Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՌՕՐՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ

02/11/2018
- 02 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի 2800-ամյա մայրաքաղաքում սկսել է քննարկվել կենդանաբանական այգիների դերի կարեւորությունըՙվայրի բնության պահպանման եւ կենդանիների վերաբնակեցման (ռեինտրոդուկցիա) գործում: Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումներիՙ ԵԱՌԱԶԱ-ի միջազգային համաժողովը կազմակերպել եւ իրականացնում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC-ն)ՙ ՀՀ Բնապահպանության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի հովանու ներքո: Համաժողովի իրականացման հարցում հիմնադրամին շարունակում է սատարել ավելի քան տասնամյա գործընկերըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որի աջակցությամբ իրականացվող ծրագրերի հիմքում կարեւոր տեղ են զբաղեցնում բնապահպանությունն ու սոցիալական պատասխանատվությունը:

«Մեզանից յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել անհրաժեշտ ինֆորմացիա այս կամ այն ոլորտի վերաբերյալ, ուսումնասիրել, սովորել, վերապատրաստվել ու դառնալ մասնագետ: Դա ցանկության եւ ընտրության հարց է: Կան, սակայն, այնպիսի հարցեր, որոնք պարտավորեցնում են լինել առավել պատասխանատու: Երկիր մոլորակի քաղաքակիրթ, սրտացավ բնակիչ լինելը ընտրության հարց չէ. այդպիսին պարտավոր ենք լինել բոլորս: Թեկուզ այն պարզ պատճառով, որ մենք ապրում ենք այստեղ եւ մեզանից հետո եկող սերնդին պետք է փոխանցենք ոչ թե բնապահպանական աղետի առջեւ կանգնած տարածք, այլ խնամված, պահպանված ու կանաչ երկիր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Յուրաքանչյուր տարի, ԵԱՌԱԶԱ-ն համախմբում է ԱՊՀ եւ եվրոպական երկրների պատվիրակների եւ կենդանաբանական այգիների տնօրենների: Մեր երկրում համաժողովը հրավիրվել է առաջին անգամՙ մեկ հարկի տակ միավորելով շուրջ 80 կենդանաբանական այգի ներկայացնող 130 պատվիրակի:

Սովորաբար, մասնակիցները քննարկում են ոլորտի նվաճումները, միջպետական գործակցության եւ միջազգային նոր կապեր հաստատելու հեռանկարները: Հերթական խորհրդաժողովին ներկայացել են խոշոր կենտրոնների ներկայացուցիչներըՙ Տոկիոյի (Ճապոնիա), Մագդեբուրգի (Գերմանիա) եւ Վարշավայի (Լեհաստան) կենդանաբանական այգիների պատվիրակները: Քննարկվելիք թեման կենդանաբանական այգիների կարեւորությունն էՙ վայրի բնության պահպանման եւ կենդանիների վերաբնակեցման հարցում: Մասնավորապես, թե ինչպիսի՞ն պետք է լինեն կենդանաբանական այգիների զարգացման ռազմավարական ուղղությունները, վայրի բնության պահպանմանն ուղղված համատեղ ծրագրերը եւ այլն: Համաժողովի կարեւորագույն հարցերից են վայրի կենդանիների անօրինական առեւտրի խնդիրը եւ Կարմիր գրքում հայտնված հազվագյուտ կենդանատեսակների պահպանման գործում փորձի եւ գիտելիքների փոխանակումը:

Համաժողովի շրջանակներում նախատեսված է այցելություն Երեւանի կենդանաբանական այգիՙ տեղում իրականացված աշխատանքներին ծանոթանալու եւ գործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ԱՉՔ ՓԱԿԵՑ ԷՐ-ՌԻԱԴԻ ԱՐԱՐՔԻ ՎՐԱ

Հաջորդ գրառումը

«iPhone XR» ՍՄԱՐԹՖՈՆԻ ՆԱԽԱՊԱՏՎԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«iPhone XR» ՍՄԱՐԹՖՈՆԻ ՆԱԽԱՊԱՏՎԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական