Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Վ ԵՎ Ե՞ՐԲ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՍՏԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

30/11/2018
- 30 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Շաբաթվա ընտրական թոհուբոհի մեջ երկու բան, այնուամենայնիվ, ինձ ուրախացրեց` որ լուծարված խորհրդարանի արդեն նախկին ղեկավար Արա Բաբլոյանը սթափ գտնվեց ու կոչ արեց ընտրարշավի մասնակից քաղաքական ուժերին Արցախի հարցը չշահարկել, եւ որ` Գերմանիայում Անգելա Մերկելը հավասարը-հավասարին ընդունում էր Արմեն Սարգսյանին , ու կադրերը խոսում էին այն մասին, թե Սարգսյանի մարդկային-մասնագիտական որակները գրանցվում են երկրի վարկանիշի օգտին: Այլապես ընտրական փոխհրաձգության եւ կուսակցական բաստիլացման մեջ` մի պահ մոռանալու էինք, որ Հայաստանն ինստիտուցիոնալ կառույցների պետություն է:

Առաջինի մասով ասենք, որ իսկապես` ինչու պիտի ժամկետանց կամ նորաթուխ գործիչները շահարկեն Արցախի հարցը, հանգիստ թողեք այն, տասնյակ տարիների ընթացքում արդեն վաղուց հասկացվել է, որ հողերը տալու-չտալու խոսակցությունը միշտ սկսվում է այն պահին, երբ ավարտվում են հանրությանը դուր գալու մյուս վիճարկումները: Վերջ տվեք, վաղուց պարզ է, որ Արցախի հարցում ոչ մի ղեկավար կամ քաղաքական ուժ չի կարող միայնակ եւ ժողովրդի կամքին հակառակ բան որոշել: Լեզվական սայթաքում թույլ տված Սասուն Միքայելյանին էլ ասեք` ոչ թե միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանի ավարտական քննության սայթաքում է ինքը թույլ տվել, որ տեղում ուղղվի ու գնահատականի վրա չազդի, այլ քաղաքական գործչի պատվանդանից պոկվել-ընկնելու, որն ուղղես-չուղղես` երբեմն արդեն ուշ է լինում: Այնպես, ինչպես քաղաքապետի «տվըցվում է»-ի դեպքում, երբ կլինի պահ , երբ այդ կերպ հայոց լեզուն տրորելը չի ներվի, քանի որ Կարգին հաղորդման դերասան չէ ասողը հիմա, այլ` քա-ղա-քա-պետ, այնպես էլ մյուս դեպքերում պետք է «Իմ քայլի» հարյուրավոր դրոշակակիրները մտածեն` իրենց ասածն ու արածն ազդում են իրենց վարկանիշի վրա, ու մեն-մի Նիկոլ չի կարող բոլորին եւ ամեն ինչ ժամանակին ուղղել: Մանկապարտեզ չի, մտածեք, նոր խոսեք, թե չէ կմնաք ձեր սխալների տակ:

Հետաքրքրական է, որ Սասուն Միքայելյանի այն ասածին, որով հեղափոխության հաղթանակը գերադասվել էր արցախյան հաղթանակից, դրան հաջորդած փաշինյանական մեկնաբանություններին Արցախից հնչել էին կոշտ գնահատականներ: Դրանց երեկ անդրադարձ է արել Նիկոլ Փաշինյանը , հորդորելով Արցախի նախագահինՙ կարգի հրավիրել իր կառավարության անդամներին, որպեսզի նրանք Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսքը մեկնաբանելու փոխարեն զբաղվեն իրենց գործով: Սա, իհարկե, ենթատեքստ պարունակող զգուշացում է, քանի որ Արցախին են կապված եւ այնտեղ ազդեցություն ունեն Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահները…

Իսկ ընտրարշավում, իրոք, քիչ ուրախացնող բան կա, տեղ-տեղ այն վերածվում է ինքնանպատակ հակադրության` մի կողմ թողած ընտրողին էլ, նրա խնդիրներն էլ, երբեմն տպավորություն է, թե միայն սեփական ճիշտն ապացուցելու տղայական մղումն է բացարձակացվում, այնքան որ ինքնամոռացության մեջ են ընկնում կողմերը միմյանց փնովելիս:

Այս ընտրարշավի գլխավոր ինտրիգն, ինչպես եւ կանխատեսվում էր, խորհրդարանի ընդդիմադիր 30 տոկոսի ֆավորիտին ի հայտ բերելն է, քանի որ «Իմ քայլի» մեծամասնություն լինելու իրավունքը կամ հնարավորությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում: Ուրիշ բան, որ «Իմ քայլն» ավելի տպավորիչ արդյունք է ակնկալում` անկախ հետագայում մանդատների նախապես հայտնի թվից: Սակայն հատկանշական է, որ «Իմ քայլը» նախապես գծած սեւ-սպիտակ սխեմայից այդպես էլ դուրս գալու փորձ չարեց, որն ընտրարշավի ժամանակ առավել առարկայացավ`ակամա գործոն դարձնելով թվում էր անցյալ դարձած ՀՀԿ-ին: Գիտակցված, թե բնազդորեն` չգիտենք: Ինչպես ասում են` հակագովազդի գովազդային ազդեցությունն առավել գործուն է: «Իմ քայլն» ու Հանրապետականը միմյանց հասցեագրված քարոզարշավ են տանում` այդպիսով կարեւորելով մեկը մյուսին եւ անտեսելով ու լուսանցք մղելով բոլոր մյուսներին: Դա անգամ երեւում է «Լուսավոր Հայաստանի» մի շարք բարձրաձայնումներից, թե իրենք պոպուլիստական գոռոցների դաշտում չեն:

Ճիշտ է, Հանրապետականն, այնուամենայնիվ, կամերային, իսկ տեղերում ստվերային քարոզարշավ է անում` վերջին դեպքում աշխատելով օգտագործել բոլոր թաքնված հնարավորությունները, սակայն նա զրկված է տեղային հանդիպումներից, քանի որ բաց հանդիպումները կարող են վերածվել անցանկալի տեսարանների` հանգուցյալ Վահան Հովահաննիսյանի ասած դալաններում կատարվելիքի մոտիվներով: Այնպես որ` ՀՀԿ-ին մնում են լրատվամիջոցները, հեռուստաէկրանն ու ֆեյսբուքը:

Արդյոք իսկապես ՀՀԿ-ն շանս ունի խորհրդարանի ընդդիմադիր հատվածին տեր կանգնելու: Մինչեւ քարոզարշավի սկսվելը` մենք կարծում էինքՙ ոչ, նկատի առնելով հանրության բացասական վերաբերմունքն այս ուժի նկատմամբ, հիմա երբեմն կասկածելու առիթներ ենք ունենում` Նիկոլ Փաշինյանի առավելապես ՀՀԿ-ին ուղղված քարոզարշավի հանգամանքով պայմանավորված: Ասում են`մրցակցին գործոն դարձնելու ամենաստույգ ճանապարհը նրան ուռճացնելն է, մանավանդ տեղերում հներից դեռեւս վախենալու մասին հենց վկայում է Փաշինյանը:

Ի դեպ` խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժը լինելու հավակնության մասին բացահայտ ասել են ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանն» ու «Սասնա ծռերը»: Վերջինիս լիդերներից Վարուժան Ավետիսյանի , Գարեգին Չուգասզյանի ծրագրային ելույթները լսողը ակամա հարց է տալիս, լավ, այս մարդկանց ինչ ճանճ էր կծել, որ նրանք զենքով էին փորձում իշխանափոխություն անել: Ասելը` հա, բայց ով նրանցից կստանա այդ երկրորդ տեղը` քարոզարշավի առաջին շաբաթվա վերջին պարզ չէ դեռեւս: ԲՀԿ-ն այդպիսի բան չի ասում` Գագիկ Ծառուկյանն ասում է` ինչ կտաք-տվեք, մենք նույն կերպ մեր գործերը շարունակելու ենք, դեռ ավելացնում է, թե պետք է օգնել Փաշինյանին: Մեկ -երկու ուժ ԲՀԿ-ին նույնացնում են մարտիմեկյան կոալիցիայի հետ` նշելով, որ խանգարելու են այդ կոալիցիայի հին ուժերին խորհրդարանում հայտնվել: Անգամ` «Մենքի» Արամ Սարգսյանը չի ասում, որ իրենք պետք է լինեն խորհրդարան անցնող երկրորդ ուժը:

ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից Հերմինե Նաղդալյանի ինքնաբացարկն ասում է, որ կա՛մ նա սթափ է գնահատել Հանրապետականի հնարավորությունը, կա՛մ աշխատել են նրա դեմ եղած կոմպրոմատները: Եթե քարոզարշավի մնացած յոթ օրում այս նույն երկու պատճառով այլ ինքնաբացարկներ լինեն` միգուցե այս հարցում առավել հստակություն լինի:

Առայժմ ՀՀԿ առաջին համար Վիգեն Սարգսյանն ուզում է միայն «Իմ քայլի» ղեկավարի հետ բանավիճել` սա եւս վերը նշված սխեմայի համատեքստում է: Ճիշտ է, Փաշինյանը խոսել էր բոլոր 11 ուժերով ուղիղ եթերում բանավիճելու մասին, սակայն եթե դա վերածվելու է մյուսների զուտ ֆիզիկական ներկայությամբՙ 2-ի հակադրության, ինչպես որ Հանրայինի եթերում ականատես ենք եղել արդեն այս 2 ուժերի այլ ներկայացուցիչների պարագայում, ավելի լավ է երկուսով առանձին բանավիճեն իրոք: Որպեսզի մյուս ուժերին չդնեն անհարմար դրության մեջ: Բացի այդ` շոուն այդպես լիարժեք կլինի:

Նիկոլ Փաշինյանի` լարվածության առումով վերուվար կորով ընթացող ընտրարշավը նույնպես հարցեր է ծնում: Նա համատեղում է անհամատեղելին` զանգվածների առաջնորդին ու պետության մարդուն. ե՛ւ հեղափոխական պաթոսն է պահպանել, ե՛ւ ասֆալտին փռելու, վզներից բռնած` դուրս շպրտելու սպառնալիքներ է տեղում, ե՛ւ բյուջեն, հատկապես ռազմականը, թալանածի վերադարձով համալրելու մասին է խոսում: Նա թեւերը փռել է իր ողջ թիմի վրա, առանց հոգնելու սրբագրում է նրանց սխալները, սակայն պարզ է, որ ողջ թիմին ծածկել նա չի կարող` հանրությունը Արայիկ Հարությունյանից , Արարատ Միրզոյանից , մասամբ` Լենա Նազարյանից այն կողմ չի ճանաչում նրա թիմակիցներին, ու ոչ ոք չգիտի, թե ինչ անակնկալ է մատուցելու մեզ նոր խորհրդարանի 67 մանդատի տիրապետող (մեծ մասմաբ անհայտ) «Իմ քայլ»ական մեծամասնությունը, ով է ասելուՙ «տվըցվում է», ով է պահելու ինտելեկտուալ գիծը, ով է նորանոր հիասթափություններ մատուցելու հանրությանը:

Իհարկե, անհասկանալի է նաեւ ՀՀԿ ցուցակի առաջատարներից Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, թե իրենք ծրագրային պայքար են ուզում տանել, մինչդեռ Փաշինյանը շեղում է պայքարը դեպի հայհոյանքների մրցավազքի դաշտ. առնվազն Հանրային հեռուստատեսությամբ Շարմազանովն ինքը կրթության նախարարի հետ ծրագրային խոսակցության հնարավորությունը վերածեց անկառավարելի բղավոցների, նա ու իր գործընկերները «մենք ու դուք»-ի սխեմայից այդպես էլ դուրս չեն գալիս: Բացի այդ` հանրությունը հիմա այնպիսին է դարձել, որ ուզում է ավարտին հասցնել իշխանափոխությունը, ուրիշ որեւէ ծրագիր չի ուզում լսել, ու սրանում, անշուշտ, մեղավոր է քսան տարի ծրագրերից խոսող, իսկ գործելակերպով հակածրագրային ՀՀԿ-ական իշխանությունը: Այնպես որ` սեպը` սեպով: Իսկ որ Շարմազանովը ակնարկում է այլ կուսակցություններին` ոտքի տակ չընկնել, քանի որ ՀՀԿ-ի գաղափարական պայքարը Փաշինյանի դեմ է, 6 անգամ կարծիք փոխող «քաղաքական դամբուլիզմի» ներկայացուցիչների հետ չէ. նախ սա բարձր պաշտոնյայի բառապաշար չէ, երկրորդ`բարիկադավորման դասական գործելաձեւ է: Ի դեպ` հավանաբար ոտքի տակ ընկնող որպես նկատի ունի Փաշինյանին օգնելու հակված Ծառուկյանին, միգուցե նաեւ ՀՅԴ-ին, բոլորին հիշեցնելով, որ ՀՀԿ-ի դռների մոտ նախկինում բոլորը հերթ էին կանգնում: Իսկ մենք էլ հիշեցնենք հայտնի խոսքը` առաջինների վերջինը դառնալու, եւ ընդհակառակի մասին:

Բոլոր մյուս ուժերին մնացել է ավելի նեղ միջանցք` միմյանց դեմ պայքարելու, «Իմ քայլից» բացի` բոլոր մյուսներին սեւացնելու համար, որ իրենց տարածքն ազատվի, ինչպես որ նրանք թաքնված կամ հենց հստակ անում են երբեմն: «Սասնա ծռերն» էլ լրացուցիչ ջանում են չեզոքացնել «Իմ քայլի» հետ ակամա հակադրությունը, որ հրապարակորեն դրսեւորվեց նոր խորհրդարանն անցումային տեսնելու նրանց տեսակետի համար: Անցումային, թե ոչ` հիմա ոչ ոք չի կարող ասել, դա կախված կլինի նրանից, թե ինչ արագությամբ նոր կառավարությունը երկրի հարցերը կլուծի կամ չի լուծի, քանի որ դեկտեմբերի 9-ին պոպուլիզմի ժամանակը կավարտվի, կսկսվի աշխատելու ժամանակը:

Թե չէ ընտրարշավ տանել, երբ դեռ հեղափոխական վարկանիշը մեծ անկում չի ապրել, երբ կողքիդ է ՀՔԾ-ն` իր ակտիվությամբ, երբ վախեցած միլիոնակերները Նիկոլի ելույթների արդյունքում միլիոնները կամովին պետությանը վերադարձնելու հայտարարություն են անում, երբ Ռոբերտ Քոչարյանին փակելու ուրվականը ներկա է օդում, իսկ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից կալանվածներ կան, երեւի թե այնքան էլ դժվար չէ:

Ավելի դժվար է չսնել ատելության ու բաժանման մթնոլորտը, առարկայապես մատնացույց անել իրական համակարգային փոփոխություններ, ճշմարտությունն ասել այն մասին, որ պետությունը պետք է կառուցել ոչ թե հարայ-հրոցով կամ հեղափոխական բառապաշարով, այլՙ հանգիստ-հավասարակշիռ-մտածված-կշռված, ու դրա համար հռետորաբանություն-մտայնություն պետք է փոխվի: Որ արդյունք կարելի կլինի գրանցել համերաշխության, եւ ոչ բացասման, օրենքի բացարձակ, եւ ոչ ընտրովի կիրառության պայմաններում:

Ով պետք է համերաշխություն հաստատի Հայաստանում, որի մասին հաճախ են խոսում արդեն անգամ նորերը: Ասում են` գողացածը պետք է վերադարձնեն, բայց թալանողների ընտանիքները հասարակական պարսավանքի չպետք է արժանանան, անցումային արդարադատության մասին արդեն զգուշավոր են արտահայտվում, հանդուժողականությունն ու սերն առաջին պլան մղելուց են ակնարկում: Միմյանց թշնամացնող, վրեժխնդրություն բորբոքող այս քարոզարշավից, սոցիալական ցանցերում միմյանց ոչնչացնելուց անմիջապես հետո մի՞թե դա հնարավոր է:

Հետաքրքրական է, որ քարոզարշավի ընթացիկ քննությունը բռնելու հետ մեկտեղ` Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում, ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքին պետք է ուղղի իր այն բացթողումը, որն առաջացավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու գործընթացում, երբ հարցը վերածվեց Հայաստանի եւ Բելառուսի դիմակայության: Սա եւս մի քննություն է, որը Նիկոլը պիտի հանձնի` մինչեւ դեկտեմբերի 9-ը, ընդ որում` այս անգամ միայն Փաշինյանից չի կախված ամեն բան, այլ այն հանգամանքից, թե ինչպես կպահի իրեն Ռուսաստանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՅՑ ԻՆՉՊԵ՞Ս

Հաջորդ գրառումը

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՇՔԵՂ ՊԱՆՆՈՙ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՇՔԵՂ ՊԱՆՆՈՙ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այսօր արձանագրում ենք չլսված հարձակում ազգային ինքնության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

04/10/2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու խայտառակ որոշումը արձանագրեց գործող վարչախմբի աննախադեպ հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։​​ Եթե...

ԿարդալDetails

Հոգևոր առաջնորդի դեմ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման կոպտագույն օրինակ է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

04/10/2025

Ադրբեջանից «պարզաբանել» են, թե ինչ են հասկանում «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ․ Ոսկանյան

04/10/2025

Ադրբեջանցիները «Զանգեզուրի միջանցք» երգ են գրել ու You Tube-ում տարածել՝ «Զանգեզուրը» ներկայացնելով որպես «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ

04/10/2025

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական