Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ-ՉԺՀ. ՄԵՂՐԱՄԻՍ, ԹԵ՞ ՔՈՂԱՐԿՎԱԾ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14/09/2018
- 14 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Հեռավոր Արեւելքում գոյանում է ուժի նոր կենտրոն. Չինաստանի հետ ռազմավարական մերձեցումը եւ համատեղ զորավարժությունները դարձել են դեպի Արեւելք Կրեմլի վաղուց հռչակած շրջադարձի դրսեւորումը: Ինչպես նշում են արեւմտյան լրատվամիջոցները, դա ԱՄՆ-ին հասցեգրված ուղերձ է: Սակայն, չնայած միմյանց թեւ ու թիկունք կանգնելու Մոսկվայի եւ Պեկինի խոստումներին, չպետք է մոռանալ, որ Ռուսաստանն ու Չինաստանը համագործակցում են ոչ հավասար պայմաններով:

Ֆրանսիական La Croix թերթը գրում է երկու երկրների համաձայնեցված գործողությունների մասին: Այս օրերին անցկացվող «Արեւելք-2018» լայնընդգրկուն զորավարժություններում Ռուսաստանը ցուցադրում է իր զորությունը: ՆԱՏՕ-ում կարծում են, որ խոսքը ինչ-որ խոշոր հակամարտության նախապատրաստվելու մասին է: Ներկայիս զորավարժությունները ռուսական զինված ուժերի տասը տարվա արդիականացման արդյունքն է: Զորավարժանքների ընթացքում Ռուսաստանը ցուցադրում է իր մերձեցումը Չինաստանի հետ: Ռազմավարական գործընկերության տեսակետից երկու երկրները մեղրամիս են ապրում:

Պեկինն ու Մոսկվան կարծում են, որ Արեւմուտքի մեծ տերությունները ոչնչի առջեւ կանգ չեն առնի իրենց առաջատար դիրքը պահպանելու համար: Երկու երկրները ռազմավարական եւ գաղափարախոսական շատ ընդհանրություններ ունեն ԱՄՆ-ի նախահարձակ քայլերի հակադարձման առումով:

Նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը ունեն ընդհանուր տեսակետներ, որոնք արտահայտվում են ՄԱԿ-ի ԱԽ-ում անցկացվող քվեարկությունների ժամանակ: Երկու տերությունները անվտանգության հարցեր են քննարկում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում: Տվյալ կառույցը հիմք է ստեղծում համատեղ զորավարժությունների համար, սակայնՙ ոչ ՆԱՏՕ-ի նմանությամբ: Չինաստանում նախընտրում են ընդհանուր գործի վրա աշխատել պրագմատիկ ձեւով:

Արեւելքում Ռուսաստանի սկսած զորավարժությունների մասին է պատմում նաեւ ավստրիական Der Standard թերթը: Հեղինակի կարծիքով, Չինաստանի հետ այդ երկրի համագործակցությունը հանգեցնում է ուժային նոր կենտրոնի ստեղծմանը: Համատեղ զորավարժությունների միջոցով Ռուսաստանն Արեւմուտքին ցուցադրում է իր վերստացած հզորությունը: Դեպի Արեւելք ռուսների շրջադարձը երկար ժամանակ եղել էր ավելի շուտ սպառնալիք, հռետորական ձեւակերպում, քան իրական գործողություն: Սակայն մշտական քննադատությունը, ինչպես նաեւ հարաճուն մեկուսացումը Ռուսաստանին ստիպեցին բարեկամություն փնտրել հեռավորարեւելյան հարեւանի հետ:

Եվրասիայում ձեւավորվող ուժի նոր կենտրոնը պահպանողական է եւ քաղաքական առումով բնավ ոչ առաջադիմական: Տնտեսության տեսակետից դրանից հազիվ թե գոյանա գործընկերություն հանուն արդիականացման, որպիսին դեռ մի քանի տարի առաջ Ռուսաստանին առաջարկում էր Եվրոպան: Շարժիչը կանոնավոր է գործում միայն Չինաստանում, իսկ Ռուսաստանը լոկ վառելիքի մատակարարի դեր է կատարում, արձանագրում է հոդվածագիրը:

Ռուսաստանի ու Չինաստանի անհավասար համագործակցության մասին է պատմում նաեւ գերմանական Handelsblatt թերթը: Պեկինի ու Մոսկվայի կառավարիչները ցուցադրում են իրենց համախմբվածությունն ընդդեմ ԱՄՆ-ի, բայց նրանց հարաբերությունները լարված են: Երկու երկրների համագործակցությունը խելամիտ է տնտեական եւ քաղաքական տեսակետներից, բայց երկուսից ոչ մեկը չի կարողանում լիովին վստահել մյուսին եւ կուրորեն հույս դնել նրա վրա:

Ռուսաստանի Հեռավոր Արեւելքը սակավաբնակ է, եւ այնտեղ աստիճանաբար ավելանում է չինացիների թիվը, որոնց ռուս բնակչությունը բնավ չի սիրում: Տնտեսության ասպարեզում Չիանստանը մեծապես գերազանցում է Ռուսաստանին եւ դա Մոսկվային հաճախակի զգալ է տալիս ռուսական գազի գների կապակցությամբ: Պուտինի եւ Սի Ցզինպինի օրերս կայացած հանդիպման արդյունքը ավելի շատ խոսքերն են, քան գործերը, նշում է հեղինակը:

Վլադիվոստոկումՙ Արեւելյան տնտեսական համաժողովում Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարների հանդիպման մասին հաղորդում է բրիտանական The Times թերթը: Սի Ցզինպինը առաջին անգամ է մասնակցում այդ համաժողովին եւ մեկ տարվա ընթացում երեք հանդիպում է ունեցել Պուտինի հետ: Երկու ղեկավարների զրույցը տեւել է մի քանի ժամ:

Սի Ցզինպինը Պուտինին խոստացել է համատեղ ուժերով պայքարել ներհովանավորչության դեմ: Դա գրեթե անսքող սպառնալիք է ԱՄՆ-ի հասցեին, ինչը կարող է ուժեղացնել արդեն իսկ սկսված առեւտրական պատերազմը:

Չին ղեկավարը տվյալ հայտարարությունն արել է այն պայմաններում, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է բարձր մաքսատուրքեր սահմանել եւս 200 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ չինական ապրանքների վրա: Այս տարի Թրամփը արդեն մաքսատուրքեր էր սահմանել 50 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների վրա, ինչին Պեկինը նույնական պատասխան էր տվել: ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի բանակցությունները չփոխեցին իրավիճակը:

Ռուսաստանի արեւելքում անցկացվող զորավարժություններին մասնակցում է 300 հազար զինծառայող: Մի քանի շաբաթ հետո ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ կանցկացնի Նորվեգիայում: Հյուսիսատլանտյան դաշինքը այդ ձեւով արձագանքում է ռուսների գործողություններին, արձանագրում է շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթը: Ռուսական բանակի ներկայիս բարձր մարտունակությունը որոշակիորեն կապված է զորավարժությունների անցկացման հետ:

ՆԱՏՕ-ն ջանում է հնարավորության սահմաններում հետ չմնալ: 2014 թ. Ուելսում կայացած դաշինքի գագաթաժողովում որոշվեց ծանրության կենտրոնը տեղափոխել պաշտպանության հավաքական սցենարի վրա, մանավանդՙ Ղրիմի բռնակցման պայմաններում, գրում է թերթը: Նորվեգիայում հոկտեմբերին կայանալիք Trident Juncture 2018 զորավարժություններին կմասնակցի մոտ 40 հազար զինծառայող ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներից: Զորավարժանքին կմիանան Շվեդիան եւ Ֆինլանդիան: ՆԱՏՕ-ի այդ զորավարժությունները կդառնան խոշորագույնը սառը պատերազմի ավարտից ի վեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ»

Հաջորդ գրառումը

175 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

175 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական