2003 թ. դեկտեմբերի 4-ին հայ պատմաբաններն ու հնագետները ադրբեջանցիների կողմից Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման առթիվ բողոքի նոտա հղեցին միջազգային կազմակերպությունների համապատասխան մարմիններին: Այդ օրից անցել է 15 տարի… այսօր Ջուղայի խաչքարերի տեղում, որը երեք բլուր էր ընդգրկումՙ իր ձորակներով ու դաշտերով, գործում է ադրբեջանական ռազմաբազա: