբերի եւ ականների ողջ պաշարն աշխատում էին «սպառել», որպեսզի հետո ստիպված չլինեն դրանք տեղափոխել պահեստ, ավելորդ «համբալություն» անել…

Այսօր նախընտրական պատերազմի վերջին օրն է քարոզչական հրադադարից առաջ, «լռության» օրվա նախօրեին, քվեարկությունների նախընդօրին: Կռվող կողմերը դատարկելու են իրենց ողջ զինանոցըՙ փոխադարձ «բացահայտումներով», ամբաստանություններով լեցուն իրենց ռումբերն ու կեղծ եւ շինծու տեղեկություններովՙ ֆեյքերով լիքը ականները: «Կույր» ցեխարձակումներՙ որոնց թիրախը, ինչպես բոլոր պատերազմներում, քաղաքացին է, անպաշտպան ու շփոթված ազգաբնակչությունը, գոնե նրա լուռ մեծամասնությունը:

Կարծում եմ բոլոր վերլուծաբանները համաձայն կլինեն ինձ հետ, որ այս ընտրապայքարը հիմնականում ՏՏ ոլորտային էր, հատկապես ֆեյսբուքային: Այսինքնՙ թաքնված ու թաքստոցային, համարյա սնայպերական: Հիմնականումՙ քաջ ծանոթ հնի եւ գրեթե անծանոթ նորի միջեւ: Կողմերը հսկայական գումարներ են ծախսել համացանցային մասնագետների վրա, որից չեմ կարծում, որ մեր ՏՏ ոլորտը կզարգանա: Քանզի բարձր տեխնոլոգիաների (high-tech) փոխարեն կեղտոտ տեխնոլոգիաներն են (dirty technologies) ասպարեզի վրա: Ուրացումները, մեղադրանքները, մատնությունները, կեղծ կամ իրավ «բացահայտումները», այսինքնՙ ֆեյքերը, որի վտանգների մասին զգուշացրել էի դեռեւս շաբաթներ առաջ: Սակայն ամենահատկանշականը այս քարոզարշավում եղավ հայհոյաբանությունը: Նույնիսկ մեջտեղ բերվեցին վաղուցՙ սովետի ժամանակներում օգտագործվող եւ այժմ մոռացված հայհոյանքների ողջ տեսականին: Խմբագրությանս հասած տեղեկությունների համաձայն, տարբեր կողմերից վարձված «տեխնոլոգները» ստեղծել են հայհոյանքներով լիցքավորված ռոբոտներ, որոնք համացանցին են միացվում հակառակորդ պարագլուխների ելույթների ժամանակ, տարբերՙ շինծու անուններով ու հասցեներով:

Ամենահատկանշականըՙ գաղափարախոսական պայքարի լիակատար բացակայությունն էր, կենտրոնացածՙ միմյանց մեղքերը, սխալները մատնանշելու վրա: «Դուք կեղեքեցիք ժողովրդին, լափեցիք-կերաք պետությունը», որին ի պատասխանՙ «Դուք դիլետանտ եք, անկարող որեւէ օգտակար բան անելու». ընդամենը այսքանը, կամ այս շրջանակում:

Նույն գաղափարազուրկ, քվեարկողներին չկողմնորոշող պայքարը ի ցույց դրվեց նաեւ չորեքշաբթի գիշեր, հեռուստատեսային բանավեճի ընթացքում: Մեր իրականության մեջ իր նախադեպը չունեցողՙ ամբողջական մասնակցությամբ ու ձեւաչափով այդ քաղաքակիրթ նախաձեռնությունը բովանդակությամբ նույնպես մնաց վերոհիշյալ մակարդակում: Նախ համոզիչ կերպով ի ցույց դրվեց ընտրասպարեզ մտած 4-5 կազմակերպությունների ֆիգուրատիվ, շինծու լինելը: Նրանք նման էին առանց սազի մեջլիս մտած գուսանների: Երկրորդՙ երեւան հանեց առնվազն երկու կազմակերպությունների անպարկեշտությունը իրենց նախկին դաշնակցի նկատմամբ, նմանՙ «գերմանական հաշվարկով» խնջույքի այն մասնակիցների, որոնք առանց հաշվի փակմանը սպասելու լքում են սեղանը մեկի վրաՙ իբր իրենք ոչ կերել ու ոչ խմել են…

Բոլոր պարագաներում հեռուստաբանավեճը մեկ անգամ եւս հայտնի դարձրեց ակնհայտը. բուն պայքարը հին իշխանության ու նորի միջեւ է. մնացյալները «դեմոկրատական» թեթեւ երանգներ են պարզապես հաղորդում կատաղի այդ պայքարին: Հինը ձգտում է գոյատեւել իր փորձառությամբ, մինչդեռ նորն ուզում է ամեն կերպ նսեմացնել նրան, առանց ուղենշելու, թե ուր են տանում մեզ, երկիրը, պետությունը:

Այնպես որ, այսօր, ընտրաքարոզչության վերջին օրն էՙ հրադադարից առաջ: Զինանոցում դեռեւս բազմաթիվ ռումբեր կան, ականներ, որոնք պետք է արձակվեն, պետք է պայթեն, վերջին անգամ, այսօ՛ր:

Իսկապե՞ս վերջին…:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ ԿԳՆԻ

Հաջորդ գրառումը

ԻՆՉ ԿԲԵՐԻ ՄԵԶ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉ ԿԲԵՐԻ ՄԵԶ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական