Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՈՒՅՍ ԿԱ, ԵԼՔՙ ՈՉ

09/11/2018
- 09 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ելք, փաստորեն, չկա: Ավելի ճիշտ կա, բայց այն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չէ, ոչ էլ Արամ Զավենի Սարգսյանի հանգստացնող ու զգացմունքային ելույթները, ոչ էլ նույնիսկ Արտակ Զեյնալյանի իրավական գիտելիքներն ու փորձառությունը: Ելքը Լուսավոր Հայաստանն է, միայն: Նկատի ունեմ այս անունով կուսակցությունը, ոչ թե նպատակը: Այսինքն Լուսավոր Հայաստան կուսակցության գրասենյակում մի օր նստել են Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ ու սկսել մտածել, լավ ի՞նչ անենք, որ Հայաստանը վերջապես դառնա լուսավոր: Հավանաբար Հայկ Կոնջորյանը հայտարարել էՙ իսկ ինչո՞ւ ենք մենք անհանգստանում այս հարցով, շնորհակալություն Փաշինյան Նիկոլ: Մարուքյանն էլ, գուցե մեղմ ժպտացել է ու պատասխանել, թե գիտե՞ս, Հայկ, այ եթե մենք չլինեինք Նիկոլ Փաշինյանի կողքինՙ նա չէր կարող հաղթել: Հայկն էլ հասկացել է, որ իրականում այդպես չէ ու դիմում է գրելՙ Լուսավոր Հայաստանից դուրս գալու:

Թե ի՞նչ կանի Լուսավոր Հայաստանն առանց Հայկ Կոնջորյանի, Էդմոն Մարուքյանն ավելի լավ կիմանա, իսկ թե ի՞նչ կանի Հայկ Կոնջորյաննՙ առանց Լուսավոր Հայաստանի, Նիկոլ Փաշինյանն ավելի լավ կիմանա: Այստեղ կարեւորն այն է, թե ի՞նչ կանի Լուսավոր Հայաստանն առհասարակ: Բանն այն է, որ այս կուսակցության, օրինակ, վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ճիշտ է, մարդիկ հայտարարում են, որ իրենք Փաշինյանի կառավարությանն ընդդիմություն են լինելու: Երեւանի քաղաքապետի թեկնածուն էլ Արտակ Զեյնալյանն էր, որը բոլորովին այլ կուսակցությունից է ու եւս չի հավատում, որ Լուսավոր Հայաստան տանող ճանապարհի տեղը միայն Էդմոն Մարուքյանը գիտի: Այսինքն երկրում երկու կարեւոր պաշտոնի, մեկըՙ ամենակարեւորի, թեկնածուն առանձին Լուսավոր Հայաստանը չունի, առաջադրել են, սատարել են այլ ուժերի թեկնածուներին ու այս ռեսուրսով էլ, ավելի ճիշտՙ ռեսուրսի բացակայությամբ գնում են դեպի Լուսավոր Հայաստան, ավելինՙ առաջարկում են հետեւել իրենց:

Չի բացառվում, որ Մարուքյանը մի բան գիտի, ինչը ոչ մեկս չգիտենք, դե օրինակՙ լավ լապտերների խանութի տեղ: Կամ, ինչպես առաջադրել վարչապետի թեկնածու մեկին, ում հետո պետք է ընդդիմություն լինել: Ամեն դեպքում Լուսավոր Հայաստանում լավ երիտասարդներ կան, Ռեմարկ կարդացած, Արեւմուտքում շատ եղած: Եղած-տեսած-սովորած: Ճիշտ է, սովորելն ուրիշ բան է, գործելըՙ բոլորովին այլ: Եթե նույնը լիներ, Լուսավոր Հայաստանը վարչապետի սեփական թեկնածուն էլ կունենար, քաղաքապետի էլ, շենքի լիազորի էլ, սեղանի թամադայի էլ: Հիմա չունի, միայն նպատակ ունի…

Եւ հենց այստեղ պարզվում է մի տարօրինակ բան. լույսը կա, ելքըՙ ոչ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՌԵԿՏՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հաջորդ գրառումը

ԲՈԼԹՈՆԻ ԴՂՐԴՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԲՈԼԹՈՆԻ ԴՂՐԴՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական