Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ

02/11/2018
- 02 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակված է, շնորհավորում եմ». Ազգային ժողովի արտահերթ նիստում, երկրորդ անգամ չընտրվելուց հետո եւ 2019 թվականի բյուջեի` ԱԺ հանձնաժողովում քննարկման ժամանակ իր ելույթից առաջ ընկած քառասուն րոպեի մեջ ժամանակ էր գտել ու իր սիրած գործով էր զբաղվել վարչապետի պաշտոնակատար մնացած Նիկոլ Փաշինյանը ` ֆեյսբուքյան էջում վերը նշված գրառումն անելով: Մինչ գրառումը նա մոտ երկու ժամ ելույթ էր ունեցել Ազգային ժողովում, պատասխանել պատգամավորների հարցերին` ելույթը նվիրելով տնտեսական ներկա իրողություններին,ամենեւին ֆորմալ չվերաբերելով որպես վարչապետի թեկնածու պատգամավորների ստորագրությամբ իր ֆորմալ առաջադրմանը: Մենք տեսանք մի մարդու, որը հնարավորինս փորձել էր հասկանալ մեր տնտեսությանը ներկայացած պրոբլեմները, արդեն պատկերացում ուներ, որ մեր երկիրը պետք է գնա տեխնոլոգիաների զարգացման, եւ ոչ թե մնա հանքարդյունաբերության առաջնային արտադրանք-խտանյութ արտահանող երկիր, որը պետք է կարողանա միաժամանակ գյուղատնտեսական որակյալ արտադրանքով ներկայանալի լինի:

Արդար լինենք ու ասենք, որ պատգամավորների զգալի մասը եւս ֆորմալ չէր վերաբերվել երեկվա արտահերթ նիստին եւ լրջորեն մասնակցեց քննարկումներին, մի մասն անգամ ամբիոնից հրաժեշտ էր տալիս այս Ազգային ժողովին, գործընկերներին եւ լրագրողներին, ինչպես Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը : Չնայած ով-ով` նա ամենից լավ գիտեր, որ նիստ դեռ լինելու է: Նոր ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության: Ազգային ժողովի խմբակցությունները չխախտեցին պայմանավորվածությունը ու գրանցված 70 պատգամավորից 57-ը չքվեարկեց, ձեռնպահ քվեարկեց 13-ը, 0 կողմ, 0 դեմ: Ահա այն, ինչ պետք է մտապահել այդ, կարելի է ասել, պատմական քվեարկությունից, որով մեր քաղաքական կյանքը փոխվելու է հիմնահատակ:

Ըստ օրենսդրության Աժ արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, եւ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին: Այնպես որ պատգամավորները դեռ աշխատելու են, համենայնդեպս` երեկ ԱԺ հանձնաժողովներում սկսվեցին բյուջետային քննարկումները:

Ավելորդ չէ ասել, որ երեկվա նիստին նախորդել էին Հայաստանի համար մի շարք կարեւոր իրադարձություններ` ընդգծելով գործող խորհրդարանի հրաժեշտի ֆոնը. ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով պատասխանատու Ջոն Բոլթոնի, Մինսկի խմբի համանախագահների այցերն ու ու հանդիպումները Փաշինյանի հետ, որոնց վերաբերյալ մամուլը (այդ թվում` ռուսական) իրարամերժ գնահատականներ է հնչեցնում, այնտեղ հրահանգներ ու անհարկի միջամտություններ տեսնում Հայաստանի գործերին, դրանց մասամբ պատասխանեց նաեւ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում:Նույն Ազգային ժողովը մի այլ արտահերթ նիստով օրենքի տեսք հաղորդեց համաներում հայտնելու կառավարության առաջարկին` այդպիսով փորձելով համերաշխության մթոլորտ ստեղծել հասարակության մեջ:

Իսկ առավել նշանակալի իրադարձությունն այն էր, որը, կարծում ենք, ոչ ամենեւին պատահական բերվել-համընկեցվել էր Ազգային ժողովն արձակող նիստի ժամանակին. Հատուկ քնչական ծառայությունը մեկ օր առաջ հաղորդել էր, որ Մարտի 1-ի գործով նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին եւ դատաձգաբան փորձագետին գործի ապացույցները կեղծելու մեղադրանք է առաջադրվել եւ հետախուզում հայտարարվել: Եթե ապացուցվի այնՙ ինչ նկարագրված է մեղադրանքում, դա կտանի մինչեւ նախկին իշխանության առաջին դեմքեր` սնելով Փաշինյանի աջակիցների հեղափոխական մարող էյֆորիան, որն այնքան անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանում: Երեկ, ի դեպ, Վահագն Հարությունյանը հարցազրույցով արձագանքել էր մեղադրանքին, դա որակելով շինծու, իսկ իր հանդեպ հայտարարված հետախուզումն` ապօրինի: Տեսնենք, թե ինչ դուրս կգա այդ մեղադրանքից:

Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթի մի քանի պահերին արժե անդրադառնալ` հետագա տնտեսական մոտեցումներ ուրվագծելու առումով:

Նա դիտարկում էր, թե ինչ կա նախորդ տարվա տնտեսական ակտիվութան եւ այս տարվա ավելի ցածր ցուցանիշների տակ` անցած տարի խաղադրույքներ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, որոնք բարձր ցուցանիշ ապահովելով` բյուջե չեն լցրել, կամ մեր ընդերքն ենք քանդել-վաճառել` ավելացված արժեք չստեղծելով: Գյուղատնտեսությունը, ճիշտ է, անցած տարվա համեմատ այս տարի անկում է ապրել, բայց 20 տոկոսով ավելի պտուղ- բանջարեղեն է արտահանվել: Թվերի, վիճակագրության մեջ է գատնիքը, ըստ Փաշինյանի, որտեղ ներկա են հավելագրումները, ստվերայնություն եւ այլ աճպարարություններ. էժան կոնյակի սպիրտ են ներկրում, իսկ խաղողի մթերումը թղթի վրա է, ստվերային այգիներ կան` ջուրը նախատեսվածից ավելի է ծախսվում, արտադրանքը ցույց տվածից ավելի է, փոքր ՀԵԿ-երի 90 տոկոսը ջրաչափ չունեն` շատ ջուր ծախսում են, քիչ արտադրանք ցույց տալիս, նա այսպիսի բազմաթիվ օրինակներ բերեց: Գյուղատնտեսության մեջ գործիքների կիրառման առումով նույնպես հեղափոխություն է պետք: Տնտեսության մեջ ունեցվածքի վերաբաշխում չի լինելու, սակայն պետության եկամուտների վերականգնում լինելու է` քննչական մարմիններում 200 մլն դրամի չարաշահումների, յուրացումների վերաբերյալ քրեական գործեր են քննվում: Գյուղատնտեսության համար ենթակառուցվածքներ, կառավարությունն, այո, պետք է ապահովի, բայց , օրինակ, Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման ժամանակ այնպիսի չարաշահումներ են եղել, որ նախ պետք է աշխատելու կերպը մաքրվի չարաշահումներից, ապա շարունակվի:

Նա մանրակրկիտ ներկայացրեց մի շարք ոլորտների պատկերը` կոռուպցիոն ռիսկերի եւ այլ մարտահրավերների մասին խոսելով, փոփոխությունների հեռանկարը գծելով: Այնուամենայնիվ` եզրակացրեց, որ որեւէ նեգատիվ բան Հայաստանի տնտեսությունում այժմ տեղի չի ունենում, այլ` տնտեսության առողջացման եւ տրանֆորմացման գործընթաց է սկսվել, առաջին նկատելի փոփոխություններն են երեւում: Մեծացել է հույսը, որ մեր կյանքը կփոխվի, դա առաջին հերթին երեւում է Հայաստան եկող հայերի ավելացող թվի մեջ: Նա հրավիրեց Հայաստանի քաղաքացիներին ` համագործակցել կառավարության հետ կոռուպցիայի դեմ պայքարում, գործարարներին` բարձր եկամուտ ստանալու եւ կոռուպցիայից զերծ միջավայրում ավելի շատ հարկ վճարելու: Առհասարակ` նա կոչ արեց քաղաքական բարիկադներն ապամոնտաժելուց հետո տնտեսական բարիկադներն ապամոնտաժել, մանավանդ խոստացավ` տանիքներ, փայ մտնողներ չեն լինելու: Ընդ որում` այս անգամ նա ո՛չ իր ելույթում, ո՛չ պատգամավորների հարցերին պատասխանելիս չխախտեց հանգիստ-կառուցողական տոնը:

Ելույթի տնտեսական մոտեցումները լուրջ տնտեսական վերլուծության կարիք ունեն, բայց մենք մեր ընթերցողների հետաքրքրություններն իմանալով` կանգ առնենք Ջոն Բոլթոնի հայտարարությունների վերաբերյալ պատգամավորների հարցերին Փաշինյանի պատասխանի վրա: Թե ինչ է ասել Բոլթոնն իր հարցազրույցներում, կամ ինչ եզրահանգում են անում լրատվամիջոցները նրա այս կամ այն ասածի վերաբերյալ` Փաշինյանը խորհուրդ էր տալիս շատ չկարեւորել, քանի որ Բոլթոնի հետ պաշտոնական հանդիպումներում նման բաներ չեն ասվել: Իսկ այն, ինչ ասվել է` մասնավորապես իր հանդիպմանը Բոլթոնի հետ` Փաշինյանին թույլ է տալիս դիվանագիտական նվաճում անվանել, որի բովանդակությունը կիմացվի իր ժամանակին:

Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանելիս նա ասաց, թե «Տարածքներ անվտանգության դիմաց» մոտեցումը նրան ժառանգություն է մնացել նախկին իշխանություններից, սակայն չի կարող լինել հարցի այնպիսի լուծում, որը վնասի Հայաստանի ու Արցախի շահերին, դա պարզապես հնարավոր չէ: Առհասարակ` հիմա համագործակից բոլոր պետությունները պետք է սովորեն այն վիճակին, որ ինչպես իրենք են ելնում իրենց շահերից, Հայաստանն ու Արցախն էլ իրենց շահերից պիտի ելնեն: Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ Փաշինյանի պատկերացումն առանց նախապայմանների է: Բայց դա չի նշանակում զիջում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Ավարտելով իր ելույթը` Փաշինյանը նշեց, թե իվիճակի են ապահովել ընտրությունների 100 տոկոս օրինականություն, որպեսզի ընտրությունների արդյունքները ձեւավորվեն ժողովրդի կամարտահայտության արդյունքում, որ դե ֆակտո ժողովրդին վերադարձված իշխանությունը նաեւ դե յուրե վերադարձվի:

Սակայն եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նույն, արդեն արձակված Ազգային ժողովը ական դրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների տակ` հին Ընտրական օրենսգիրքը թողնելով ուժի մեջ, ապա լարվածությունից զերծ «դե յուրեն» դեռեւս դժվար է պատկերացնել: ՀՀԿ-ն, որ արձակված Ազգային ժողովի հետ կարծես թե առայժմ հանգստի է կոչվում, իրականում կարողացավ պահպանել այն արատավոր ռեյթինգային կարգը, որով տեղերի խաժամուժը կարողանում էր զանազան փողատերերին անցկացնել Ազգային ժողով: Սա կարելի է համարել ՀՀԿ վրեժխնդրությունը Նիկոլ Փաշինյանից, քանի որ խաժամուժը ոչ մի տեղ չի գնացել, էլի տեղերում է, փողատերերն էլ, մանավանդ նրանք, որոնք ունեցվածքով պարտական են ՀՀԿ տանիքին, էլի կարող են թաքնված ու անցյալում լավագույնս փորձարկված մեթոդներով իրենց սեւ գործը տեսնել: Մարզերում, գյուղերում այնքան էլ միանշանակ չէ, մանավանդ` Փաշինյանի աջակիցները տեղերում ճանաչելի մարդկանց խնդիր ունեն: Մի բան փաստում ենք` նոր Ընտրական օրենսգրքին դեմ քվեարկողները ընտրությունների ժամանակ մեր գյուղական բնակավայրերում հատկապես լարվածության ու բախումների պատասխանատվությունն իրենց վրա վերցրին:

Ամեն դեպքում` գործընթացը ճամփա ընկավ, ներկա Ազգային ժողովն արդեն պատմություն է դառնում, իսկ նորի մասին առաջին կանխատեսումները կարելի կլինի անել ընտրություններին մասնակցության մասին հայտարարություններից եւ ընտրացուցակները հրապարակելուց հետո:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԻՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋՈՒՄ ԳՐԵԼ Է.

Հաջորդ գրառումը

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Իսրայելն իր զորքերը դուրս է բերում Գազայից

10/10/2025

Իսրայելի բանակը նախատեսում է մինչև կեսօր ավարտել զորքերի դուրսբերման գործընթացը Գազայից։  The Times of Israel-ը և Al Arabiya-ն հաղորդում են,...

ԿարդալDetails

Ալիևն առաջարկել է Բերձորը հռչակել ՀԱՊԿ մշակութային քաղաք՝ ներկայացնելով «այդ հին ադրբեջանական հողի պատմությունն ու մշակութային ժառանգությունը

10/10/2025

ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի, հարկային մարմինների «ստուգումները» դառնալու են քաղաքական ահաբեկման ձև՝ կաթվածահար անելու ցանկացած նախաձեռնություն, որը դուրս է իշխանության վերահսկողությունից

10/10/2025

Մենք չենք կռվում իշխանության համար, այլ պայքարում ենք ազգի և պետության ապագայի համար․ Դավիթ Անանյան

10/10/2025

Տեսանյութ. Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը

10/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական