Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱՄ ԱՐՔՈՒՆԸ ՋԻՄ ՉԱՆԳԱԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ

30/11/2018
- 30 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

Արարայի ճակատամարտի (Պաղեստին, հոկտեմբեր, 1918) փայլուն հաղթանակի 100-ամյակի առթիվ, Թեքեյան Մշակութային միության լոսանջելեսյան մասնաճյուղի հովանավորությամբ նոյեմբերի 18-ին Ալտադենայում (Կալիֆոռնիա) տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում բանախոսությամբ հանդես է եկել Մ. Նահանգների եւ Կանադայի ԹՄՄ-ի գործադիր տնօրեն եւ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ բոստոնաբնակ Արամ Արքունը : Նա խոսել է ՀԲԸՄ-ի Ամերիկայի կենտրոնական հանձնաժողովի անդամ, ամերիկյան բանակի կապիտան եւ ամերիկահայ կամավորական ջոկատի հրամանատար Ջիմ Չանգալյանի արկածալից կյանքի մասին:

Չանգալյանը 1.200 հայ զինվորների հրամանատարն էր եւ մաս էր կազմում 4000-անոց Հայկական լեգեոնին: Ծնվել էր Տիգրանակերտում 1879-ին: Պատերսոնից (Նյու Ջերսի) երեք այլ հայերի հետ ծառայել էր ամերիկյան բանակում Իսպանիայի դեմ մղված պատերազմում: Քսան տարի անց նրա առաջնորդությամբ Նյու Ջերսին դարձել էր Հայկական լեգեոնի զինվորների մարտական պատրաստվածության գլխավոր կենտրոնը:

Չանգալյանը հայտնի է որպես ՌԱԿուսակցության ամենաակնառու առաջնորդներից մեկը, որը ծառայել եւ տարբեր պաշտոններ է զբաղեցրել նաեւ հայոց եկեղեցում: Եղել է Նյու Յորքում Սբ. Վարդան մայր տաճարի կառուցման հանձնաժողվի անդամ եւ արձագանքելով Հայ եկեղեցու առաջնորդների կոչին դիմել է իր մարտական ընկերներին ասելովՙ «Եկած է ժամանակ, որ… լրացնենք այն կռիվը, որ մղեցինք Արարայի գագաթին» եւ մասնակցել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան հանգանականության կազմակերպմանը: Վախճանվել է Նյու Ջերսիում 1947-ին:

Ի դեպ հայ լեգեոնականների դերը Արարայի ճակատամարտում ըստ արժանվույն է գնահատել մարշալ Ալենբին գրելովՙ «Նրանք կռվեցին փայլուն կերպով եւ մեծ բաժին ունեցան հաղթանակում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԵԼԱՆԵԼԻ ԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԳԱԶԱՆԱՆՈՑ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԳԱԶԱՆԱՆՈՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական