Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԻՆՎՈՐԻՑ ԴՈՒԽՈՎԸ ՉԿԱ

21/09/2018
- 21 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Վարչապետ Փաշինյանը հերթական անգամ առաջնագծում էր: Այս անգամՙ «Դուխով» գրությամբ գլխարկով: Ճանապարհին, Հայաստանի վարչապետի ու Արցախի նախագահի ճանապարհին, հանկարծ հայտնվել են արջի երկու քոթոթ, Նիկոլ Փաշինյանը հեռախոսով նկարել է, շոյել նրանցից մեկի գլուխը: Առաջնագծում Փաշինյանը ծանոթացել է իրավիճակին, որը ըստ ՀՀ վարչապետի բավականին լարված էՙ չնայած կայուն ու վերահսկելի:

Բնականաբար Փաշինյանը առաջնագիծ իր այցի բոլ-բոլ լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկի տակ մի քաղաքացի, որի անունը գիտեմ, բայց չեմ ասի (իր օգտի համար) գրել է. «Էնքան դուխով է նայում զինվորի աչքերի մեջ, որ զինվորը վախից հայացքը փախցնում ա…»: Հասկանալի է, որ դուխով նայողըՙ Փաշինյանն է: Ես չգիտեմ, թե այս մեկնաբանությունը գրողը առաջնագծում հենց հիմա կանգնած հարազատ ունի՞ կամ երբեւէ ունեցե՞լ է, ասենք տեղյա՞կ է, թե առաջնագիծն ինչ է, դրանից այն կողմ ինչ է ու ով է: Բայց ես գիտեմ, որ այս մեկնաբանության հեղինակի պես շատերն են մտածում, եթե իհարկե սա մտածել է:

Տղաներ եւ աղջիկներ, Նիկոլին ձեր որդիների չափ սիրող տիկնայք ու պարոնայք, ինչպես նաեւ վարչապետ Փաշինյանի ու նախագահ Սահակյանի ճանապարհին հայտնված արջուկներ, առաջնագծում կանգնած զինվորը ամեն օր չէՙ ամեն ժա՛մ նայում է մահվան աչքերի մեջ ու վախից հայացքը չի փախցնում: Վարչապետի հայացքի՞ց պետք է փախցնի, նրանի՞ց պետք է վախենա: Իսկ ՀՀ վարչապետը սարսափելի է՞… Դուք ոչ միայն սա եք հաստատում, այլ այն, որ առաջին գծում կանգնածները վախենում են, կապ չունի ինչից, վախենում են: Չեք վախենո՞ւմ նման հայտարարություններ անելիս: Հասկանում եմ, որ այլեւս ոչ մի բանից չեք վախենում, բայց դրա մեջ առաջնագծում կանգնած զինվորին վախկոտ անվանե՞լն էլ է մտնում: Վարչապետին նրանից դուխով համարելով պետության մասի՞ն եք մտածում, պետության մասին մտածո՞ւմ եք, առհասարակ մտածո՞ւմ եք…

Իշխանության, մանավանդ բարձագույն իշխանության համար խենթանալուց Փհենյանի հոտ է գալիս: Դա միջուկային զենքի պես մի բան է, նույնչափ վտանգավոր. հենց պայթեց…նույնիսկ զոմբիներն են պառկելու, բայց ասֆալտ չի լինելու, որ պառկենք: Ի դեպ, զոմբիները նույն ստրուկներն են, ուղղակի չգիտեն, որ իրենք ստրուկ են: Չեն էլ իմանալու:

Հույսն այն մարդիկ են, որոնք չեն վախենում ու հրաշալի է, որ առաջնագծում ոչ ոք չի վախենում: Վարչապետը նրանց տեսել է, հույս ունեմՙ կասի իր օգնականներին, վերջիններս էլ իրենց օգնականներին, նրանք էլ Ֆեյսբուքում մեկակական գրառում կանեն ու զոմբիները կզարմանան, թե այդ ինչպե՞սՙ զինվորն ավելի դուխով է, քան վարչապետը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԸ. ՀՈՊԱՐԻՑՙ ՀՈՊԱՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՄԻՇՏ ԲԱՑ ԲԵՐԱՆԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՄԻՇՏ ԲԱՑ ԲԵՐԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական