Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐԷԿ ԵՒ ԱՅՍՕՐ

05/10/2018
- 05 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Հայաստանի վերանկախացման հետ Հայաստանեայց Առաքելական եկեղեցին վերաշխուժացաւ, իր վրայէն նետելով խորհրդային ռեժիմին պարտադրած , եթէ ոչ արգելքի, գոնէ անտարբերութեան ու լուսանցքայնացման քօղը: Անոր հետ Հայաստան մտան Բողոքականներն ու Կաթոլիկները իրենց եկեղեցիներով ու համայնքային կեդրոններով:

Եթէ նկատի առնենք որ կաթոլիկութեան մուտքը հայոց մէջ սկսած էր Կիլիկեան թագաւորութեան մէջ լատինական ներթափանցումով, սակայն Բողոքականութիւնը շատ աւելի ուշ մտաւ Արեւմտահայաստան,ՙ մօտաւորապէս ԺԹ դարասկիզբին:

Առաքելականը ըլլալով հայազգի հիմնական կրօնը, որ 301-ին ծնունդ առած էր պաշտօնապէս, Կաթոլիկներն ու Բողոքականները մեծ աշխատանք տարին հայերը սիրաշահելու եւ իրենց եկեղեցիին կապելու, զանազան միջոցներով, յատկապէս գիւղացի տարրին պարէն ու նպաստ բաշխելով: (Առակի կարգ անցած է «Ուն պիթտի, տին պիթտի» թրքերէն ասոյթը, որ կը նշանակէ «Ալիւրը պրծաւ, կրօնն ալ պրծաւ», այսինքն մարդիկ ալիւրի սիրոյն իրենց եկեղեցին կը փոխէին, իսկ երբ ալիւրը վերջանար, կը վերադառնային իրենց մայր եկեղեցւոյ գիրկը):

Թէ ի՞նչ էր շահը այդ նորամուտ եկեղեցիներուն նոր անդամներ կապելու իրենց եկեղեցիին, ինծի համար դեռ յստակ ու համոզիչ չէ, սակայն մէկ կողմ դնելով հարցին վիճայարոյց շատ մը երեսները, խոստովանինք որ այդ երկու եկեղեցիները օգտակար որոշ դեր մը կատարեցին Մեծ եղեռնի օրերուն, երբ Բողոքականները յենելով ամերիկեան դեսպանատան վրայ, կրցան փրկել որոշ թիւ մը հայեր, ինչպէս նաեւ Կաթոլիկները, որոնք եւրոպական կարգ մը պետութեանց դեսպանատուներուն միջամտութիւններով կրցան նոյնը ընել*:

Թուրքին համար տարբերութիւն չունէր հայերուն սա կամ նա դաւանանքին յարած ըլլալը, եւ երբ առիթը ներկայացաւ, ջարդեց թացն ու չորը: Առաքելականներուն հետՙ քիչ չէ թիւը նաեւ բողոքական կամ կաթոլիկ ցեղասպանութեան զոհերուն:

Այս մտորումներուն տուն տուողը եղաւ թատերական ներկայացում մը, Հայաստանի ԱՀԱԸ-ի (Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութիւն) կեդրոնին մէջ, ուր կը պատկերուէր վերապատուելի Յովհաննէս Էսկիճեանի բարեսիրական գործունէութիւնը 1915-ի օրերուն, երբ ան իր անձնական միջոցներով, իր կեանքը վտանգելով, կարողացած է հայ կիներ, որբեր ու մտաւորականներ փրկել ստոյգ մահէ: Ներկայացումը նուիրուած էր Ընկերակցութեան 100- ամեակին, որ ամբողջ շաբաթ մը տեւեց զանազան ձեռնարկներով:

Խօսելով այս հաստատութեան մասին խոստովանինք, որ որպէս կրօնական կազմակերպութիւն, անոնց կատարած բարեսիրական գործունէութիւնը իւրայատուկ է եւ, կարծես, անմրցակից, քանի, Հայաստանի եւ Արցախի տարածքին սփռուած իր 50 կեդրոններով հսկայ ներդրում կ՛ունենայ կրթական, առողջապահական, մշակութային եւ այլ ասպարէզներու ճամբով, որոնց կից իր օժանդակութիւնը չի զլանար նաեւ Հայաստան ապաստանած սուրիահայերուն: Միւս- ները ի՞նչ կ՛ընեն այս առումով, տեսանելի չէ:

Այս առթիւ չեմ կրնար չյիշել նաեւ Հալէպի Աւետարանական համայնքինՙ պատերազմի տարիներուն եւ ցարդ կատարած բարեսիրական հսկայ գործունէութիւնը, հալեպահայ զանգուածներուն եւ նոյնիսկ տեղացիներուն իր ամէնամսեայ դրամական ու պարենային օժանդակութիւններով:

Պատերազմը դժբախտութիւն է, սակայն անոր աւերներուն դէմ դնելու համար Հալէպի երեք յարանուանութիւններուն միատեղ ու համերաշխ գործունէութիւնը օրինակելի է:

* Բժ. Աբրահամ Երէցեան իր «Եագուպիէն երէկ եւ այսօր» գիրքին մէջ կը յիշէ տխուր իրականութիւն մը, որ պատահած է Մեծ եղեռնի օրերուն, ուր մօտակայ Ղնէյյէ գիւղի լատինաց վանքը իր դռները բացած է լատին հայերու առջեւ, իսկ ոչ-լատինները մերժած է ներս առնել, զանոնք թուրքի եաթաղանի ողորմածութեանը թողելով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԵՏ ԵՎ ԱԶՆԱՎՈՒՐԻՑ ՀԵՏՈ

Հաջորդ գրառումը

ԱԶՆԱՎՈՒՐԸ ՆՈՐ ԳԻՐՔ ԷՐ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒՙ ԻՐԵՆ ՆՎԻՐՎԱԾ 151 ԱՄՍԱԳՐԵՐԻ ՇԱՊԻԿՆԵՐՈՎ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

ԱԶՆԱՎՈՒՐԸ ՆՈՐ ԳԻՐՔ ԷՐ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒՙ ԻՐԵՆ ՆՎԻՐՎԱԾ 151 ԱՄՍԱԳՐԵՐԻ ՇԱՊԻԿՆԵՐՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ ներքաշելն է. Վարդան Ոսկանյան

18/06/2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Այլևս որևէ կասկած չի կարող լինել, որ Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ...

ԿարդալDetails

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Սամվել Կարապետյանի իրավունքները պաշտպանելու խնդրանքով 

18/06/2025

«Իշխանությունների՝ այս բնույթի գործողությունները նպատակ ունեն ստեղծելու վախի մթնոլորտ». Հայտարարություն

18/06/2025

ՀԱԵ-ին սատարողների նկատմամբ ճնշումները անընդունելի են․ Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարան

18/06/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 18.06.2025

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական