Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՆՐԻԽ ԵՐՋԱՆԻԿԸ

09/11/2018
- 09 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նոյեմբերի 3-ին Լոնդոնում տեղի է ունեցել մի շատ կարեւոր բան: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը գալա-ընթրիք է կազմակերպել, որին ներկա է եղել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Լոնդոնի Արսենալի, ավելի ճիշտՙ Լոնդոնի Արսենալի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Բայց դա չէ ամենակարեւորը, այլ այն, որ Հենոն մենակ չի եղել միջոցառմանը, ավելինՙ Հենոն այլեւս մենակ չէ: Ճիշտ է, Հենրիխի կողքին, ինչպես միշտ եղել է մայրըՙ տիկին Մարինա Թաշչյանը եւ քույրըՙ մանկուց Լոնդոնի Արսենալի երկրպագու Մոնիկան, ինչպես նաեւ Յուրի Ջորկաեֆը: Բայց, կներեք, ամենակարեւորն այն է, որ Հենրիխին ուղեկցել է Բեթի Վարդանյանը: Այսինքն Հենրիխի ձեռքը բռնած քայլել է, կողքին կանգնել է, հենց կողքին կանգնած էլ լուսանկարվել է:

Ըստ բազմաթիվ աղբյուրներիՙ Բեթին Հենրիխի ընտրյալն է, նա նաեւ ըստ որոշ տեղեկությունների, Գրանդ Հոլդինգ ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստրն է: Թե կոնկրետ ի՞նչ նպատակով է Բեթին ուղեկցել Հենրիխին ու ի՞նչ կապ ունեն իրար հետ, չգիտեմ, խոսքը մեր մեջՙ դա մեզ չվերաբերող հարց է: Այստեղ ուշագրավն այն է, որ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում Հայկական բարեգործական ընդհանուր միության լոնդոնյան գրասենյակի գալա-ընթրիքին պարգեւատրվել է, ուշադրություն, Հայաստանի եւ աշխարհի երիտասարդների համար գործադրած մարդասիրական ջանքերի եւ իր ազգային ինքնությանը հավատարիմ մնալու համար:

Չվիճարկենք: Մանավանդ որ հաստատ չգիտենք, թե Հենրիխը, օրինակ, Հասարակածային Գվինեայի երիտասարդների համար ինչե՞ր է արել, կամ Կոնգոյի գետաբերանին ֆուտբուլ խաղացողներին քանի՞ գնդակ է նվիրել: Այստեղ այլ նրբություն կա, որը կոչվում է ֆուտբոլ: Հիշեցնեմ, Մխիթարյանը ոչ թե բարերար է, ոչ թե մարդասեր է, ոչ թե ազգային ինքնությանն անմնացորդ հավատարիմ եռագույնն ուսերին աշխարհում պտտվող հայրենասեր, այլ նախ եւ առաջ ֆուտբոլիստ է: Ու հիմա վատ է խաղում, այնքան վատ, որ 90 րոպե խաղում է միայն Հայաստանի ազգային հավաքականում, այն էլՙ որովհետեւ ուրիշ Մխիթարյան չունենք: Թե ի՞նչ պետք է ազգովին անենք, որ Հենոն գոլ խփի, կամ գոնե գոլային փոխանցում կատարի, ես չգիտեմ: Օրինակ Լոնդոնի Արսենալի հանդիպումները մեկնաբանող հայ մեկնաբանները պնդում են, որ Հենրիխը շարունակում է դրսեւորել իր լավագույն որակները, կարդալ խաղը, տեսնել դաշտը, ու հավանաբար այդ խոսքերով ուզում են գոտեպնդել մեր տղայինՙ հույս ունենալով, որ Հենրիխը խաղի ժամանակ ականջակալներով լսում է նրանց ու խանդավառվում ազգային ինքնությամբ, բայց իմ կարծիքով պետք է քննադատել… ոչ միայն Հենրիխին: Բոլորի՛ն, ովքեր իրենց գործը վատ են անումՙ կապ չունի, որովհետեւ կաշառակե՞ր են, ոչ պրոֆեսիոնա՞լ, թե՞ ուղղակի վատ մարզավիճակում են: Հենրիխը նրանցից մեկն է միայն, նրանք շատ են, ամենուր են: Ուղղակի մենք մինչեւ թավշյա հեղափոխությունը մի ժողովուրդ էինք, որի ուրախանալու միակ առիթը Հենրիխ Մխիթարյանն էր: Բայց քանի որ թավշյա հեղափոխությունից հետո էլ առանձնապես շատ ուրախանալու բան չունենք, ուրեմն առաջարկում եմ հիմա էլ ուրախանալ Հենրիխի անձնական կյանքում կարեւոր փոփոխությամբ, մինչեւ ազգային անվտանգության ծառայությունը երկրի տարածքում կհայտնաբերի նոր ֆուտբոլային տաղանդներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԿԴԱՌՆԱ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Հաջորդ գրառումը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԻԶԱԿՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԻԶԱԿՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական