Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՐՑԸ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ` ՀՕԳՈՒՏ ՄԵԶ

05/10/2018
- 05 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
Արդեն երեք տասնամյակ շարունակ հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական դաշտում Ադրբեջանը միշտ եղել է հայցվորի դերում, իսկ Հայաստանըՙ պատասխանողի: Ի՞նչ պահանջներ կարող ենք ներկայացնել Ադրբեջանին: Արդյո՞ք Արծվաշենի ու Նախիջեւանի պահանջն ստվերում չի մնացել: Այս եւ հարակից թեմաների մասին խոսեցինք քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ:«Հայաստանն ամեն րոպե պետք է Արծվաշենը դիտի որպես հայկական տարածք: Պարզ է, որ Ադրբեջանն այն սկուտեղի վրա մեզ չի մատուցելու, իսկ ռազմական միջամտությունն էլ վտանգավոր կողմ ունի, քանի որ այն անկլավային տարածք է: Դա նուրբ հարց է: Հիմա այնտեղ ադրբեջանցիներ են ապրում, եթե ռազմական միջամտություն լինի, դա դիտվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում: Կարծում եմ, եթե նոր իշխանություններն ամրանան իրենց դիրքերում, կարող են իրականացնել Արծվաշենի հետ կապված քայլեր, բայց մինչեւ խորհրդարանի ցրումն անիմաստ է խոսել դրա մասին»,- ասաց քաղաքագետը:Անդրադառնալով Նախիջեւանի խնդրին, Լեւոն Շիրինյանը նշեց.«Գուցե զարմանաք, բայց պետք է ասեմ, որ Արծվաշենն ու Նախիջեւանը բեւեռայնորեն տարբեր են: Նախիջեւանը ռուսների օրհնությամբ տրվել է Ադրբեջանին: Այդ տարծքների համար պետք է իրավական թղթածրար ստեղծվի: Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը խոսել է Նախիջեւանի մասին, բայց առանց թղթածրարի ոչինչ հնարավոր չէ անել: Պետք է իրավաբանորեն, միջազգային դատարաններում արվի ամեն ինչ: Այդ փաստատթղթերը պետք է ձեռքի տակ ունենալ ու անընդհատ գործածել: 1992 թ. ից ես ու Արգամ Այվազյանը տարին 2-3 անգամ խոսել ենք այդ մասին, բայց ո՞վ է լսել մեզ»:«Միջազգային հանրությունը չի կարող չընդունել մեր փաստերը, եթե դրանք պատշաճ դասակարգված լինեն, բայց միաժամանակ մենք պետք է պատրաստ լինենք ռազմական միջամտության, պարզ է, չէ՞, որ ոչ մի փաստաթուղթ Ադրբեջանին չի ստիպի հենց այնպես մեզ որեւէ տարածք զիջել: Բոլոր դեպքերում ամենահզոր փաստարկը զենքն է:Պետք է հասկանանք, որ Նախիջեւանիՙ Ադրբեջանի տարծքում մնալը Հայաստանի համար ամենամեծ վտանգներից մեկն է: Նախիջեւանի հարցը անպայման պետք է լուծվի հօգուտ մեզ, թեկուզ Նախիջեւանը, որպես ինքնավարություն ՀՀ տարածքում: Երբ միջազգային իրադրությունը մի փոքր վատանա, թուրքերը հենց այդ կողմով են ակտիվանալու: Չտեսնելը պրոբլեմի լուծում չէ», հավելեց քաղաքագետը:Մեր հարցին, թե արդյոք կարելի է Նախիջեւանն օգտագործել իբրեւ Արցախին հակակշիռ փաստ, Լեւոն Շիրինյանը պատասխանեց.«Ոչ, դրանք անհամեմատելի հարցեր են: Նախիջեւանը միջազգայնորեն ճանաչված ՀՀ առաջին հանրապետության տարածքից վերցրել են ու խնամակալությամբ տվել ադրբեջանցիներին, որից հետո էլ վերջիններս այն, որպես ԻՄ, կցել են Ադրբեջանին: Իսկ Արցախը խնդիրն առաջացել է բոլորիս հայտնի կեղծ քվեարկության արդյունքում: Հիմա շատ կարեւոր շրջան է, եւ մենք պետք է դիվանագիտության ասպարեզում անընդհատ խոսենք Նախիջեւանի մասին. սա անվտանգության լուրջ խնդիր է»:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՅՈՒՄՐԻՆ ՍԳՈՒՄ Է…

Հաջորդ գրառումը

ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ՞. Ո՞Վ Է ՀԵՂԻՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ՞. Ո՞Վ Է ՀԵՂԻՆԱԿԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական