Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶՎԱՐՃԱԼԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԳԻՐՔԸ ԿԱ, ԳՐՈՂԸՙ ՈՉ

26/10/2018
- 26 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սահմանադրության համապատասխան հոդվածն ամենեւին էլ չի պարտադրում վարչապետի թեկնածու առաջադրել: Այսինքն կարող են վարչապետի ընտրություններ լինելՙ առանց թեկնածուի, մանավանդ երբ խնդիրը ոչ թե վարչապետ ընտրելն է, այլ խորհրդարանը ցրելը:

Եւ ուրեմն ի՞նչ կարիք կար առաջադրել Նիկոլ Փաշինյանին, հատկապես նրան: Մի՞թե կարելի է ժողովրդի թեկնածուին վարչապետ չընտրել, եւ մի՞թե Ելք-ը, եթե ուզում էր անպայման թեկնածու առաջադրել, այլ տարբերակ չուներ: Օրինակՙ Լենա Նազարյանը, ի՞նչ վատ կլիներ, կունենայիք վարչապետի կին թեկնածու, աշխարհի բոլոր ֆեմինիստական կառույցները կսիրահարվեին մեր երկրին, համաշխարհային մամուլի գլխագրերում կհայտնվեինքՙ որպես կնամեծար երկիր, տիկին Նազարյանն իր կենսագրության մեջ ոսկե տառերով կգրեր, որ 2018-ին եղել է ՀՀ վարչապետի թեկնածու: Ֆորմալ, ուրեմն ֆորմալ: Ի դեպ, երբ Լենա Նազարյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունն առաջադրում է Փաշինյանին ու կոչ արեցՙ չընտրել նրան, Հայաստանի Հանրապետության զոմբի քաղաքացիներից շատերը Ֆեյսբուքում անպատվեցին տիկնոջըՙ հռետորական հարց ուղղելովՙ բա քե՞զ ընտրենք…

Լավ, հանուն ինչի՞ էր այս բեմադրությունը, օրենքի՞, այն նույն օրենքի, որն ամենեւին էլ չի պարտադրում վարչապետի թեկնածու առաջադրել, այլ պարզապես սահմանում է, որ վարչապետ չընտրելու դեպքում նշանակվում են նոր ընտրություններ, եթե այդ դեպքում էլ չի ընտրվում, խորհրդարանը լուծարվում է: Շատ չե՞նք խճճվել Սահմանադրության մեջՙ անտեսելով պարզ մարդկային տրամաբանությունը: Նիկոլ Փաշինյանն այն գործիչն է, որին կարելի է չընտրե՞լ, եթե այո, ապա ինչո՞ւ է պետք նրա ղեկավարած ուժին մեկ ամսից ընտրել, որպեսզի դառնա քաղաքական մեծամասնություն, ինքն էլ մեծամասնության անբեկանելի վարչապետ:

Բայց ամենազավեշտալին այլ տեղ է. ենթադրենք ու Փաշինյանին գործող խորհրդարանն ընտրում է ՀՀ վարչապետ, չէ՞ որ ժողովուրդն ուզում է, որ իր վարչապետը միայն Փաշինյանը լինի, իսկ խորհրդարանն պարտավոր է իրականացնել ժողովրդի նպատակները: Ի՞նչ է անելու Փաշինյանը, մարդկանց հանելու է փողո՞ց, իր իսկ ընտրվելու դե՞մ: Ես ուզում եմ կարդալ կամ լսել այդ տեքստը. Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ինձ ընտրել է ՀՀ վարչապետ, ինչն անթույլատրելի սադրանք է եւ խոչընդոտում է մեր երկրի զարգացմանը: Եւ ուրեմնՙ կոչ եմ անում հավաքվել Ազգային ժողովի դիմաց, որպեսզի ստիպենք ինձ վարչապետ ընտրած դավաճաններին փոխել որոշումը: Մոտավորապես այսպե՞ս…

Տիկին Լենա Նազարյան եւ պարոնայք, մի գաղտնիք բացեմ. գործող Սահմանադրությունը հնարավորություն տալիս էր Փաշինյանինՙ առանց հրաժարական տալու հասնել Ազգային ժողովի լուծարմանը: Սահմանադրությունը նաեւ չի պարտադրում ԱԺ խմբակցություններին վարչապետի թեկնածու առաջադրել: Սա նշանակում է, որ դուք չեք կարդացել ՀՀ Սահմանադրությունը, մանրամասնորեն չեք կարդացել, կամ կարդացել եք ու բան չեք հասկացել, մեկն էլ չկա, որ խորհուրդ տա… Քանի որ ով ձեզ խորհուրդ է տալիս, հռչակվում է սիրո ուժին չհավատացող հերետիկոս:

Ի դեպ, հերետիկոսների մասին: Օրինակ միջնադարյան Իսպանիայում հերետիկոսներին ողջ-ողջ փակում էին եկեղեցական պատերի մեջ, բայց դարեր անց նրանք գրեթե բոլորով սրբացվեցին: Ավելինՙ 1882-ին լույս տեսավ ֆրանսիացի Լեո Տաքսիլիՙ Զվարճալի Աստվածաշունչ գիրքը, որտեղ հեղինակն իր իսկ խոսքով պատասխանում է հարցերին, թե ինչին եւ ինչու չպետք է հավատալ: Ու եթե Աստվածաշունչը, վանքում, հոգեւորականների մեջ մեծացած Տաքսիլի համար կարող է լինել զվարճալի, ապա ինչո՞ւ չենք կարող զվարճանալ Սահմանադրությամբ: Հիմա չէ, երբ հեղափոխականների շարքից դուրս կգա դուխով մեկն ու կասի. «Իմՙ Զվարճալի Սահմանադրություն» գիրքը չի նպաստում օրենքի ամրապնդմանը, այլ կպարզաբանի ընթերցողներին, թե ինչի՞ն ու ինչո՞ւ չի կարելի հավատալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Հաջորդ գրառումը

ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ 2800 ԱՄՅԱԿ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ 2800 ԱՄՅԱԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական