Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԳԼԻԱՑԻ ԴԱՏԱՎՈՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԻՌԼԱՆԴԱՑԻ ՀԱՅԱԳԵՏԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ

30/11/2018
- 30 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

Բոստոնի համալսարանի Չարլզ եւ Էլիզաբեթ Գենոսյանի անվան հայոց պատմության եւ գրականության ամբիոնի կազմակերպությամբ համալսարանում կայացած դասախոսության ժամանակ Անգլիայից հրավիրված արքունական պաշտոնաթող դատավոր Քրիստոֆեր Յանգը խոսել է իռլանդացի հայագետ Հենրի Ֆինիս Բլոս Լինչի (1862-1913) Հայաստանով հրապուրվելու պատճառների եւ հետեւանքների մասին:

Հարրի անունով ծանոթ Լինչը հեղինակ է 1901-ին Լոնդոնում հրատարակված «Հայաստան: Ուղեւորություններ եւ ուսումնասիրություններ» երկհատոր ստվարածավալ աշխատության, որտեղ մանրամասնորեն լուսաբանել է Հայաստանի ազգագրական, վիճակագրական, սոցիալ-տնտեսական եւ հասարակական-քաղաքական իրավիճակը, մեկնաբանել հայ ժողովրդական բանահյուսության բազմաթիվ նմուշներ, առասպելներ եւ ավանդույթներ, առանձնակի ուշադրություն դարձնելով Հայաստանում ապրող թուրքերի, քրդերի, ասորիների, հույների, ռուս աղանդավորների կենցաղին ու բարքերին: Նա երկու անգամ է ճանապարհորդել Հայաստանում (1893-1894-ին եւ 1898-ի մայիս-սեպտեմբերին), եղել Կ. Պոլսում, Երեւանում, Էջմիածնում, Անիում, Կարսում, Վանում, Աղթամարում, Մուշում, Կարինում, Տրապիզոնում:

Հարգարժան Յանգին ներկայացրել է ամբիոնի վարիչ պրոֆ. Սիմոն Փայասլյանը : Յանգը կենտրոնացելէ հատկապես Լինչի հայկական արմատների, նրա առեւտրական, քաղաքական հետաքրքրությունների վրա: Պատմությունն սկսվել է 1790-ականներին, երբ Լինչի մորական պապինՙ 20-ամյա կրտսեր լեյտենանտ Ռոբերտ Թեյլորին ուղարկել են Բուշիր (Իրան) պարսկերեն սովորելու, որպես «British East India Company (EIC)» ընկերության բանակային ծրագրի ներկայացուցիչ: Թեյլորը այդտեղից հեռացել է Շիրազում ապրող հայ վաճառական Հովհաննես Մոսկոֆի 12-ամյա դստերՙ Ռոզայի հետ: Հետագայում նա դարձել է Բաղդադում Մ. Բրտանիայի հյուպատոս, ամուսնացել է Ռոզայի հետ եւ չորս զավակների հայր դարձել: Այդ զավակներից մեկըՙ Քերոլինը ամուսնացել է լեյտենանտ Հենրի Բլոս Լինչի հետ, որն այդ կապի շնորհիվ հույս ուներ առեւտրական նավարկություններ նախաձեռնել Տիգրիսի վրայով: Այդ նպատակի իրականացման համար նա իր երկու եղբայրներին կոչէ արել միանալ իրեն: Եղբայրներից մեկըՙ Թոմասը, որն աշխատում էր Դուբլինի Սբ. Երրորդության վարժարանում, միանալով եղբորը, որոշ ժամանակ անց ամուսնացելէ Քերոլինի քրոջՙ Հարիեթի հետ, որն էլ դարձելէ Հենրի Բոս Լինչ կրտսերի մայրը: Մյուս եղբայրըՙ Սթիվնը, նույնպես միանալով եղբորը, հետագայում ամուսնացելէ մեկ այլ հայ վաճառականի դստեր հետ: Երեք եղբայրները հիմնել են «Euphrates and Tigris Steam Navigation Company» անունով շոգենավային նավարկությունների ընկերությունը:

Թոմասը հետագայում դարձել է Պարսկաստանում Մեծ Բրիտանիայի լիազոր հյուպատոս: Իր եղբորՙ Սթիվնի ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն, եւ տարիներ անց, երբ Ռոզան այրիացել է եւ կորցրել տեսողությունը, իր կնոջՙ Հարիթի հետ հյուրընկալել է նրան իրենց տանը:

Յանգը օգտվել է ինչպես Լինչերի անձնական, այնպես էլ Հայաստանում եւ Բրիտանիայում գտնվող արխիվային նյութերից: Հաճախելէ Լոնդոնի Քինգզ քոլեջն ու Օքսֆորդի Պեմբրոք քոլեջը: Հեղինակ է «Հ.Ֆ.Բ. Լինչի որոնումներում» հոդվածի Բարլոու Տեր-Մկրտչյանի 2008-ին կազմած եւ խմբագրած «Փարիզի եւ Ֆրեզնոյի միջեւ: Հայագիտական Ուսումնասիրություններ նվիրված Տիգրան Գույումճյանի հիշատակին» հատորում:

Տեղեկությունըՙ «Միրոր-Սփեքթեյթրում» տպագրված Արամ Արքունի հոդվածից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ի ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՎԱԶԻԱՆԻԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ի ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՎԱԶԻԱՆԻԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այսօր արձանագրում ենք չլսված հարձակում ազգային ինքնության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

04/10/2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու խայտառակ որոշումը արձանագրեց գործող վարչախմբի աննախադեպ հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։​​ Եթե...

ԿարդալDetails

Հոգևոր առաջնորդի դեմ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման կոպտագույն օրինակ է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

04/10/2025

Ադրբեջանից «պարզաբանել» են, թե ինչ են հասկանում «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ․ Ոսկանյան

04/10/2025

Ադրբեջանցիները «Զանգեզուրի միջանցք» երգ են գրել ու You Tube-ում տարածել՝ «Զանգեզուրը» ներկայացնելով որպես «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ

04/10/2025

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական