Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՙ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՇԵՆՔՈՒՄ. ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵՐԱՐԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

23/11/2018
- 23 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Պետերբուրգաբնակ մեր հայրենակից, ճանաչված հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանի մշտապես պրպտող ու սրաթռիչ մտքի արդյունքում կյանքի են կոչվել մեկը մյուսից ինքնատիպ ու աննախադեպ հարյուրավոր ծրագրեր: Յուրաքանչյուր գործ Հրաչյան անում է սիրով, նվիրումով եւ մեծ պատրաստակամությամբ: Նա ամենեւին ջանքեր չի թափում աչքի ընկնելու եւ իր շրջապատի համակրանքը շահելու համար, սակայն ինչ գործ էլ ձեռնարկում ու ավարտին է հասցնումՙ միանգամից արժանանում է հանրության ջերմ վերաբերմունքին եւ գնահատանքին, քանզի նրա անսահման սիրով լեցուն սիրտը բաբախում է մարդկանց ուրախություն պարգեւելու համար, հանուն Հայաստանի եւ Ռուսաստանի բարօրության, հանուն հայ-ռուսական անկեղծ բարեկամության: Ամենայն հարգանքի եւ դրվատանքի է արժանի Հրաչյայի անցած ուղին: Ասվածի վկայությունները փաստերն ենՙ տասնյակ հարյուրավոր ինքնատիպ գործերը, որոնցից մի քանիսի մասին արդեն առիթ ունեցել եմ սիրով պատմելու մեր թերթի ընթերցողներին: Ընդամենը մեկ ամիս առաջ էր, որ Հրաչյա Պողոսյանի ծննդավայրումՙ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում, մեծ հանդիսավորությամբ նշվեց գյուղի վերածննդի 10-ամյա հոբելյանը եւ լեգենդար «Արարատ 73»-ի հաղթանակի 45-ամյակը:

Եվ ահա մեկ ամիս անց կրկին առիթ է ընձեռվում հանդիպելու Հրաչյա Պողոսյանի հետ: Այս անգամՙ Մոսկվա քաղաքում, Ռուսաստանի Դաշնության պետական Դումայի շենքում:

Նոյեմբերի 14-ին այստեղ կայացել է «Հիշողություն. ժամանակի մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրված էր ազգային միասնության օրվան եւ պատմում էր Հրաչյա Պողոսյանի անունը կրող պետերբուրգյան բարեգործական հիմնադրամի լայնածավալ գործունեության մասին:

Ցուցահանդեսը հիմնադրամի եւ նրա նախագահ Հրաչյա Պողոսյանի երկարատեւ բարեգործական աշխատանքի արդյունք է, որն ուղղված է Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին պատմական հիշողության պահպանմանը, հոգեւոր կապերի ամրապնդումը, աջակցությունը սոցիալական նշանակության ծրագրերին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Պետական Դումայի աշխատանքի, սոցիալական, քաղաքական եւ վետերանների հարցերով հանձնաժողովըՙ «Վետերանների նորություններ» լրատվական գործակալության աջակցությամբ:

Այդ օրը ՌԴ պետական դումա էին եկել Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների պետական եւ զինվորական տարբեր կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, վետերաններ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին պաշարման մեջ գտնվող Լենինգրադի բնակիչներ, հոգեւորականներ եւ լրագրողներ: Բացման արարողությանը ներկա էին նաեւ պատգամավորներՙ ՌԴ պետդումայի բոլոր խմբակցություններից:

Միջոցառման բացման արարողությունից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ հայրենականում զոհված ԽՍՀՄ Պետպլանի աշխատակիցների հիշատակըՙ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ խոնարհելով պետդումայի պատին տեղադրված հուշաքարին:

Այնուհետեւ մեկնարկեց «Հիշողություն. ժամանակի մեջ» ցուցահանդեսը, որը բացեց ՌԴ պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության եւ վետերանների գործերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովը : Պետդումայի անունից միջոցառման մասնակիցներին ողջունեց խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Օլգա Տիմոֆեեւան ՙ նշելով, որ այս յուրօրինակ ցուցադրությունը առաջին հերթին խորին հարգանքի տուրք է այն մարդկանց, ովքեր մաքառել են Հայրենական մեծ պատերազմում եւ տեղական հակամարտություններում: «Եվ այս իմաստովՙ հսկայածավալ եւ անչափ շնորհակալ աշխատանք է կատարել Հրաչյա Պողոսյանը: Անցյալում տեղի ունեցած հերոսական պայքարի մասին հիշողությունը մեզ բոլորիս է անհրաժեշտ, մանավանդՙ նոր սերնդին»,-հավելեց Օլգա Տիմոֆեեւան:

Բարձր գնահատելով ցուցահանդեսի դերն ու նշանակությունըՙ Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Բորտկոն նշեց, որ շնորհիվ Հրաչյա Պողոսյանի, հասարակության մի ստվար զանգվածի մոտ վառ կմնա անցյալի ու նրա հերոսների հիշատակը. քանի ապրում է հիշողությունը, ապրում է նաեւ մարդը:

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին նշեց, որ ներկա ցուցահանդեսը խիստ անհրաժեշտ է հասարակության բոլոր շերտերին, քանզի մարդկանց սրտերում բորբոքում եւ մշտավառ է պահում հիշողության կրակը հայրենիքի եւ վեհ գաղափարների համար իրենց կյանքը զոհած մարդկանց մասին:

Մյուս ելույթ ունեցողները նույնպես իրենց խոսքում անդրադառնալով ներկա ցուցահանդեսին եւ Հրաչյա Պողոսյան բարերարի գործունեությանըՙ նշեցին, որ հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի, որը նա կյանքի է կոչել մեծագույն սիրով ու նվիրումով, եւ ընդ որումՙ միայնակ, միայն իր անունը կրող հիմնադրամի գումարներով, առանց որեւէ կողմնակի աջակցության եւ օգնության:

Իր խոսքում Հրաչյա Պողոսյանը նշեց, որ կյանքի կոչելով իր բոլոր ծրագրերն ու ստեղծելով բոլոր հուշարձաններըՙ իր հիմնադրամը ունեցել է մեկ գերագույն նպատակՙ պահպանել եւ վառ պահել հիշողությունը մոռացված փաստերի ու մարդկանց մասին եւ այդ ամենը փոխանցել եկող սերունդներին:

– Մեր կողմից կյանքի կոչված բոլոր ծրագրերը հանրությանը ներկայացնելիս մենք միշտ զգացել ենք բնակչության եւ պետական գործիչների ջերմ վերաբերմունքը, մեզ մշտապես եւ ամենուրեք ընդունել են հավատով ու վաղեմի բարեկամի պես, քանզի մեր բոլոր ձեռնարկումների հիմքում ընկած է եղել անկեղծությունն ու սերը,-ասաց Հրաչյա Պողոսյանն ու շնորհակալական խոսքեր ուղղեց ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության եւ վետերանների գործերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովին, ինչպես նաեւ «Վետերանների նորություններ» լրատվական գործակալությանն ու անձամբ նրա ղեկավար Վյաչեսլավ Կալինինինՙ ցուցահանդեսի կազմակերպման գործում ցուցաբերած համագործակցության համար:

Իր հերթին Վյաչեսլավ Կալինինն ընդգծելով ցուցահանդեսի կարեւորությունը, անհրաժեշտությունն ու դաստիարակչական նշանակությունըՙ ելույթի ավարտին «Արիության եւ մարդասիրության համար» մեդալով պարգեւատրեց բարեգործի մորըՙ Լենա Պողոսյանին , իսկ միջոցառման ավարտից հետո, գեղեցիկ ու հագեցած օրվա առթիվ կազմակերպված բարեկամական ընթրիքի ընթացքում Հրաչյա Պողոսյանը Ռուսաստանի հայերի միության կողմից պարգեւատրվեց «Արծաթե խաչ» շքանշանով:

ՌԴ Պետդումայի շենքում իրարանցում եւ մեծ եռուզեռ առաջացրած միջոցառումն ավարտվեց, իսկ ԱՊՀ Միջկառավարական ասամբելայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական, բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանը, իմ խորին համոզմամբ, ձեռնամուխ կլինի հերթական բարձունքի նվաճմանը: Ուզում եմ նորից հիշեցնել, որ նա արդեն երկար տարիներ հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է, նրա հասարակական ու բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Հրաչյան առանձնակի վերաբերմունք ունի հոգեւոր արժեքների եւ հոգեւոր խորհրդանիշների հանդեպ: Նրա բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, նաեւ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերը: Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 100-ից ավելի մշակույթի, հոգեւոր եւ պատմական նշանակության կառույցներ ու հուշակոթողներ: Դրանցից 29 հուշարձան նվիրված է Հայրենական մեծ պատերազմին, 8-ը` հայոց ցեղասպանությանը, որոնք տեղադրված են տարբեր քաղաքներում: Նրա մեկենասությամբ տպագրվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, ինչպես նաեւ տարբեր թեմաներով վավերագրական ֆիլմեր: Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն մեկ տասնյակից ավելի երկիր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՐՈՖ. ՀԱՆՆԻԲԱԼ ՏՐԵՅՎԻՍԸՙ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔ-2»-Ի ՇՆՈՐՀԻՎ ԱՆԿԱՐԱՆ ԿԿԱՊՎԻ ԵՎՐՈՊԱՅԻՆ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔ-2»-Ի ՇՆՈՐՀԻՎ ԱՆԿԱՐԱՆ ԿԿԱՊՎԻ ԵՎՐՈՊԱՅԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական