Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՐՈՖ. ՀԱՆՆԻԲԱԼ ՏՐԵՅՎԻՍԸՙ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

23/11/2018
- 23 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

Պրոֆ. Հաննիբալ Տրեյվիսը Մայամիի Ֆլորիդա միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոսներից է: 1999-ին Հարվարդի իրավաբանական ֆակուլտետը գերազանց ավարտած պրոֆեսորը հեղինակն է վերջերս լույս տեսած «Ասորիների ցեղասպանությունը: Մշակութային եւ քաղաքական ժառանգություններ» գրքի: Ունի հրատարակված բազմաթիվ հոդվածներ ցեղասպանության եւ միջազգային իրավունքի վերաբերյալ: Դասախոսություններ է կարդացել ՀԲԸՄ-ի, Ամերիկայի հայկական համագումարի, Հարյուրամյակի ծրագիր հիմնադրամի եւ Հարավային Կալիֆոռնիա համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնի հովանավորությամբ կազմակերպված միջոցառումներում: Մորական նախնիները Հաքյարիի եւ Ուրմիայի ավանդական ասորական շրջանների բնակիչներից են եղել: Իր բացատրությամբ Հաննիբալ անունը սեմական ծագում ունի եւ նշանակում է «Բաալի (Աստծո) ողորմածությամբ»:

Հարգարժան պրոֆեսորը հոկտեմբերի 27-ին Ուոթերթաունի հանրային գրադարանում խոսել է Առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանում քրիստոնյաների (ասորիներ, հույներ, հայեր) եւ եզդիների դեմ օսմանյան թուրքերի եւ քրդերի իրագործած ցեղասպանությունների մասին, տեղեկացնում է անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանը : «Փախստականների վիճակը եւ ցեղասպանության օրենքը: Ասորիներ, հայեր, հույներ եւ եզդիներ» վերնագրով դասախոսության ընթացքում, կազմակերպված Մասաչուսեթսի ամերիկա-ասորիների ասոցիացիայցի (ՄԱԱԱ) կողմից, Տրեյվիսն անդրադարձել է նաեւ ներկա ժամանակաշրջանում Իրաքի եւ Սիրիայի ասորիների, եզդիների եւ հայերի դեմ կատարվող կոտորածներին, այս անգամ իսլամիստ ջիհադիստների կողմից:

Հաքյարիի տարածաշրջանում (հարավարեւելյան Թուրքիա) 1843-ին մոտ 10 հազար ասորիներ սպանվել եւ վաճառվել են որպես ստրուկներՙ օսմանյան բանակի եւ քրդական ցեղերի կարգադրությամբ: 1890-ականներին հայերից բացի, ըստ Տրեյվիսի, մոտ 25 հազար ասորի է կոտորվել: Իսկ համաշխարհային առաջին պատերազմի օրերին մոտ 250 հազար ասորի է սպանվել: Ասորիներն այդ եղեռնը «սեյֆո» են անվանում, որ նշանակում է «թուր», արաբերեն «սեյֆ» բառից:

Եզդիներն իրենց համարում են որոշակի, կամ յուրահատուկ էթնո-կրոնական խմբավորում: Նրանք խոսում են կուրմանջի (քրդերենի տարբերակ) լեզվով: Նրանք էլ են ենթարկվել ջարդերի 20-րդ դարում: Ներկայիս ապրում են հիմնականում Իրաքում եւ Սիրիայում: Նաեւ Հայաստանում:

Դավիթ Բոյաջյանը միջոցառման վերջում հանդիպում է ունեցել ՄԱԱԱ-ի նախագահ Նինոս Հաննայի (հոր նախնիները դիյարբեքիրցի, մոր նախնիներըՙ խարբերդցի) եւ պրոֆ. Սարգոն Ջորջ Տոնապետի (Ռոուդ Այլենդի համալսարանից, հոր նախնիներըՙ Խարբերդից) հետ եւ առաջարկել նրանց ավելի սերտ համագործակցել հայկական համայնքի հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔԸ ԹԻՐԱԽՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՙ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՇԵՆՔՈՒՄ. ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵՐԱՐԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՙ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՇԵՆՔՈՒՄ. ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵՐԱՐԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական