Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱ». ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ 2 ՀԱՅ ԹՅՈՒՐԻՆԳԻԱՅՈՒՄ

23/11/2018
- 23 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հայկական լրատվամիջոցներին արդեն ծանոթ գերմանացի հետաքննող լրագրողներ Աքսել Հեմմերլինգն ու Լուդվիգ Քենդցիան նոյեմբերի 21- ին MDR- ի ռադիոեթերում, ինչպես նաեւ ռադիոհեռուստաընկերության կայքէջում իրազեկում են, թե « ամիսներ տեւած հետաքննությունից հետո Թյուրինգիայի երկրամասային քրեական վարչությանը հաջողվել է «հայկական մաֆիային» հարված հասցնել»: Երեքշաբթի օրըՙ նոյեմբերի 20-ին, ի թիվս այլոց ձերբակալել են երկու անձանցՙ 26- ամյա Կարո Ս- ին եւ 31- ամյա Արթուր Զ- ին, որ ըստ հրապարակման, ներկայացված են փոխված անուններով: Հիշյալ անձինք, ըստ կասկածների, կլանի անդամ են, եւ առերեւույթ ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող այս այրերը, հավանական է զբաղվել են նաեւ թմրանյութի առեւտրով էլ: Քրեական վարչության, ոստիկանության հետախուզական որոնողական հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է 35 կգ մարիխուանա: Թյուրինգիայի իրավապահ մարմիններին նրանք անծանոթ չեն, 2014- ի հուլիսին Էրֆուրտում հայկական երկու կլանների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության վայրում նրանք էլ ներկա են եղել, հաղորդում են հետաքննող լրագրողները: 4 տարի առաջ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ արձակվել էր 20 եւ ավելի կրակոց, երկու տղամարդ ծանր վիրավորվել էր:

Ձերբակալվածները, ըստ տեղեկատու վերոնշյալ աղբյուրի, քրեական անցյալ ունեն, 10 տարի առաջ արդեն հայտնի են դարձել Էրֆուրտի փողոցներում: Հայաստանից եւ Ադրբեջանից տասնյակից ավելի տղամարդկանց միավորած խումբը, որ «Ջոկեր» անունն էր կրում, ամենայն հավանականությամբ զբաղված էր ենթադրյալ բիզնեսովՙ ռեկետ, կողոպուտ, թմրանյութի առեւտուր: Վերոնշյալ երկու անձինք խմբավորման առաջնորդողների համարում ունեն: «Ջոկերը» տարիներ անց կազմաքանդվում է, բայց հիշյալ երկու անձինք քրեական հանցաշխարհը չեն լքում, գրված է հետաքննության մեջ: Էրֆուրտի 2014- ի դեպքերը դատարանը դեռ քննում էր, երբ 2016- ի հունիսին նոր հաշվեհարդար գրանցվեց. գիշերային ակումբներից մեկի առջեւ «հայկական մաֆիայի» ենթադրյալ խմբի անդամները հարձակվել են մոլդովական կլանի անդամների վրա, նրանց թվում է եղել նաեւ Արթուր Զ-ն:

Այս լուրը փորձում ենք գտնել այլ ԶԼՄ-ներում: «Թյուրինգեն 24» առցանց լրատուն խուսափում է «հայկական մաֆիա» ձեւակերպումից, փոխարենը լրացնում մեզ ծանոթ լրագրողների հաղորդումը, թե առգրավված 35 կգ մարիխուանան հայտնաբերվել է երեք անձանց մոտՙ երկու հայի եւ մեկ գերմանացու, որ 47 տարեկան է: Բացի թմրանյութից առգրավվել է նաեւ մեծՙ հնգանիշ գումար: Գերմանացու ձերբակալման մասին վերջին լրատու աղբյուրը չի նշում:

Ձերբակալված երկու հային դեռ մեղադրանք չի առաջադրվել: Կհետեւենք զարգացումներին:

Այս առիթով ընթերցողներին առաջարկում ենք կարդալ նաեւ «Հայ Սփյուռքը թիրախում» վերնագրով հոդվածը 7-րդ էջում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԲ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՍՎԱԾ ԿԼԻՆԻ

Հաջորդ գրառումը

ԳՈՀԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԳՈՀԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական