1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի եւ Թուքիայի միջեւ կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որի համաձայն Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը: Այդ պայմանագիրը համարվում է հայ դիվանագիտության ամոթալի էջերից մեկը, որը պաշտոնաթող վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ ստորագրել է ՀՀ կառավարությունը, որն արդեն իշխանությունը հանձնել էր բոլշեւիկներին: