Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԿ-Ի ԵՐԵԿԸ, ԱՅՍՕՐՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ

09/11/2018
- 09 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր, 1988 թ. ՌԱԿ անդամ

Թավշյա հեղափոխության արդյունքում երկրում տեղի ունեցած արմատական փոփոխություններն առիթ դարձան, որպեսզի վերանայվեն ու նորովի մեկնաբանվեն մի ամբողջ շարք այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են`

ա) Հայաստան-Սփյուռք փոխադարձ հասկացված ու ընկալելի լինելու հիմնախնդիրը,

բ) Արցախյան հիմնախնդրի էության ճիշտ ըմբռնումն ու վաղուց իրականություն դարձած իրողություններին իրավական ճիշտ լուծում տալը,

գ) Երկրի ներքաղաքական դաշտն ու նրանում գործող կուսակցությունները եւ այլն:

Առաջին երկու հարցերի մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ: Իսկ ինչ վերաբերում է երրորդին, ապա կփորձենք ներկայացնել հայրենիքում պահանջվող բոլոր նորմերին համապատասխան իրավական գրանցում ունեցող Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության, իսկ Սփյուռքում ՌԱԿ բոլոր կառույցների գործունեությունը համակարգող ՌԱԿ Գերագույն խորհրդի մասին:

Առաջին հայացքից բարդ ու խճճված է թվում, թե ով ով է, սակայն իրականում ամեն ինչ պարզ է ու հստակ: 2015 թվականից հայաստանակենտրոն հռչակված եւ Հայաստանի Հանրապետության կուսակցությունների մասին օրենքի տառին համապատասխան իրավաբանորեն գրանցված ՌԱԿ-ը գործունեություն պետք է ծավալի ՀՀ տարածքում: Իսկ քանի որ ՌԱԿ սփյուռքաբնակ անդամները օրենքվ չեն կարող լինել ՀՀ-ու գործող կուսակցության անդամներ, ստեղծվեց ՌԱԿ Գերագույն խորհուրդը. «Կողմերու միջեւ կայացած ապարդիւն հանդիպումներէն ետք, իբրեւ հետեւանք ընդհանուրի ցանկութեան, որոշուեցաւ կուսակցութիւնը դարձնել հայաստանակեդրոն, պահպանելով հայաստանեան եւ սփյուռքեան կառոյցները, որոնց գործունեութեանց համադրութեան համար ստեղծուեցաւ Գերագոյն Խորհուրդը» (տե՛ս Տեղեկագիր ուղղուած ՌԱԿ-ի անդամակցութեան. ՌԱԿ-ի միացման բանակցութիւնները, Յունուար 24, 2017):

Լրացման կարգով նշենք, որ ՌԱԿ կենտրոնական վարչության անդամներ են նաեւ արտասահմանում բնակվող հինգ սփյուռքահայեր, որոնք ՀՀ քաղաքացիություն ունեն: Այնպես որ, իրենց տեղական մասնաճյուղերով այդ երկու կառույցները փոխլրացնում են իրար, դավանում են ծրագրային նույն հիմնադրույթներին եւ գործում են ի շահ հայ ժողովրդի, հայոց պետականության եւ կուսակցության տեսլականի իրականացման: Իրականության դեմ չմեղանչելով նկատենք, որ ինչպես սովորաբար լինում է գրեթե բոլոր կազմակերպություններում եւ կուսակցություններում, ամեն ինչ հարթ ու խաղաղ չէ նաեւ մեր կուսակցության ներսում: Կարեւորն այս դեպքում այն է, որ այդ խնդիրները լուծելի են: Գոնե ինքս, որ տեղյակ է կուսակցության պատմության բոլոր ծալքերին, հավատացած եմ, որ գոյություն ունեցող ներքին բոլոր անհարթություններն ամենամոտ ապագայում լուծված կլինեն:

Անհրաժեշտ եմ գտնում ընդգծել, որ կուսակցության ներսում առկա թվացյալ տարաձայնությունները 1994 թվականից սկսած ջանադրաբար սերմանում էին հայրենի իշխանությունները: Նկատենք նաեւ, որ մեկ հրապարակմամբ այդ խնդրի ողջ պատմությունը ներկայացնել հնարավոր չէ: Պարզապես փորձենք թերթային հոդվածի սահմաններում ներկայացնել դրանք:

Առաջին եւ ամենամեծ հարվածը կուսակցությունն ստացավ դեռեւս առաջին նախագահի կառավարման ժամանակ: Մի պահ այնպես ստացվեց, որ Հայաստանի Ազգային ժողովում ռամկավարների խմբակցությունը կարծես ձնագնդի էֆեկտով արագ աճեց եւ 21 անդամ ունեցավ: Ընդ որում, դրանում ներգրավվեցին հիմնականում խելացի, կիրթ եւ տարբեր բնագավառներում աչքի ընկած գործիչներ: Հենց այս փաստն էլ դարձավ այն հիմնակետը, այն գլխավոր պատճառը, որ իշխանություններն զգուշանային ռամկավարներից: Այսպես կոչված արտաքին ճնշումները ցանկալի արդյունք չտվեցին եւ նրանք անցան փորձված` «բաժանիր, որ տիրես» մեթոդին: Դա դրսեւորվեց հատկապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ կուսակցությունը դուրս գալով «Հանրապետություն» խմբակցության շարքիցՙ առանձին մասնակցեց, եւ լուրջ արդյունքներով, ընտրություններին, բայց ՀՀՇ-ի «հաշվիչները» խարդախեցին արդյունքները, եւ կուսակցությունը դուրս մնաց խորհրդարանից: Տարաբնույթ ու տարբեր մակարդակների խարդավանքները շուտով տվեցին իրենց արդյունքը, եւ կուսակցությունն աստիճանաբար ոչ միայն հայտնվեց խաղից դուրս վիճակում: Գտնվեցին նաեւ ամեն ինչի ծառայելու պատրաստակամություն ունեցող համապատասխան անձինք, եւ կուսակցության ներսում ծայր առավ անհամաձայնությունների երկար ու ձիգ մի շարան: Դրանք էլ սկսեցին ներսից հյուծել, թուլացնել ու քաղաքական դաշտից աստիճանաբար դուրս մղել կուսակցությանը:

Կար եւս մեկ հզոր պատճառ: Ինչպես պատմությունից հայտնի է, նախկին բոլոր վարչակարգերի գոյության ժամանակներում ՌԱԿ-ը հաճախ չընդունելով երկրում իշխանությունների գործելակերպի շատ կողմերը` միշտ կանգնեց նրանց կողքին եւ իր նպաստը բերեց երկրի զարգացմանը: Դրանցից նշենք Հայաստանի Առաջին հանրապետությանը օդանավեր, իսկ Հայրենականի տարիներինՙ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյուն նվիրաբերելու, Մեծ ներգաղթը կազմակերպելու, կոմունիստական վարչակարգի հարուցած խոչընդոտները հաղթահարելու եւ մայր հայրենիքի հետ կապը պահպանելու եւ այլ կարեւոր փաստեր:

Հայաստանի Երրորդ հանրապետության հենց արշալույսին եւս ռամկավարները արձագանքելով կուսակցության կոչին` եկան հայրենիք եւ լուրջ ներդրումներ կատարեցին տնտեսության տարբեր ճյուղերում: Այս փաստը եւս խրտնեցրեց օրվա իշխանություններին եւ նրանք արեցին ամեն ինչ, որ իրար հետեւից փակվեն քիմիական արտադրության, «Նոյակ»-ի, պանելների արտադրության, խաղալիքների եւ այլ գործարաններ, իսկ ներդրողներն էլ հիասթափված ու խաբված հեռանան երկրից:

Ցավոք, հաջորդ նախագահների կառավարման տարիներին իրավիճակը չփոխվեց: Ընհակառակը, լավ չհասկանալով Սփյուռքի ինչ եւ ինչպիսին լինելը, նրանք դրան վերաբերվեցին որպես միակուսակցական, միակենտրոն երեւույթի եւ արեցին ամեն ինչ, որպեսզի մեկ այլ կուսակցություն ասպարեզում հանկարծ չհայտնվի ու իրենց «հանճարեղ» ծրագրերը չխանգարի: Այս երեւույթը դրսեւորվեց բոլոր ասպարեզներում եւ առաջին հերթին` քաղաքականության: Ամենավառ օրինակը թերեւս 2003 թվականի Ազգային ժողովի ընտրություններն են: Երբ ձայների հաշվարկն էր ընթանում, այդ մասին պարբերաբար տեղեկատվություն էր տարածվում պաշտոնական լրատվամիջոցներով: Ամենօպերատիվը հայկական ռադիոն էր, որը հինգ րոպեն մեկ նոր տեղեկություն էր հաղորդում իր ունկնդիրներին եւ մի քանի անգամ հայտարարվեց, որ ռամկավարները հաղթահարել են ոչ միայն անցողիկ շեմը, այլեւ անցել 8 տոկոսը: Սակայն ամենավերջին րոպեին այդ ամենն ի չիք դարձավ եւ Ազգային ժողով մուտք գործեց մինչ այդ անհայտ ՄԱԿ-ը: Տպավորություն թող չստեղծվի, թե դեմ ենք ՄԱԿ-ին կամ որեւէ այլ քաղաքական ուժի: Ընդհակառակը, մեր ծրագրային դրույթներում արձանագրված է, որ ՌԱԿ-ը ամենահանդուրժող ու մարդասեր քաղաքական ուժ է: Այստեղ խնդիրը մեկ այլ հարթությունում է հարկավոր դիտարկել: Դա իշխանությունների վերաբերմունքն ու անազնիվ պահվածքն էր այդ «ընտրությունների» եւ ձայների բաշխման նկատմամբ:

Դրանից հետո ՌԱԿ-ը եւ նրա հայաստանյան կառույց ՀՌԱԿ-ը հայտնվեցին ոչ ցանկալի իրավիճակում: Տարաբնույթ խոսակցությունները, «ըսի-ըսավը», որոշ կուսակցականների ոչ ճիշտ պահվածքը, հաճախակի դարձած կուսակցությունից հեռացումները, հատկապես ավագ սերնդին բնորոշ երբեմն չպատճառաբանված խռովկանությունը, երեւան եկած հին ու նոր խնդիրներն ու վեճերը եւ, որ պակաս կարեւոր չի` ոմանց անհիմն հավակնություններն ու ոչ ճիշտ ղեկավարումը ներսից կատարեցին իրենց սեւ գործը եւ կուսակցությունը հայտնվեց տխուր իրավիճակում եւ երկար ժամանակ փաստորեն ուղղակի մասնակցություն չէր ունենում երկրի քաղաքական կարեւոր գործընթացներին:

Կուսակցության կյանքում կարեւոր հանգրվան եղավ 2015 թ. հունվարին Երեւանում տեղի ունեցած Միացման բանակցությունները, որոնք ցանկալի արդյունք տվեցին: Կուսակցությունը հայաստանակենտրոն հռչակվեց եւ ձեռնամուխ եղավ ակտիվ քաղաքական գործունեության: Դրանք, նույնիսկ հակառակ իշխանությունների ակնհայտ ոչ բարյացակամ վերաբերմունքին եւ ՌԱԿ-ի թեկնածուների դեմ որոշակի բացասական գործողություններին, շուտով տվեցին ցանկալի արդյունքը` 2016 թ. ՏԻՄ ընտրություններում կուսակցության ներկայացրած 11 թեկնածուներից 10-ը ընտրվեցին:

Այսօր, երբ երկրում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ, երբ հասկանալի պատճառներով երկրում դեռեւս առկա են շատ դժվարություններ եւ լուծման կարոտ հիմնախնդիրներ, անչափ կարեւոր է, որ ՌԱԿ-ը եւս կարողանա սթափվել, թոթափել նախկինում կուտակված ոչ ցանկալի բեռը: Հարկավոր է ծավալել կառուցողական խոսակցություն, ավելի համախմբել բոլոր կառույցներն ու անհատներին եւ լծվել հայրենիքը վերաշինելու նվիրական գործին: Համոզված եմ, որ ակամայից անորոշության եւ փաստորեն քաղաքական անգործության մեջ հայտնված կուսակցականների մեծ մասը կցանկանա համախմբվել եւ իր համեստ ներդրումը բերել այդ գործին: Ուզում եմ հավատացած լինել նաեւ, որ ներկա իշխանություններն էլ իրենց հերթին կանեն ամեն ինչ չխանգարելու եւ, թերեւս խրախուսելու այդ կարեւոր գործընթացին:

Վերջում ցանկանում եմ ընդգծել, որ ՌԱԿ-ը սոսկ հերթական քաղաքական կուսակցությունը չէ, այլՙ ավելի քան 130 տարիների դժվարին, սակայն եւ հերոսական գործունեություն եւ արժանավոր վաստակ ունեցող կազմակերպություն: Իր գոյության բոլոր տարիներին ՌԱԿ-ը կուռ ու համախմբված շարքերով, մեծ ու փոքր ճանաչող, ավանդույթ ու կարգ հարգող մի մեծ ընտանիք է եղել միշտ: Իսկ նախկին իշխանությունների հրահրած վերջին տարիների ոչ ցանկալի վիճակը, կարծում եմ, շուտով կհաղթահարվի եւ կուսակցությունը կրկին կզբաղեցնի իր արժանավոր տեղը թե՛ Հայրենիքում եւ թե՛ Սփյուռքում:

7.11.2018

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԳԵՏԻ ՈՒ ԴԱՎԱՃԱՆԻ ՄԻՋԵՎ

Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՆՎԻՐՅԱԼ ԽՄԲԱՎԱՐ ԱՐՍԵՆ ՍԱՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՆՎԻՐՅԱԼ ԽՄԲԱՎԱՐ ԱՐՍԵՆ ՍԱՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025

«Պրավդա» հրատարակչության նախկին տնօրեն Վյաչեսլավ Լեոնտևը մահացել է Մոսկվայում, նախնական տվյալներով՝ ինքնասպանություն է գործել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ...

ԿարդալDetails

Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում. Սուրեն Սուրենյանց

06/10/2025

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական