Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ LED-ԵՐՈՎ ԿԼՈՒՍԱՎՈՐՎԵՆ ՆԱԵՎ ԱՐՓԻ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ

16/11/2018
- 16 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վայոց ձորի մարզի Արփի գյուղում ամռան կեսերից շինարարական աշխատանքներ են մեկնարկել: Մինչեւ տարեվերջ դրանք ամբողջությամբ կավարտվեն: Արփին կհամալրի էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայրերի ցանկը: Ժամանակակից, էներգախնայող LED համակարգի գործարկմանն անհամբերությամբ սպասող բնակիչները, արտաքին լուսավորության խնդրի լուծումը կարեւոր են համարում մի քանի տեսանկյունից. գոնե մասամբ կկրճատվի մայրաքաղաքի եւ իրենց գյուղի զարգացման տեմպերի միջեւ եղած տարբերությունը, երեկոյան ժամերին կավելանա մարդկանց հոսքն ու անվտանգությունը, կթեթեւանա գյուղի ֆինանսական բեռը:

«Կան խնդիրներ, որոնց լուծումը համակարգում է շատ հարցեր: Լուսավորությունը դրանցից մեկն է: Հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվող գյուղացին խոտհնձի է գնում երեկոյան ժամերինՙ շոգից խուսափելու համար: Իսկ այդ ժամանակ առաջանում է անվտանգության խնդիր. տարածքում կան վայրի կենդանիներ, որոնց մուտքը գյուղ լինում է երեկոյան ժամերին: Գյուղի արտաքին լուսավորությունը լուծման ենթակա հրատապ հարցերից է»,- ասել է գյուղի վարչական տարածքի ղեկավարըՙ Գագիկ Հովսեփյանը :

Արփի գյուղի լուսավորության ապահովմանն աջակցում են գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացումը ծրագրային կարեւոր ուղղություն դարձրած գործընկերներըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Տեղում վստահ են, որ խնդրի կարգավորումը թույլ կտա համակարգել կարեւոր այլ, օրինակՙ առաջնային բուժօգնությանն առնչվող հարցեր. անհրաժեշտության դեպքում երեկոյան ժամերինՙ հիվանդների տուն այցելությունն այլեւս դժվար չի լինի:

«Սովորաբար հիվանդությունները սրվում են երեկոյան ժամերին, եւ մենք, անհրաժեշտ ներարկումներ կատարելու կամ օգնություն ցուցաբերելու համար, ստիպված ենք լինում հիվանդի տուն հասնել մութ փողոցներով: Լուսավորության բացակայությունը բարդացնում է այդ ամենը. գյուղում մեքենա ոչ բոլորն ունեն, երբեմն էլ հիվանդի մոտ հասնելու համար նույնիսկ ուղեկցող չի լինում: Լուսավորությունն անհրաժեշտ է»,- ասել է ընտանեկան բուժքույր Նեկտար Մարտիրոսյանը :

Գործընկեր կառույցների ջանքերով, ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած իրավիճակը կմնա անցյալում: Կփոխվի հանրային սեփականության նկատմամբ գյուղացու վերաբերմունքն ու անտեսված չլինելուՙ նրա վստահությունը: էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն կտա թեթեւացնել գյուղի ֆինանսական բեռն ու նպաստել կայուն եւ մաքուր շրջակա միջավայրի պահպանմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ.

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ.

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական