Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽԱՎԻԱՐԻ ՈՒ ՌԱՔՔԻԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ»

16/11/2018
- 16 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանական լրատվադաշտում օրեր շարունակ շրջանառվող «հայկական մաֆիա» ձեւակերպման առիթով իր վրդովմունքն է հայտնում Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) ատենապետ Շավարշ Հովասափյանըՙ «Ալգեմայնե ցայթունգի» երեկ հրատարակված հոդվածումՙ դրանք որակելով «վարկաբեկիչ»: («Ազգ»-ի նախորդ համարում «Դիվանագետի համար լռությունը… ոսկի՞» ծավալուն հոդվածով անդրադարձել ենք աղմկահարույց այս թեմային, որին ՀՀ արտգործնախարարությունը դեռեւս չի արձագանքել: Տեղի սղության պատճառով առայժմ բավարավում ենք ստորեւ ներկայացվող այս համառոտ լրացմամբ):

Շաբաթասկզբին ԳԿԽ- ի տարածած հաղորդագրությունից հետո, տեղական թերթն անհրաժեշտ է համարել կապվել հայկական կառույցի ղեկավարի հետ, ներկայացնել նրա կարծիքը: «Հայկական մաֆիա՞. արտահայտվելիս պիտի զգույշ լինել», նկատել է տալիս գերմանահայկական ամենամեծ կառույցներից մեկիՙ 1968-ին հիմնադրված ԳԿԽ-ի 80-ամյա ղեկավարը, որը 1963-ին Իրանից գաղթելով Գերմանիա, ատամնաբուժություն է սովորել, սեփական բուժարանը հիմնել, ամուսնացել է գերմանուհու հետ, 1982-ին ստացել ԳԴՀ քաղաքացիություն, եւ համոզված է, թե նոյեմբերի սկզբին «Շպիգելի» եւ Mitteldeutsche Rundfunk – ի հրապարակումների նպատակը Գերմանիայում միմյանց հետ խաղաղ գոյակցող գերմանացի եւ հայ հանրության դեմ արշավ ծավալելն է, բարեկամությունը խաթարելը, հայությանը վարկաբեկելը:

Ֆրայբուրգում տեղակայված ձախակողմյան այլընտրանքային «Դրայէքլանդ» ռադիոն, որ կամրջում է երեք երկրներՙ Գերմանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան (Radio Dreyeckland) երեկ առավոտյան նմանապես եթեր էր տրամադրել Շավարշ Հովասափյանինՙ իր կողմից կարծիք հայտնելով, թե չափազանցված է համարում իր գործընկերներիՙ ARD-ի, Focus- ի, Spiegel- ի, Mitteldeutsche Rundfunk – ի բնութագրումներըՙ «իրավական պետությանը վտանգ է սպառնում», «հայկական մաֆիանՙ տեսադաշտում», «հայկական կլաններ» եւ նմանատիպ արտահայտությունների կիրառումը:

7 րոպեն գերազանցող ռադիոհաղորդման մեջ ընդգծվում է Հովասափյանի այն պնդումը, թե հանցավոր արարքները ներկայացնելը եւ դրանք էթնիկ մի խմբի վերագրելըՙ հայկական անվանելը «խտրականության դրսեւորում» է, վարկաբեկիչ: Շավարշ Հովասափյանը նկատել է տալիս, թե ներկայացվածը լրագրողական աշխատանք չէ, ապացույցների բացակայությամբ հրապարակված նյութը լուսաբանելու նպատակից հեռանում է, եւ իր կարծիքով, «դրանից ավելի շուտ խավիարի եւ ռաքքիի հոտ է գալիս»:

Մեկնաբանի խնդրանքով ԳԿԽ ատենապետը բացատրում է վերջին պատկերավոր արտահայտությունների այլաբանությունըՙ Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկությունն է հայկական համայնքի հզորացման ընթացքի թուլացումը, ՀՀ դեսպանի ակտիվ աշխատանքի արգասիքը համարվող հայ- գերմանական վերընթաց, զարգացող հարաբերությունների խաթարումը:

«Ապացույցներ ունե՞ք», ռադիոմեկնաբանի հարցին ատենապետ Հովասափյանը բացասական պատասխան է տալիսՙ սա ենթադրություն է, ասում է նա: Այնուհետեւ ռադիոմեկնաբանը ամփոփում է հաղորդումըՙ ներկայացնելով ԳԴՀ իրավապահ, հանցավորության դեմ պայքարի կոչված համաեվրոպական մարմինների հետաքննության 0 արդյունքը, ու փորձում համադրել փաստերը. մասնավորապես ուշագրավ է համարում այն, որ այդպիսի արդյունքի պարագայում այսչա՛փ կարեւորվել է հայկական անունով կնքել տալ հանցավոր մի խմբի, որի անդամները հաշվառված են որպես «ռուսական, եվրասիական քրեական կազմակերպված հանցախմբի անդամներ», ինչպես իրենց հարցմանն ի պատասխան իրազեկ են դարձել Գերմանիայի դաշնային քրեական վարչության գրավոր արձագանքից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԱՅՐ ՀԱՒՆ ՈՒ ՃՈՒՏԵՐԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՅՐ ՀԱՒՆ ՈՒ ՃՈՒՏԵՐԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դաֆթյան

12/05/2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դաֆթյանը գրում է. 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել...

ԿարդալDetails

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական