Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՍՏՈՐ ՌՈՋԵՐՍՆ ԻՐ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ ՕԳՆԵԼ ԷՐ ՀԱՅԵՐԻՆ

30/11/2018
- 30 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

Վերջերս ժամանակակից Թուրքիայում ձերբակալված, ազատ արձակված եւ Մ. Նահանգներ վերադարձած պաստոր Էնդրու Բրանսոնի մասին գրեցին միջազգային բոլոր լրատվամիջոցները: Նշելով նրա վերաբերյալ որոշ մանրամասներ, Նյու Բրիտնից (Քոնեքթիքութ) Հարրի Մեծատուրյանը «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի էջերում ընթերցողների ուշադրությանն է հանձնում ուշագրավ տեղեկություններ մեկ այլ ամերիկացի պաստորի մասին, որ դարձյալ մարդասիրական առաքելություն կատարելիս, այս անգամ Օսմանյան Թուրքիայում, ավելի քան 100 տարի առաջ, առավել տխուր ճակատագիր է ունեցել:

Խոսքը Նյու Բրիտնից (New Britain, Conn.) պաստոր Դենյըլ Մայնըր Ռոջերսի (Daniel Miner Rogers) մասին է, որ Պրինստոն համալսարանն ու Հարթֆորդի աստվածաբանական հոգեւոր կրթարանն ավարտելուց հետո իր տիկնոջՙ Մերիի հետ պարտավորվել է հոգեւոր առաքելությամբ ուղեւորվել Թուրքիա:

Միջադեպը տեղի է ունեցել 1909-ին, երբ թուրք ազգայնական խուժանը հրո ճարակ էր դարձնում Ադանան: Ռոջերսն այդ ժամանակ Ադանայում է գտնվել այլ կղերականների հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Թալանից ու արյունահեղություններից մազապուրծ հայերից շատերն ապաստան են գտել Թուրքիայում քրիստոնեական առաքելություն կատարող կենտրոններում: Ռոջերսն ու նրա «եղբայր» կղերականները ամեն կերպ փորձել են օգնել նրանց նախ բուժօգնություն ցուցաբերելով, ապա հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելով:

Ականատեսների վկայությամբ պաստոր Ռոջերսն անձնուրաց ջանասիրությամբ դույլերով ջուր կրելիս, դաժանաբար սպանվել է մեկ այլ կղերականի հետՙ օսմանցի դահիճների կողմից: Մի քանի օրերի ընթացքում հազարավոր հայեր կոտորվել են, ավերվել ու հրկիզվել են տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր: Ջարդերի եւ Ռոջերսի հերոսական ջանքերի մասին այդ ժամանակ լայնորեն լուսաբանել են ամերիկյան լրատվամիջոցները, որոնց թվում նաեւ «Նյու Յորք Թայմսը»:

Ռոջերսը հայտնի ընտանիքի զավակ էր: Նրանք առեւտրական եւ բարեգործական բազմաթիվ գործունեություններ են ծավալել Նյու Բրիտնում: Ռոջերսի պապըՙ Դեյվիդ Նելսոն Քեմպը ճանաչված ու հարգված գիտնական, դաստիարակ եւ որոշ ժամանակ նաեւ քաղաքապետ է եղել:

Ռոջերսի հիշատակը հավերժացնելու նպատակով մի քանի վայրերում հուշաքարեր են տեղադրվել, որոնցից մեկըՙ քաղաքի հարավային եկեղեցու ճակատին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՐԱՆԴՈՆ-ՁԻԹՈՂՑՅԱՆ ՖԻԼՄԸ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱԽԻ» ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱԽԻ» ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական