Շաբաթ, Հունվարի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ, ՉԻՆԱՍՏԱՆԻՑ, ԻՏԱԼԻԱՅԻՑ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԿԱՄԱՎՈՐՆԵՐՙ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ

31/08/2018
- 31 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հայաստանի ուսանողական ջոկատների հանապետական շտաբ – կամավորական աշխատանքների ծառայությունը շուրջ 12 տարի է, ինչ Երեւանի Բուսաբանական այգում կազմակերպում է կամավորների միջազգային ճամբար: Բուսաբանական այգին ունի քիչ քանակությամբ այգեպաններ եւ կամավորների աջակցությունը մեծ օգնություն է նրան: Կամավորները մաքրում են Բուսաբանական այգու ողջ տարածքըՙ հեռացնում մոլախոտերը, չորացած ճյուղերը, կարգի բերում տարածքը:

Այս ճամբարը կարծես թե դարձել է նաեւ կամուրջ մշակույթների փոխանակման, ինչպես նաեւ Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու միջոց:

18 երիտասարդներ Չեխիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Չինաստանից, Իտալիայից եւ Իսպանիայից օգոստոսի 12-25 գտնվում էին Հայաստանում:

Կամավորների օրն անցնում էր հագեցած, առաջնորդվում էին աշխատանքային պլանովՙ նախաճաշից հետո ժամը 9:00-ից մեկնարկում են մաքրման աշխատանքների, ապա ճաշ, հանգիստ ու էքսկուրսիաներ ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի տարբեր վայրերում:

Անահիտ Դավթյանը Շտաբի կամավոր է երկու տարի, կամավորական աշխատանքով եղել է Գերմանիայում, իսկ ահա այժմ Բուսաբանական այգու ճամբարի պետն է. «Ճամբարի ընթացքում բացի աշխատաքներ կատարելուց, էքսկուրսիաներ ենք գնումՙ Սեւան, Էջմիածնի Մայր տաճար, Զվարթնոցի տաճար, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Գառնի, Գեղարդ: Ի դեպ, Գեղարդում եւս մաքրման աշխատանքներ ենք իրականացրել», ասում է նա:

Այս օրերին յուրաքանչյուր մասնակից ունի հնարավորություն ներկայացնելու իր երկրի մշակույթըՙ պատրաստելով ազգային ուտեստ:

Մասնագիտությամբ ֆիզիկոս 26-ամյա Ժերարդը Բարսելոնայից ժամանել է Հայաստան, քանի որ իր համար հետաքրքրական երկիր է Հայաստանը. «Ունեք հարուստ մշակույթ: Ինձ դուր է գալիս աշխատել եւ ապրել Բուսաբանական այգում, շփվել տեղացիների հետ, ստանալ իրենցից էներգիա: Հայաստանում ամենաշատը սիրել եմ հայ մարդկանց, որոնք շատ հյուրասեր են ու միշտ ուրախ քեզ տեսնելու»:

Ժերարդն ընդգծեց, որ գնալով իր երկիր բոլորին հորդորելու է գալ Հայաստան եւ անպայման այցելել պատմական վայրեր, սովորել հայոց պատմություն:

Կատալոնիայից Դերտա Մուստան որոշել է գալ Հայաստան, քանի որ բոլորը հայտնի երկրներ են գնում, իսկ ինքը ցանկացավ բացահայտել իր համար ոչ այդքան հայտնի երկիրը: Այս օրերի ընթացքում արդեն հասցրել է ունենալ սիրելի վայր. «Ամենաշատը սիրել եմ Սեւանի վանքը, տպավորված եմ, քանի որ Երեւանը եվրոպական քաղաքներից չի տարբերվում: Հայկական տոլմայի մասին երբեւէ չէի լսել, երկրի օրվա ընթացքում համտեսեցի, շատ համեղ է»:

Իսկ ահա Չինաստանի ներկայացուցիչ Ջեն Պենկը սովորում է Պեկինի համալսարանումՙ ինժեների մասնագիտացմամբ. «Հիացած եմ Հայաստանի ճարտարապետությամբ, եկեղեցիներով: Ի դեպ, մեծ սիրով կերել եմ հայկական խորոված»:

Բերգամոյից Հայաստան ժամանած Ռիկարդոն լանդշաֆտային դիզայներ է, հիացած է Գառնիով եւ Գեղարդով. «Կարդալով Հայաստանի մասինՙ չես կարող պատկերացնել, թե ինչպիսի երկիր է, պետք է անպայման գալ ու տեսնել»:

Լեհաստանից Հայաստան ժամանած սոցիոլոգ Դոմինիկան Հայաստանը բացահայտել է տեսնելով Սեւանա լիճը. նա վաղուց էր ցանկանում տեսնել այն մոտիկից, եւ կամավորների ճամբարն իրենց տվեց այդ հնարավորությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ Է ԵՄ-Ը ԱՋԱԿՑՈՒՄ ԻՐԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՀՈՒՍԱԴՐՈՂ ԱՊԱԳԱՙ ԱՄՈՒՐ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀՈՒՍԱԴՐՈՂ ԱՊԱԳԱՙ ԱՄՈՒՐ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական