Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ

23/11/2018
- 23 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Նախընտրական այս օրերին ամենուրեք մրցավազքի հեւոց կա, լարված նյարդեր ու միմյանց հասցեին ««շռայլվող գովաբանություններ»»: Ոչ ոք չի ուզում ոչինչ զիջել, բոլորն ուզում են հայտնվել խորհրդարանում: Հետաքրքրական ազգ ենք, բոլորս կարծում ենք, որ անփոխարինելի ենք եւ ավելի լավը, քան խորհրդարան գնացողները: Բազմագույն թվացող այս գունապնակում ակնհայտ է, որ «հները» ոչ մի կերպ չեն ուզում զիջել, իսկ «նորերին» էլ ձգտում են լիակատար իշխանության: Սակայն կա մի բան, որ բնորոշ է ամենքին. բոլորն էլ խոսում են ժողովրդի անունից, պատրաստ են ծառայելու ժողովրդին, ամեն ինչ անելու նրա համար…

Պատմաբանիս մասնագիտական դիտարկումների արդյունքում կարող եմ ասել, որ նմանատեսակ իրավիճակներ եղել են նաեւ այլ ժողովուրդների կյանքում, որոնք տարբեր կերպ են հանգուցալուծվել: Օրինակ, երբ 1917 թ. Ռուսաստանում տեղի ունեցավ հոկտեմբերյան հեղաշրջումը, բոլշեւիկները երկրում փոքրամասնություն էին` 140 միլիոն բնակչության մեջ մոտ 30.000: Սակայն նրանք հաղթեցին եւ հայտարարեցին, որ այսուհետ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Գլխավոր լոզունգն էր «Ամբողջ իշխանությունը բանվորագյուղացիական խորհուրդներին»: Այնուհետեւ հայտարարեցին, որ երկրում հաստատվում է ազատություն, ժողովրդավարություն եւ բոլորի հավասարություն:

Սակայն հենց նրանց դիրքերը շատ թե քիչ ամրապնդվեցին, սկսվեց պետական տեռորն ու հալածանքը: Արգելվեցին բոլոր կուսակցությունները, բացի կոմունիստականներից, փակվեցին թերթերն ու ԶԼՄ մյուս միջոցները: Առհասարակ, օրենքից դուրս հայտարարվեցին բոլոր այն գաղափարախոսությունները, որոնք չէին բխում Կոմունիստական մեկնակետից: Ֆիզիկապես ոչնչացվեցին կամ մահվան ճամբարներ քշվեցին բոլոր այլախոհները: Ռուսաստանում 30.000 հոգեւորականներ ոչնչացվեցին միայն այն բանի համար, որ համարձակվել էին հավատալ ոչ թե Մարքսին ու Լենինին, այլ Քրիստոսին: Սոցիալիզմի անվան տակ երկրում հաստատվեց պետական տնտեսական մենաշնորհ, անհատ մարդն անգամ չէր կարող ունենալ սեփական գործ, օրինակ` լիներ ձեռներեց վարսահարդար կամ կոշկակար:

Ամբողջ երկրում ստեղծվեց մի իրավիճակ, երբ ժողովրդի անունից գործող իշխանությունը կարճ ժամանակում ձեռքում կենտրոնացրեց ողջ իշխանությունը, եւ երկրում բոլոր մարմինների ընտրությունները վերածվեցին ֆարսի: Որպես անխախտ կանոն, թեկնածու լինում էր միայն մեկ անձ, որն էլ 97-98 տոկոսով «համոզիչ» հաղթանակ էր տանում: Բացարձակապես կարեւոր էլ չէր, թե քանի մարդ էր մասնակցել ընտրություններին: Ու թեեւ հայտարարված էր, որ երկրի ողջ հարստությունը պատկանում է ժողովրդին, բայց նա ապրում էր ծայր աղքատության պայմաններում: Դրան հակառակ, տարեցտարի կուսակցական վերնախավը ոչ միայն սկսեց լիարժեք տնօրինել իշխանությունը, այլեւ կուսակցական ու քաղաքական բուհերում ուսանելու եւ մյուս իշխանական մենաշնորհների շնորհիվ ստեղծեց բոլոր անհրաժեշտ պայմաններն այն իրենց զավակներին փոխանցելու համար:

Ամեն ինչում եւ ամեն ինչին տիրելու ձգտող կուսակցական էլիտայի հոգն էլ չէր, որ գրեթե անսահմանափակ բնական պաշարների տեր ԽՍՀՄ կայսրությունը հետ մնաց աշխարհի քաղաքակրթական եւ տնտեսական ընթացքից: Խաթարվեցին ոչ միայն տնտեսական ու քաղաքական-իրավական ոլորտները, այլեւ դրա արդյունքում սկսվեց տնտեսության ու գաղափարախոսության աննախադեպ լճացումը, հոգեւոր ու կրթական հետընթացը: Սակայն մարդկության երբեւէ վերապրած ամենահզոր կայսրությունն իր հակամարդկային ռեժիմով 70 տարի գոյատեւեց: Իսկ դրա պատճառն այն էր, որ անսահմանափակ բնական պաշարների ու ռազմական ներուժի շնորհիվ ԽՍՀՄ-ը կարողացել էր իր շուրջը ձեւավորել կոմունիստական դրածո ռեժիմների բլոկը, որն արյան մեջ էր խեղդում հակակոմունիստական յուրաքանչյուր ելույթ:

Արհեստականն ու կեղծիքը համատարած բնույթ ունեին: Ոչ միայն չէր խրախուսվում, այլեւ հաճախ արգելափակվում էր որեւիցե նախաձեռնության նշույլն անգամ: Կոմկուսին ու նրա դրածո իշխանություններին հաճելի էին եւ կարիերայի սանդուղքով կարող էին վեր բարձրանալ միայն հլու-հնազանդ, սուսուփուս կատարողները: Ողջ երկրում համատարած գաղափարական գորշություն էր ու ճահիճ, որը միանգամայն ձեռնտու էր իշխանություններին: Հենց դա էր պատճառը, որ երբ մարդիկ ոտքի կանգնեցին եւ միահամաուռ գոռացին, որ սուտ ու կեղծ է ամեն ինչ, ստի կայսրությունը կավե փղի նման անմիջապես փլուզվեց: Շուրջ քսանմիլիոնանոց կոմունիստական կուսակցությունն օրերի ընթացքում քայքայվեց այնպես, ինչպես այդ պետության հիմնադիր Լենինն էր ժամանակին քայքայվել ծանր հիվանդությունից:

Իմաստուններն ասում են, որ խելոքները սովորում են ուրիշների սխալներից, հիմարները` սեփական, որ բոլոր ժամանակների ամենաիմաստուն ուսուցիչը պատմությունն է ու նրա դասերը: Հայ ժողովրդը խելացի է եւ պատմական հարուստ կենսափորձ ունի, սակայն նոր փորձության ենթարկվելու ցանկություն չունի: Այնպես որ, այս «անցման շրջանն» էլ կանցնենք եւ գոնե այս անգամ կընտրենք իսկապես արժանավորներին: Որ գոնե այս անգամ վստահ եւ առանց երկմտելու կարողանանք ասել` իշխանության աղբյուրը մեզանում ժողովուրդն է, իսկ իշխանություններն իսկապես ծառայում են միայն ժողովրդին:

15.11.2018

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՊԵԿԻՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ՄԻՋԵՎ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ՄԻՋԵՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Բոլոր նրանք, ովքեր Միքայել սրբազանի ազատազրկումը իբր դատապարտում են՝ պնդելով, թե նշանակված պատժաչափը անհամաչափ է, ավելի վատն են, քանի որ...

ԿարդալDetails

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական