Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ «ԹԵՔԵՅԱՆ ՍՐԱՀ» ԵՎ «ՀԱՅ ՏԱՆԻՔ» ԿԱՀԻՐԵՈՒՄ

30/11/2018
- 30 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

«Թեքեյան սրահ» եւ «Հայ տանիք» անվանումները կարոտալի հիշողություններ են արթնացնում իմ սերնդի մարդկանց շրջանում, որոնք այժմ սփռված են աշխարհի տարբեր վայրերում: 1957 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին էր, ուղիղ հինգ տարի անց Եգիպտոսի հեղափոխությունից, որ Կահիրեի կենտրոնում գտնվող Հայ գեղարվեստասիրաց միության (ՀԳՄ) «Հայ տանիքի» վրա հինգ-վեց համախոհ պատանի-պարմանուհիներ (Հարություն Արզումանյան (այժմ դոկտ. Կանադայում), Վահան Անտոնյան (այժմ Վանաձորում), Սեդրակ Պալըգճյան (այժմՙ Նայիրյան` Երեւանում), Հերմինե Պասմաճյան (այժմՙ Կանադայում), Թերեզ Պարսոյան (այժմՙ Կանադայում) եւ տողերիս հեղինակը հիմքը դրեցին «Պատանեկան շարժում» կազմակերպության, որ հետագայում նույն միության «Թեքեյան սրահում բեղուն եւ եռանդուն ազգային, գրական, գիտական, մարզական եւ գեղարվեստական գործունեություն ծավալեց երկար տարիներ, արժանանալով հայ հասարակության գնահատանքին:

Հայրենիք վերադառնալուց հետո, երբ 2002-ի դեկտեմբերին առիթն ունեցա լրագրողների փոքրաթիվ խմբի հետ Եգիպտոսի բարեխնամ կառավարության հրավերով դարձյալ այցելել իմ ծննդավայրը, ցանկացա այցելել ՀԳՄ-ի «Թեքեյան սրահը»ՙ վերհիշելու անցյալի օրերը: Երբ շենքի առաջին հարկում ՌԱԿ «Արեւ» թերթի խմբագրություն մուտք գործեցի եւ ցանկությունս հայտնեցի այդ ժամանակվա թերթի խմբագիր Հովհանես Տեր Պետրոսյանին (պատմաբան, այժմ մահացած), իմացա, որ սրահը փակ է եւ իմաստ չունի բարձրանալ 7-րդ հարկ: Հուսախաբությունս չափազանց մեծ էր: Տասնամյակներ շարունակ բեղուն գործունեություն ծավալած եւ դրա միջոցով սերունդներ դաստիարակած միությունը դադարել էր գոյություն ունենալուց:

Այժմ, 16 տարիներ անց, «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի էջերից հուզախառն ուրախությամբ տեղեկացա, որ Կահիրեի Հելիոպոլիս արվարձանում գտնվող հայկական «Կոկանյան սրահին» կից նոյեմբերի 8-ին պաշտոնական բացումն է կատարվել նորակերտ «Թեքեյան սրահի» եւ «Հայ տանիքի»ՙ բարձր հովանավորությամբ Եգիպտոսի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Աշոտ եպս. Մնացականյանի եւ ներկայությամբ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների:

Բացման խոսքով հանդես է եկել Կոկանյան սրահի ատենապետ դոկտ. Գեւորգ Երզնկացյանը , որ ելույթի ավարտին պատվո հուշանվեր է հանձնել շինարարական աշխատանքները ծրագրող եւ վերահսկող Սաթո Սարգսյան-Աբգարյանին : Այնուհետեւ հայոց առաքելական թեմի առաջնորդի եւ հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Գրիգոր Օգոստինոս Գուսանի օրհնությամբ կատարվել է սրահի եւ տանիքի բացումը:

Գործադրվել է գեղարվեստական հայտագիր, որն ուրախ ժամեր է պարգեւել ներկաներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱԽԻ» ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀՆԵՐՈՒ ՄԻՋԵՒ»

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

«ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀՆԵՐՈՒ ՄԻՋԵՒ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական