Կիրակի, Սեպտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՅԵԼ ԿԱՐԵԼԻ Է, ԴԻՊՉԵԼՙ ՈՉ

28/09/2018
- 28 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բեռլինյան պատը նորից քանդեցին կամ Բաստիլը նորից գրավեցին, մի խոսքովՙ Բաղրամյան 26-ի դռներ բացվեցին, ինչպես վարչապետ Փաշինյանն ասացՙ ժողովրդի առջեւՙ վերացնելով իշխանություն-ժողովուրդ 27-ամյա անջրպետը: Այսուհետ բոլոր նրանք, ովքեր կցանկանան Երեւանում զբոսնել, ավելի ճիշտՙ քայլել, բայց Կոմայգուց հոգնած կլինեն, կարող են գնալ Բաղրամյան 26, մտնել ներս (շենք առայժմ չի թույլատրվում) եւ վայելել ազատության օդըՙ աչքի տակով էլ պատուհանից հետեւել, թե ինչպես է աշխատում երկրի բարձր ղեկավարությունը: Ի դեպ, կարելի է պատվիրել սոցիոլոգներին, որ պարզեն, թե ՀՀ քաղաքացիներին ավելի շատ պետք է ազատության օդը վայելե՞լ, թե՞ պատուհանից հետեւելՙ ինչպես է աշխատում երկրի բարձր ղեկավարությունը: Սրանք տարբեր բաներ են. երկրորդն անողը առաջինը երբեք չի վայելի:

Ինչեւէ, երկրում հրաշալի բան է տեղի ունեցել. չի բացառվում, որ շուտով դռները բացի նաեւ Ազգային ժողովը, որի այգին անհամեմատ ավելի գեղեցիկ է, քան Բաղրամյան 26-ինը, եւ նաեւ ՀՀ նախագահիՙ Մաշտոցի 47-ում գտնվող նստավայրը: Ի դեպ, այստեղ մի նրբություն կա: Բանն այն է, որ վարչապետ Փաշինյանը, բացելով Բաղրամյան 26-ի դռները, նաեւ հայտարարեց, որ այդ նստավայրը շուտով վերադարձվելու է ՀՀ նախագահին: Այսինքն ՀՀ նախագահը մոտ ժամանակներս պետք է տեղափոխվի մի շենք, որի դռները ժողովրդի առջեւ բացել է վարչապետը: Իսկ Փաշինյանը վստա՞հ է, որ Սարգսյանը հենց նման պայմաններում է ուզում աշխատել: Չէ, նախագահը սիրում է զբոսնել Երեւանում, զրուցել մարդկանց հետ, պաղպաղակ ուտել երեխաների հետ, մի խոսքովՙ քայլել, բայց գուցե մարդը չի ուզում, որ երբ ինքը ընդունում է, օրինակ, Գերմանիայի կանցլերին, հենց այդ սենյակի պատուհանի տակ դասից փախած ուսանողները հոլանդական գարեջուր խմենՙ չիփսեր կրճտացնելով: Կամ հնարավոր է Արմեն Սարգսյանը սիրում է հանգիստ պայմաններում աշխատել. դատելով ստանձնած պաշտոնիցՙ հենց այդպես էլ կա, եւ չի սիրում, երբ պատուհանի տակ աղմկում են: Մի խոսքովՙ չի բացառվում, որ երբ նախագահ Սարգսյանը տեղափոխվի Բաղրամյան 26, նստավայրի դռները նորից փակվեն, այնպես որ քանի դեռ դրանք բաց ենՙ առիթը մի կորցրեք պետության ղեկավարմանը պատուհաններից հետեւելու: Իսկ այն որ Արմեն Սարգսյանը բաց դռների մեծ սիրահար չէ, ապացուցվում է այն հանգամանքով, որ նրա ժամանակավոր նստավայր Մաշտոցի 47-ը բաց է միայն կիրակի օրերին, երբ նախագահին խանգարել հնարավոր չէ, քանի որ այդ օրերին նա չի աշխատում:

Ի դեպ, աշխատանքի մասին: Պետական հաստատությունների միայն տարածքնե՞րն են ՀՀ քաղաքացիների համար բացվում, թե՞ նաեւ բուն այդ հաստատությունները: Ասենք կարո՞ղ է մարդը չանդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կամ Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանի ցավը չտանել, բայց աշխատանքի ընդունվել պետական կառույցներում: Առաջ, երբ բոլոր պաշտոնները Մելիք-Ադամյան 2-ից էին տալիս, դա հնարավոր չէր. կա՛մ պետք է ՀՀԿ-ի անդամատոմս ունենայիր, կամ էլ հավատարմության երդում տված լիներ: Հիմա հնարավո՞ր էՙ առանց քաղաքացիական պայմանագիր կնքելու մտնել պետական կառույց: Եթե այո, ապա ինչո՞ւ Հայկ Մարությանը նախ ՔՊ անդամ դարձավ, նոր միայն հաղթանակած հռոմեացի զորավարների պես մտավ Հռոմից էլ հին քաղաքի քաղաքապետարան: Ուրեմն պարտադի՞ր է… Ձեզ համարՙ չգիտեմ, բայց ինձ համար այս հարցի պատասխանն ավելի կարեւոր է, քան Բաղրամյան 26-ի բաց դռները: Քանի որ իշխանություն-ժողովուրդ անջրպետը չի վերանում, երբ պետական շենքերի բակում հնարավոր է սելֆի անել, վերանում էՙ երբ այդ շենքերում կարող են աշխատել բոլոր նրանք, ովքեր արժանի են դրանՙ անկախ քաղաքական հայացքներից ու վարչապետին սիրելու չափից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ՐՆ Է ՇՏԱՊԵԼՈՒ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ

Հաջորդ գրառումը

ՇԱՏ ՄԱՐԴԻԿ, ՔԻՉ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

12 սեպտեմբերի, 2025

Հոլոքոսթ. Նոր Բուխենվալդ ու Դահաու… Պաղեստինում

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Նոր տիպի կառավարողներ են պետք

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

 Խաչատուր Մխիթարյան. «Նախքան փախստական ճանաչվելը պիտի  հաստատվի, թե արցախցիները չունեն որեւէ երկրի քաղաքացիություն»

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Եթե ականատեսներս լռենք, Արեւմուտքի քաղգոծիչն էլ չի խոսի

12/09/2025
Հաջորդ գրառումը

ՇԱՏ ՄԱՐԴԻԿ, ՔԻՉ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց է ընտրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին...

ԿարդալDetails

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. նախարար

13/09/2025

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

13/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական