Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԾԱՄՈՐԻ ԱԷԿ. 40-ԱՄՅԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՓԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏՃԱՌԸ

14/09/2018
- 14 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ՀՍՍՀ Մեծամոր բնակավայրում գտնվող ատոմային էլեկտրակայանի նախագծումը մշակվել է Հայաստանի Հանրապետության հռչակումից երկու տասնամյակ եւ ավելի տարիներ առաջՙ 1969 թվականին: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականին, երկրորդըՙ 1980-ին, երբ բրեժնեւյան կառավարման հանգիստ տարիներ էին: Առերեւույթ, պարզվում է, քանզի ընթերցելով նշանավոր գիտնական եւ պետական գործիչ Ֆադեյ Սարգսյանի «Կյանքի դասերը» հուշագրությունը, համոզվում ենք, որ վերեւներում ամեն ինչ չէ որ հանգիստ ու խաղաղ էր: Հեղինակը գրում է. «Ես չեմ կարող հայկական ատոմակայանի շինարարության տեղի ընտրության ամբողջ մեղքը բարդել այն ժամանակվա ղեկավարների վրա, քանի որ գիտեմ, որ այդ բնագավառում երկրի առաջատար մասնագետները կարող էին «ապացուցել» նրանց, որ ատոմային էլեկտրակայանը կատարելապես անվտանգ է, եւ շինարարության առավել նպատակահարմար տեղը հենց Մեծամորն է: Նախարարների խորհրդի այն ժամանակվա նախագահ Բադալ Մուրադյանն ինձ մանրամասն պատմել է ամեն ինչՙ նշելով, որ Անտոն Քոչինյանի մոտ վերջնական որոշումն ընդունվել է ԽՍՀՄ Ատոմային էներգետիկայի կոմիտեի նախագահ Ա. Պետրոսյանցի «համոզիչ» զեկուցումից հետո»:

Թե ինչ նկատի ունի հարգարժան այրը ատոմակայանի տեղադրման վայրը թեմա դարձնելով եւ համոզիչ արտահայտությունները չակերտներով ներկայացնելով, կարելի է ամենատարբեր կարծիքներ հայտնել: Որ երկիր մոլորակի յուրաքանչյուր պետություն ուզածդ ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի լրացուցիչ պահանջ ունի եւ 1970-ականների ՀՍՍՀ-ն այս առումով բացառություն չէր, դա պարզ է: Այլ է հետեւյալը. 1980-ին ՀՍՍՀ-ում հիդրո, ջերմո եւ ատոմային կայաններն արտադրել են 13,5 մլրդ կվտ ժամ էլհոսանք, դրա մոտ 3 մլրդ-ը արտահանվել է, երբ Մեծամորի ԱԷԿ-ի թողարկածը կազմել է 4,3 մլրդ կվտժամ: Ստացվում է 1,3 մլրդ կվտժամի լրացուցիչ պահանջարկ, որի էլ առնվազն 300-400 մլն կվտժամը կայանի կողմից սեփական կարիքների նպատակով օգտագործածն է: Եվ հարցը, թե ինչքանով էր արդարացված ջերմամիջուկային էլեկտրահզորության տեղադրումը մի վայրում, ուր «բոլոր շինությունները կառուցվել էին սեյսմիկայի տեսակետից 6 բալի հաշվարկով այն դեպքում, երբ կողքին 9 բալանոց ճեղքվածքն էր, այն ժամանակ արդեն հայտնի: Բավական է ասել, որ հայկական ատոմակայանի արտադրական հրապարակի շուրջը 50 կմ-անոց գոտում ապրում էր մոտ երկու միլիոն մարդ, ընդ որում տեխնիկական ջրամատակարարման աղբյուրը ատոմակայանից հեռու էր 7 կմ եւ արդհրապարակից 100 մետր ցած: Ջուր մղելու համար անհրաժեշտ էր ապահովել պոմպակայանի անխափան էլեկտրամատակարարումը եւ հուսալի աշխատանքը»:

Ֆադեյ Սարգսյանի հուշերի «էներգետիկայի եւ վառելանյութի հիմնախնդիրները» ենթավերնագրի մասում առավելագույն մանրամասնությունով նշվում է, որ նախատեսված էր ԱԷԿ-ի երկրորդ հերթի շինարարությունը նույնքան կարողությամբ, բայց շահագործման անվտանգությունը բարձրացնելու լրացուցիչ լուրջ միջոցառումներով: Հիմա պարտադրված եմ նոր մեջբերում անել: «Առաջին անգամ ե՛ւ Կարեն Դեմիրճյանի, ե՛ւ իմ մեջ կասկածներ ծագեցին, երբ մենք Ալեքսեյ Կոսիգինի հետ մտերմաբար զրուցում էինք երկրորդ հերթի շինարարության մասին: Նա ուղղակի հարցրեց. «Իսկ պե՞տք է արդյոք Հայաստանին, հաշվի առնելով նրա աշխարհագրական առանձնահատկությունները, կառուցել ատոմակայանի երկրորդ հերթը նախատեսված տեղում, հին նախագծով»: Եվ խորհուրդ տվեց նորից մտածել ինչպես հարկն է, հետո վճռել»:

Ստացվում է, որ ամենաբարձր մակարդակներում անհանգստության ինչ-որ նախանշաններ եղել են, մտահոգություն է հայտնվել, որոնք ընդունված չէր բարձրաձայն հնչեցնել, քանզի դրանց հիմնավորումները նվազագույնս էին հնարավոր եւ շատ զգույշ քննարկելի: Ասենք, ինչու չէր նպատակահարմար կայանը կառուցել ՌՍՖՍՀ-ի հարավային ընդարձակ տարածքներում եւ առավել պակաս կորուստներով էլհոսանք մատակարարել այլ ժամային գոտում գտնվող Ուկրաինա: Ատոմակայաններ չկային միջինասիական հանրապետություններում, Բելոռուսական ՍՍՀ-ում, իսկ ահա դրանք տեղադրվեցին ՆԱՏՕ-ին սահմանակից անդրկովկասյան տարածքներից միայն ՀՍՍՀ-ում եւ մերձբալթյան Լիտվական ՍՍՀ-ում: Հեղինակն ընդամենը սիրողական մակարդակով դիտարկումներ է կատարում, հետեւությունների փորձերը թողնում ընթերցողին:

Այսուհանդերձ վերադառնանք բուն ասելիքին: Ֆադեյ Սարգսյանի հուշերում կարդում ենք. «1986 թվականի հունվարի19-ին, այսինքն Չերնոբիլի ողբերգությունից առաջ, ԽՄԿԿ քաղբյուրոն Սմոլենսկի ատոմային էլեկտրակայանի հարցի քննարկման ժամանակ մեր նախաձեռնությամբ որոշում ընդունեց բազմակողմանիորեն ստուգել հայկական ատոմակայանի վիճակըՙ աշխատանքի անվտանգության տեսակետից եւ ստուգման արդյունքներից ելնելով կազմել գործողությունների արմատական ծրագիրՙ ինչպես վարվել հայկական ատոմակայանի հարցում: Բացահայտվեց տագնապալի մի պատկեր: Մենք հասկացանք, որ չի կարելի սպասել»: Ինչպես ընդունված է ասելՙ ջինը բաց էր թողնվել, այն հարկավոր էր նվազագույն կորուստներով կառավարել: Երեւան է հրավիրվում ԽՍՀՄ պետատոմհսկողության նախագահ, ակադեմիկոս Վ. Սիդորենկոն, որին առաջարկվում է ստեղծել տագնապալից իրավիճակը հանգուցալուծելու կոչված պաշտոնական իրավասու հանձնաժողով: Արդյունքում մասնագետները հանգում են այն եզրակացության, որ հայկական ատոմակայանը անվտանգության տեսակետից չի համապատասխանում գործող նորմերին ու կանոններին: Հանձնաժողովի ակտը ԽՍՀՄ պետատոմհսկողություն եւ Հայկական ՍՍՀ նախարարների խորհուրդ է ուղարկվում 1986 թվականի ապրիլի 24-ին, այսինքնՙ Չերնոբիլի աղետալի վթարից երկու օր առաջ:

Մեծամորի ԱԷԿ-ի փակման կառավարական որոշումներից մեկը թվով 8 հիմնավորումներ ունի, որոնցից վերջինի կապակցությամբ Ֆ. Սարգսյանը հիշում է. «Գործարկվող կաբելը հրավտանգ էր, ընդ որում մինչեւ հայկական ատոմակայանի հրդեհը պահեստի կաբելն անցկացվել էր հիմնականի հետ մի խրամուղիով, իսկ թե դա որքան վտանգավոր է, ես համոզվեցի 1982 թվականի կաբելի բռնկման ժամանակ: Մենք ինչքա՜ն մոտ էինք մեծ աղետին: Կարելի է ասելՙ հրաշքով փրկվեցինք»: Ահա՛ այսպիսի փաստեր:

Հրաշքով փրկվելուց հետո եւս 7 երկար ու ձիգ շարունակվող տարիներ պահանջվեցին, մինչ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը նամակ հղեց ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո եւ սրությամբ դրեց Հայաստանում տեղակայված Մեծամորի ԱԷԿ-ը անհապաղ փակելու հարցը: ԽՄԿԿ քաղբյուրոյի որոշմանը համապատասխան ԽՍՀՄ նախարարների խորհուրդը Ն. Ռիժկովի գլխավորությամբ որոշեց 1989 թ. փետրվարի 22-ին դադարեցնել 1-ին բլոկի, մարտի 18-ինՙ 2-րդ բլոկի շահագործումը: Ահա ողջ պատմությունը, միայն փաստեր եւ ուրիշ ոչինչ:

Համառոտ այսպիսին է ՀՍՍՀ կառավարության երկարամյա ղեկավար, անվանի գիտնական Ֆադեյ Սարգսյանի պատումը Մեծամորի ԱԷԿ-ի փակման դրդապատճառների եւ ժամկետի շուրջ, որոնց հետ չհամաձայնվելը, առավել եւս խեղաթյուրելը, պարզապես ազնիվ չէ, եթե այլ գնահատական չհնչեցնենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ Է ՊՈՒՏԻՆԸ ՄԵԿՆՈՒՄ ԲԱՔՈՒ

Հաջորդ գրառումը

ՕՐԵՐՍ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ, ԽՄԲԱԳԻՐ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՕՐԵՐՍ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ, ԽՄԲԱԳԻՐ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական