Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

19/10/2018
- 19 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Երիտասարդությանս օրերին որպես լրագրող ահաբեկչության ենթարկվելու պատճառով, լրագրողների դեմ կատարված բռնության ամեն մի դեպք ցավալի հիշողություններ է արթնացնում իմ մեջ:

Լրագրողների երկու կատեգորիա գոյություն ունիՙ պալատական եւ առաքելական: Պալատականները հանգիստ, ապահով կյանք են վայելում, քանի որ ոչ ոք չի ցանկանում նրանց խանգարել: Նրանց վարձում են իշխանությունները, որոնց քաղաքականությունն էլ իրենք պաշտպանում են: Այդ պատճառով էլ նրանց կարծիքները ոչ մի ազդեցություն չեն թողնում հասարակության վրա:

Երկրորդ կատեգորիայի լրագրողները արհեստավարժ անձնավորություններ են, որոնք ունեն որոշակի առաքելություն եւ պարտականության զգացում: Նրանք նվիրված են իրենց կոչումին եւ ճշմարտությանը, որը նրանց համար ծառայում է որպես ուղեցույց: Նրանք քաջ գիտակցում են, թե որքան վտանգավոր է իրենց ճանապարհը, բայց համառորեն շարունակում են իրենց գործունեությունը:

Քաղաքակիրթ երկրներում օրենքը պաշտպանում է նրանց, սակայն շատ հաճախ այդ օրենսդրությունը բավականաչափ պաշտպանություն չի կարողանում ապահովել, եւ այդ պատճառով էլ նրանք բռնության եւ կտտանքների են ենթարկվում, կամ սպանվում: Երբեմն պարզվում է, որ նրանց ողբերգական մահվան ետեւում կանգնած են իշխանությունները:

Վերջին օրերին, համարյա միաժամանակ, մամուլի ուշադրության կենտրոնում են լրագրողների դեմ կատարված բռնությունների մի քանի դեպքեր:

Դրանցից մեկը բուլղարացի 30-ամյա լրագրող Վիկտորիա Մարինովայի պարագան է, որի գազանաբար անշնչացած մարմինը հայտնաբերվել է գետափնյա մի այգում: Մարինովան Ռումինիայի սահմանին մոտիկ գտնվող բուլղարական Ռուսե քաղաքում փոքրիկ մի հեռուստակայանի տնօրենն էր: Հավանաբար նա հետաքննում էր Բուլղարիայում Եվրոմիության հատկացրած գումարների չարաշահումները եւ անկասկած ընկել էր քրեականորեն պատժելի հետքի վրա, երբ հանկարծակի ընդհատվեց նրա կյանքը:

Հաջորդը Սաուդյան Արաբիայի լրագրող Ջամալ Խաշողջիի պարագան է, որ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո, այնտեղից դուրս չի եկել: Նրա հանդեպ որեւէ լուրջ մեղադրանք չի ներկայացված, բայց կացությունը որեւէ լավ բան չի խոստանում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր քարտուղար Օդրի Ազուլեյը սահմանված կարգի համաձայն ամեն անգամ դատապարտում է լրագրողների սպանությունը կամ անհայտացումը: Բայց պատկերը խիստ մտահոգիչ է: Այդ կազմակերպության վիճակագրական տվյալներով «2006-2016 թվերին սպանվել են 868 տեղացի եւ 62 օտարազգի լրագրողներ, որոնցից 60-ը կանայք են, 870-ըՙ տղամարդիկ»:

Եվրոխորհրդարանի պատգամավոր, Գերմանիայի կանաչների կուսակցության անդամ Սվեն Գիգոլդը նշել է, որ Մարինովայի սպանությունը պետք է մտահոգի ամբողջ Եվրոպային, քանի որ խորհրդավոր սպանությունները մեկը մյուսի հետեւից շարունակվում են Եվրոմիության անդամ երկրներումՙ նախ Մալթայում ( Դաֆնի Կարուանա Գալիզիա ), հետո Սլովակիայում ( Ժան Կուսիակ ) եւ ապա Շվեդիայում ( Կիմ Ուոլ ): Դրանց գալիս է լրացնելու Սաուդյան Արաբիայի լրագրողի անհայտացումը, որն անկասկած քաղաքական արձագանքներ է առաջացնելու, հաշվի առնելով, որ Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները արդեն իսկ խաթարված են այն օրից, երբ Ռիադը փորձեց շրջափակման մեջ պահել Քաթարին, իսկ Թուրքիան բռնեց վերջինիս կողմը: Թեեւ, բարեբախտաբար, ավելի ուշ երկու երկրները համաձայնության եկան միասնական ջանքերով հետաքննելու այդ քստմնելի ոճրի մանրամասները:

Նույնիսկ Մ. Նահանգներն է մտահոգված: «Աղոթում եմ, որ լրագրող Ջամալ Խաշողջին ողջ լինի» թվիթերյան իր էջում գրառել է Ֆլորիդայից հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն ավելացնելովՙ «բայց եթե հաստատվի այս խիստ մտահոգիչ լուրը, ապա Մ. Նահանգներն ու ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է լրջորեն արձագանքի դրան, եւ ես Սենատում քննարկելու եմ հակադարձման բոլոր հնարավոր տարբերակները»:

Մնում է սպասել եւ տեսնել, թե ինչ կարող է սենատորը անել, երբ Մ. Նահանգները հատուկ հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի հետ: Այդ երկրի արքայազն Մոհամմեդ Բին Սալմանը , որն իր երկրի իսկական բռնապետն է դարձել, վերջերս տնային կալանքի տակ է վերցրել գրեթե բոլոր իշխաններին եւ նրանցից 100 միլիարդ դոլարի տույժ պահանջել բաց թողնելու համար: Հաջորդ օրն իսկ 110 միլիարդ դոլարի արժողությամբ ռազմական համաձայնագիր է ստորագրել Մ. Նահանգների հետ:

Հաշվի առնելով, որ Ամերիկայի ռազմական արդյունաբերության համակարգը ամեն տարի ավելի արդիական զինամթերք է արտադրում, էլ որտե՞ղ, եթե ոչ արաբական անապատներում կարող է դրանք «բեռնաթափել»: Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ 500 միլիոն դոլարի արժողությամբ մեկ զինատեսակի մասին խոսելիս, նախագահ Թրամփը կատակով նշել է. «Անշուշտ ձեզ համար սա ընդամենը գրոշներ արժի»: Նման հարաբերությունների կոնտեքստում մարդկային կյանքը պետք է որ գրոշից էլ պակաս արժենա: Թուրքիան այս հարցին ավելի լուրջ է մոտենում, եւ նախագահ Էրդողանը երդվել է «անձամբ» հետեւել գործընթացին:

Այդուհանդերձ, Էրդողանի ձեռքերը լրագրողների արյան մեջ է թաթախված: Նա աշխարհում լրագրողներին ամենադաժան կտտանքների ենթարկողներից մեկն է, եւ այդ մասնագիտության տեր մարդկանց պաշտպանության մասին խոսելը նրա կողմից պարզապես ցինիզմի հավասար դրսեւորում է:

Դեռ վերջերս, երբ Գերմանիայում էր, նա զգուշացրել էր, որ մամլո ասուլիսին չի մասնակցի, եթե դրան ներկա է լինելու նաեւ թուրք ճանաչված լրագրող Ջան Դունդարը : Վերջինս, որ Գերմանիայում է ապրում այժմ, թուրքական «Ջումհուրիեթ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր մինչեւ այն ժամանակ, երբ Էրդողանը պաշտոնազրկեց բոլոր անկախ լրագրողներին եւ բանտարկեց նրանց: Դունդարը ավելի քան հինգ տարվա ազատազրկման էր ենթարկվել, եւ նույնիսկ մահափորձիՙ վճռի արձակման օրը: «Երկու ժամվա ընթացքում երկու մահափորձ տեղի ունեցավ. մեկըՙ ատրճանակով, մյուսըՙ դատական: Սա ապացուցում է, որ լրագրությունն է ընդհանրապես դատական քննության ենթարկված», նշել էր նա այդ ժամանակ:

Նրան պետական գաղտնիքը բացահայտելու մեջ էին մեղադրել, որովհետեւ իր թերթը գրել էր, որ ապացույցներ կան, որ Էրդողանը զենք է մատակարարում Սիրիայի ահաբեկիչներին:

Էրդողանի կառավարությունն իր «խորքային պետությունն» ունի, որ հետապնդում եւ սպանում է լրագրողներին: Հրանդ Դինքը այդ պետության հովանավորությունը վայելող ահաբեկչական խմբավորման զոհերից մեկն էր:

Առերեւույթ, Էրդողանը իբր քանդել է «Էրգենեկոն» անվան տակ գործող այդ խորքային պետությունը, բայց նա դրա փոխարեն իր սեփական խմբավորումն է ստեղծել: «Էրգենեկոնից» ազատվելու ջանքեր գործադրելուց, նա ձերբակալեց մեծ թվով բարձրաստիճան զինվորականների եւ քաղաքացիական ծառայության մատուցողների, այդպիսով չեզոքացնելով իրեն սպառնացողների խմբավորումները: Դա էր իր հիմնական նպատակը, եւ ոչ թե իրավունքների կամ արժեքների հանդեպ ունեցած մտահոգությունը:

Նախկին այդ խորքային պետությունը, որ համագործակցում էր կառավարական անվտանգության մարմինների հետ, ծայրահեղական «Գորշ գայլերին» էր օգտագործում իրականացնելու համար քաղաքական սպանություններ: Աղմուկ բարձրացրած այդ կարգի հայտնի դեպքերից էր ականավոր լրագրող Աբդի Իփեքջիի սպանությունը: Իփեքջին, որ պաշտպանում էր Թուրքիայում փոքրամասնությունների շահերը եւ կոչ էր անում հաշտվել Հունաստանի հետ, սպանվեց 1979 թվի փետրվարի 1-ին: Ծայրահեղ ազգայնամոլական «Գորշ գայլեր» խմբավորման երկու անդամներՙ Օրալ Չելիկն ու Մեհմետ Ալի Ագչան ձերբակալվեցին: Վերջինս դատապարտվեց ցմահ բանտարկության, բայց ընդամենը վեց ամիս բանտարկվելուց հետո փախավ բանտից կարեկից բանտապահների օգնությամբ: Հետագայում (1981-ին) նրան ուղարկեցին սպանելու Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ին: Ինչպե՞ս կարող էր այդ ոճրագործը փախչել բանտից, սահմանն անցնել իր հետ ունենալով ատրճանակներ, եթե չվայելեր կառավարության պաշտպանությունը:

Թուրքիայի հաջորդական իշխանությունները ոճրագործներին ոչ միայն պատշպանություն եւ զինամթերք են տվել, այլեւ միաժամանակ ատելության մթնոլորտ ստեղծել լրագրողների հանդեպ, որպեսզի իրենց ոճրագործությունները ընդունելի լինեն հասարակության կողմից:

Մեղադրելով Էրդողանին եւ կառավարամետ լրատվամիջոցներին իր դեմ նման ատելություն ստեղծելու մեջ, Դունդարը նշել է. «Շատ լավ գիտենք, թե ով կոնկրետ ինձ թիրախ դարձրեց: Դա սադրանքի արդյունք է: Եթե որեւէ մեկին թիրախ ես դարձնում, նման բան է տեղի ունենում»:

Այդ թիրախակալված ատելությունն է, որ զգետնեց նաեւ Հրանդ Դինքին: Նրան սպանեցին թուրքական քրեական օրենքի թիվ 301 հոդվածը ոտնահարելուՙ «թրքականությունը անպատվելու» համար: Կառավարության կողմից հայ լրագրողի հետապնդումը զուգորդվում էր նրա դեմ լրատվամիջոցների սանձազերծած ատելության հետ: Նրան սպանեցին 2007-ի հունվարի 19-ին: Ոճրագործը Օգյուն Սամասթն էր, որ սպանությունից հետո, ըստ հաղորդագրությունների, գոռացել էրՙ «ես անհավատին սպանեցի»: Դինքի հուղարկավորությանը մասնակցեցին բազմաթիվ կառավարական-պետական այրեր, բայց Էրդողանն իր ասելով պատճառ ուներ չմասնակցելու, որովհետեւ պետք է ներկա գտնվեր Բոլու լեռան թունելի բացման արարողությանը:

Դինքի սպանությունը դարձավ ամենահայտնի իրադարձությունը Աբդի Իփեքչիի սպանությունից հետո: Բազմահազար մարդիկ մասնակցեցին հուղարկավորությանը: Արարքը դատապարտող մի հսկայական ալիք բարձրացավ ամբողջ Եվրոպայով մեկ:

Մինչ Էրդողանն «անձամբ զբաղվում է» Խաշողջիի գործով, Թուրքիայի բանտերում փտում են հարյուրավոր լրագրողներ, եւ շատ շատեր էլ սպանվումՙ նրա անվտանգության մարմինների կարգադրությամբ: Վերջին լուրերի համաձայն, անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Խաշողջիի մարմինը գտել են մասնատված Թուրքիայի Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում:

Սակայն, ի հեճուկս անբարենպաստ պայմանների, սպառնալիքների եւ վտանգների, արհեստավարժ լրագրողները շարունակում են հավատարիմ մնալ իրենց կոչումին, այն էՙ բացահայտել ճշմարտությունը, հասարակությանը տեղեկացված պահել եւ կառավարություններին էլՙ հաշվետու:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ՆԵՐԳԱ՞ՂԹ

Հաջորդ գրառումը

ԾՌՎԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԾՌՎԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Առաջարկում եմ շան տեղ չդնել անհայտ ծագում ունեցող ոհմակի վայրահաչությունները. Նաիրի Հոխիկյան

15/05/2025

Հասարակական գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի հոր ինքնությունը հայտնի է յուրաքանչյուր նորմալ մարդու։ Նա ծնվել է Արցախի...

ԿարդալDetails

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական