Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԱՏ ՄԱՐԴԻԿ, ՔԻՉ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

28/09/2018
- 28 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ամենահետաքրքրական արձագանքը Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին տվեց Հանրապետական կուսակցությունը: Հիշեցնեմՙ սա այն կուսակցությունն է, որի խոսնակ Շարմազանովը (համատեղությամբՙ ԱԺ փոխնախագահ) մեզ համար հին, իրենց համարՙ բարի ժամանակներում հայտարարում էր, թե բոլոր պաշտոնները Մելիք-Ադամյան 2-ից են տալիս, որտեղ կուսակցության գրասենյակն է: Նույն Շարմազանովը վերջին ընտրություններից հետո ասել էՙ «Երեւանցիների կեսից ավելին, փաստորեն, չի վստահում Փաշինյան Նիկոլին»: Նկատի ունի այն, որ մայրաքաղաքի ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 43 տոկոսից քիչ ավել, այսինքն շուրջ 57 տոկոսը չի մասնակցել քվեարկությանը: Ընդհանուր առմամբՙ Շարմազանովի խոսքը տրամաբանական է, եթե իհարկե նա Տարոն Մարգարյանի ընկերը չլիներ: Բանն այն է, որ Երեւանի ավագանու նախորդ ընտրություններին 25 հազար մարդ ավելի քիչ է մասնակցել, քան այս ընտրություններին: Այսինքն եթե հիմա երեւանցիներն ընտրության չգնալով ապացուցեցին, որ Փաշինյան Նիկոլին իրենց մեծամասնությունը չի վստահում, ապա նախորդ ընտրություններին ապացուցել են, որ Տարոն Մարգարյանին իրենց մեծամասնությունըՙ գումարած 25 հազար մարդ, չի վստահում: Սակայն դա չի խանգարել, որպեսզի Մարգարյանը ցերեկը հարմարավետ նստի քաղաքապետի աթոռին, երեկոյան էլ սիրելի սրճարաններում ջազ լսի: Ավելին, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին (չշփոթել Հայկ Մարությանի հետ), միայն Երեւանում 25 հազարով ավելի շատ մարդ է վստահում, քան Տարոն Մարգարյանին, հետեւաբար Նիկոլ Փաշինյանի թեկուզ ուսապարկը ավելի մեծ իրավունք ունի քաղաքապետ լինելու, քան Տարոն Մարգարյանն ուներ:

Բայց մյուս կողմից, ո՞ւր է մեզ տանում ավագանու ընտրություններին մասնակցած երեւանցիների 81 տոկոսը: Եթե դեպի արտահերթ ու շուտափույթ խորհրդարանական ընտրություններ, ապա Ազգային ժողո՞վն էլ է Երեւանի ավագանու պես միաբեւեռ լինելու: Եթե այո, ապա սպասե՞նք այդ խորհրդարանից ժողովրդավարություն: Չէ, եթե ժողովուրդն իսկապես ուզում է, որ ԱԺ 105 պատգամավորից գոնե 103-ը լինեն Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից, ապա կարելի է հետաքրքրվել ժողովրդից, թե նա ի՞նչ տեսակ պետություն է ուզում ունենալ: Հնարավոր է մարդիկ թագավորություն են ուզում, որտեղ բոլորս պարտավոր ենք նախաճաշին, ճաշին ու ընթրիքին տերունական աղոթքի փոխարեն գովաբանել արքայից արքայինՙ այսքան արդար, ազատ ու բարեկեցիկ կյանք մեզ պարգեւելու համար:

Ամեն դեպքումՙ մենք ունեցանք ընտրություն, երբ առաջին անգամ իսկապես հաշվի առան մեր ձայները, բայց որի արդյունքը սարսափելի է ժողովրդավարության համար: Ի դեպ, երբ ամբողջ ժողովուրդը միաժամանակ բղավում է միեւնույն բանըՙ դա ժողովրդավարություն չէ: Դեմոկրատիան պարտադիր ենթադրում է խմբեր, այլակարծություն, բանավեճեր… 81 տոկոսը դա թույլ չի տալիս: Առաջ էլՙ Հանրապետականը թույլ չէր տալիս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՅԵԼ ԿԱՐԵԼԻ Է, ԴԻՊՉԵԼՙ ՈՉ

Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԱՆԱՐԱՐ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԱՆԱՐԱՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը վաղուց հեռու է ժողովրդավարական արժեքներից. Հայաստանի ժուռնալիստների միություն

17/06/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր քասախցիների բողոքի ակցիան լուսաբանող 24News.am-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրվեց՝ ակցիայի օրինականությունն ու հասարակական կարգը պահպանելու համար...

ԿարդալDetails

Իմ հայրենիքը լռեց՝ ոչ թե պատերազմից, այլ իշխանությունից. Մետաքսե Հակոբյան

17/06/2025

Գյուրջինյանը համալսարանը ղեկավարում է վրեժի, վախի և ճնշման մեխանիզմներով.  Բաց նամակ

17/06/2025

Երբ և ինչպես Իրանը կպատասխանի Ադրբեջանին և Թուրքիային․ Արմեն Այվազյան

17/06/2025

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանի Իսլամական Հանրապետությունը

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական