Գերմանական dpa լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ինտերնետային ամենածանոթ արժույթըՙ բիթքոյնը շարունակում է անկում գրանցել: Սկզբում 1 բիթքոյնի արժեքը գերազանցում էր 20 000 ԱՄՆ դոլարը, բայց, վերջին ամիսների դիտարկումը եզրակացնել է տալիս, որ սույն կրիպտոարժույթը շարունակական արժեզրկում է գրանցում: Չորեքշաբթի բիթքոյնն արդեն մինչեւ 7 տոկոս արժեզրկվել է, երեկՙ հինգշաբթի, Բիթստեմպ առեւտրային հարթակում մոտ 9,5 տոկոս անկում է գրանցելՙ հասնելով 6253 ԱՄՆ դոլարի սահմանին: Այդուՙ ամենաճանաչված կրիպտոարժույթը 14 ժամվա ընթացքում ավելի քան 1000 դոլարին համարժեք անկում է գրանցել: Մյուս կրիպտոարժույթները ՙ Ether-ը, XRP-ը, Eos-ը, որ մասամբ բիթքոյնին գերազանցում են, ապահովագրված չեն տատանումներիցՙ նրանց վրա էլ մեծ ճնշում կա: