Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՓԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԼԻՆԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

23/11/2018
- 23 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զրուցեցՙ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԸ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցից հետո, հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակներում կրկին ակտիվացավ հայ-իրանական հարաբերությունների խնդիրը, մանավանդ Նիկոլ Փաշինյանի ու այլոցՙ հայ-իրանական սահմանի ենթադրյալ փակման մասին հայտարարություններից հետո: Թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ այդ այցն ու դրանից բխող տարաձայնությունները, փորձեցի ճշտել իրանագետ Ահարոն Վարդանյանից :

«Անկեղծ ասածՙ չեմ կարծում, որ Բոլթոնը պայման է դրելՙ հայ-իրանական սահմանը փակելու, որովհետեւ ինձ չի թվումՙ ինչ-որ մի երրորդ երկրի կողմից կոռեկտ կլինի նման բան առաջարկելը: Մանավանդ որ ամերիկյան կողմում շատ լավ հասկանում են երկու երկրների հարաբերությունների խորության ծավալները, ինչպես նաեւՙ Իրանի կար-որությունը Հայաստանի համար, -ՙ հակառակը»,-ասաց Ահարոն Վարդանյանը::

Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության ու դրանից բխող անհանգստության մասին, քաղաքագետը նշեց.

«Ն. Փաշինյանի հայտարարրությունն այլ համատեքստում էր, եւ պետք չէ այն համատեքստից դուրս նայել: Այդտեղ խոսքը չէր վերաբերում կոնկրետ Իրանի սահմանը փակելուն, խոսվում էր նաեւ Վրաստանի սահմանի եւ ընդհանրապեսՙ տարատեսակ մարտահրավերների մասին: Դա ենթադրում է, որ այդ հայտարարությունը կոնկրետ կապված չէ Բոլթոնի այցի հետ: Վարչապետի պաշտոնակատարը շատ լավ հասկանում է, թե Հայաստանի համար ինչ նշանակություն ունի Իրանը, եւ բոլորին պետք է պարզ լինի դա»:

«Իրանական կողմը հետաքրքրական ձեւով է արձագանքել: Այցից հետո Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ ԱԳՆ պաշտոնակատարի հետ եւ նրան փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի շնորհակալական ուղերձն ու նշել հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կարեւորությունը, հույս հայտնելով, որ այդ մակարդակը կշարունակվի բարձրանալ նաեւ ապագայում: Սա հստակ մեսիջ էր իրանական կողմիցՙ հայ-իրանական հարաբերությունների հետագա ընթացքը բնութագրելու տեսակետից»,- խոսելով իրանական կողմի արձագանքի մասին, նկատեց Ա. Վարդանյանը:

Եզրափակելով զրույցը, քաղաքագետը հատուկ ընդգծեց.

« Հայ-իրանական սահմանի փակումը Հայաստանի համար կլինի ինքնասպանություն , մենք կհայտնվենք թուրքական կղզում, բոլոր կողմերից կշրջափակվենք թուրքերով, բացառությամբՙ Վրաստանի, բայց հաշվի առնելով վերջինիս կախվածությունը թուրքական երկրներից, մասնավաորապեսՙ մեր երկու հարեւաններից, պարզ է դառնում, թե ինչ վտանգներ են սպառնում մեզ: Դա բացառված տարբերակ է, այն նույնիսկ չպետք է քննարկման դրվի: Հայ-իրանական հարաբերությունները կախված չեն կառավարություններից, կամ ինչ-որ անձանց որոշումներից, դրանք հարաբերություններ են երկու ժողովուրդների միջ-: Կապ չունիՙ ով է իշխանության գլուխ կանգանած, սկսած 1990-ականներից մի քանի կառավարություններ են փոխվել, բայց հարաբերությունները զարգանում են ցայսօր, եւ վստահ եմՙ շարունակվելու են միշտ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ.

Հաջորդ գրառումը

ՀԱՐՑԱԶՐՈՅՑՙ ԱՍՈՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՈՒԺԵՐՈՒՙ «ՍՈՒԹՈՐՕ»-Ի ԽՕՍՆԱԿ ԱՔՔԱՐ ՀԱՆՆԱՅԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՐՑԱԶՐՈՅՑՙ ԱՍՈՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՈՒԺԵՐՈՒՙ «ՍՈՒԹՈՐՕ»-Ի ԽՕՍՆԱԿ ԱՔՔԱՐ ՀԱՆՆԱՅԻ ՀԵՏ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական