Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԿԱՍՏԱ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ

16/11/2018
- 16 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

– Բարի երեկո, Ասյա տոտա, կարո՞ղ եք ինձ մի հատ սպիտակ վերնաշապիկ տալ, մեկ էլՙ մի հատ գալստուկ. ինչ գույն ուզում ա ըլնի, մի քանի օրից հետ կտամ:

– Ի՞նչ ա պատահել, ա՛յ Արթուր ջան, չլինի՞ էսօր պսակվում ես:

– Չէ, ի՜նչ պսակվել, ինձ նշանակել են փոխնախարար. էգուց առավոտ ներկայանալու եմ աշխատանքի:

Այս երկխոսությունը տեղի է ունեցել մոտ երկու ամիս առաջ: Այն ինձ պատմող տիկին Ասյան (անունները փոխված են) հիմա չգիտի, թե իրենց դրկից հարեւան Արթուրիկը (շենքում բոլորն են նրան այդպես կոչում) ի՞նչ է անում նախարարությունում: Միայն գիտի, որ առավոտ շուտ մի սեւ ավտոմեքենա նրան տանում է աշխատանքի, իսկ գիշերը նույն մեքենան նրան բերում է տուն: Ու տեսնելով տարակուսանքով լի հայացքս, տիկին Ասյան ասում է. «Շատ լավ երեխա է մեր Արթուրը, խելոք, կիրթ, արտասահմանում կրթություն ստացած»:

Իսկ հիմաՙ մի այլ պատկեր, դարձյալ ծանոթներիցս մեկի պատմած:

– Էն օրը հարսանիքի էինք: Քեֆի թեժ պահին քավորը թողեց սեղանը ու հեռախոսը ականջինՙ դուրս եկավ ռեստորանից: Վերադարձինՙ դեմքը դեփ-դեղին էր: Հայտնի էրՙ մի շատ վատ բան էր պատահել: Գերատեսչություններից մեկի ղեկավարն էր ինքը, արդեն մի 20-25 տարի: Բաժակը բարձրացրեց, նորապսակներից ներողություն խնդրեց ու կնոջ հետ արագ հեռացավ սրահից: Հետո իմացանք, որ զանգողը իրեն անծանոթ մի աղջիկ է եղել, կառավարությունից: Աղջիկը հաղորդել է, որ ինքն ազատված է աշխատանքից, կարող է այլեւս գործի չգնալ: Իր փոխարեն նշանակել էին մի աղջնակի:

Ահա՛ երկու պատկեր, երկուսն էլ առօրեական դարձած մեր օրերի համար: Ես չգիտեմՙ Արթուրիկը ո՞ւմն է փոխարինել փոխնախարարի պաշտոնում, եւ կամ ո՞վ է փոխարինել այդ գերատեսչության հայտնի եւ հարգված պետին: Սակայն գիտեմ, որ վաստակ ունեցող մարդկանց հետ այդպես չեն վարվում: Արժանապատվության իրավունքը մեր Սահմանադրության մեջ էլ է ամրագրված:

Գիտեմ նաեւ, բոլո՛րս գիտենք, որ վերջին ամիսներին հներին մեծաքանակ փոխարինելու են գալիս բոլորովին անփորձ նորեր, ճիշտ էՙ ուսյալ, եռանդուն, օտարերկրյա համալսարաններում կրթված ջահել տղաներ ու աղջիկներ, որոնք, դատելով նրանց գրեթե բոլոր մակարդակներում ցուցադրական, հաճախ նաեւ ձախավեր տնօրինումներից, հեռու են սակայն կառավարման հմտություններից:

Այս վիճակն ինձ հիշեցնում է 90-ական թվականները, երբ ՀՀՇ-ի ֆիզիկոսները համատարած պաշտոնաբաշխում էին կատարում բացառաբար ֆիզիկոսների, ինչ-որ չափով նաեւՙ մեխմաթն ավարտածների շրջանում: Երկրի պրոբլեմներին քաջածանոթ, կառավարման հմտություններին տիրապետող սերնդին նրանք դուրս քշեցին ասպարեզից, որի առաջին «արդյունքներից» եղավ հացի գործարանների տնօրենների ջարդը, մեզ հայտնի բոլոր հետեւանքներով: Թե ֆիզիկոսը ինչպես էր հացի գործարանը ղեկավարելու, ՀՀՇ-ն բնավ մտահոգված չէր, կարեւորը յուրայիններից կաստա ստեղծելն ու այն իշխանության բերելն էր, որի անունը «սերնդափոխություն» էր: Այլապես անհրաժեշտ մի գործընթաց, որը պետք էր անել էվոլյուցիոն ճանապարհով, այլ ոչ ռեւոլյուցիոն, հեղափոխակա՛ն: Դրա հետեւանքներից առ այսօր կրում-տառապում ենք բոլորս, եւ թվում էրՙ այլեւս երբեք նույնը չի կրկնվի մեր երկրում:

Թվում էր, հիմա չի՛ թվում: Մեր աչքերի առաջ այժմ ձեւավորվում է մի նոր կաստա, բարձր կրթություն ստացած, իբր ազատամտական հովերով տարված երիտասարդական մի նոր կաստա, որին այս օրերին խրախուսվում է մուտք գործել նաեւ ապագա խորհրդարան: Այս օրերին նրանց համատարած հավաքագրումն է ընթանում, երբեմն նույնիսկ հավաքագրվողների կամքի հակառակ: Օրինակՙ զանգում են հրաշալի կրթություն ստացած, իսկապես խելացի մի երիտասարդիՙ ընդամենը ծանոթ լինելով միայն նրա կրթական կենսագրությանըՙ Քեմբրիջ, Օքսֆորդ, Սորբոն, Յեյլ կամ Հարվարդ ավարտած, եւ պահանջում անհրաժեշտ թղթերը ներկայացնել պատգամավոր դառնալու համար: Իսկ երբ/եթե տղան կամ աղջիկը առարկում է, որ, օրինակ, ինքը բարձր վարձատրվող աշխատանք ունի, ասում ենՙ Հեղափոխությունը, այն էլ թավշյա կանչով, պահանջում է իր ներկայությունն Ազգային ժողովում:

Ոչ ոք չի կարող ասել, նկատի ունենալով այսօրվա մեր պայծառ երիտասարդների ուշիմությունը, նախաձեռնողականությունն ու բարձրանալու ձգտումը, որ նրանց պետք չէ վստահել կարեւոր պատասխանատվություններ: Ընդհակառակն: Նրանք էլ իրավունք ունեն սխալվելու: Սակայն նրանց պետք չէ հակադրել միջին եւ ավագ սերունդներին: Նրանցից կաստա պետք չէ սարքել, նրանց սահմանազատել մնացած հասարակությունից: Մանավանդ երբ մեր երկրում կան լուրջ, շատ լուրջ խնդիրներ, որոնք լուծելու համար սխալվելու ժամանակ մենք չունենք: Մանավանդ որ, ինչպես հռովմեացիներն էին ասումՙ «Կարթագենը մեր դռներում է»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ. ԿԻՍԱՎԵՐ ՏԱՐԱԾՔԸ ԼՔՎԱԾ Է

Հաջորդ գրառումը

ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ` ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ` ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am -ը։...

ԿարդալDetails

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական