Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՙ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐՈՎ

ԱԶԳ
21/10/2022
- 31 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
0
ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՙ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐՈՎ
0
SHARES
6
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Հայաստանը վերափոխելու գաղափարն արդեն հզոր խթան է

Զանգահարեց մոսկվայաբնակ վաղեմի ընկերոջս որդին եւ ասաց, որ մեկնում է Երեւանՙ լծվելու հայրենիքի վերափոխման ծրագրի իրագործմանը: Մինչդեռ Մոսկվայում Արսեն Իվանյանը կորցնելու բան ունի: Ժամանակին Տավուշի մարզի Բերդ քաղաքի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվեց Երեւանի պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, սակայն ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա եւ ավարտեց Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական ակադեմիան, այնուհետեւՙ ՌԴ նախագահին առընթեր պետծառայության ակադեմիան, աշխատեց ՌԴ հարկային նախարարությունում, Կենտրոնական բանկում, պաշտպանեց թեկնածուական թեզ: Հանդիպեցինք Արսենի հետ երկու ամիս հետո:

– Արսեն, Հայաստանում ռուսահայերին համարում են ազգային պասիվ հանրություն…

– Հայաստանից արտագաղթած հայերին դժվար է համարել «ավանդական» ռուսահայեր, նրանց գերակշիռ մեծամասնությունը շարունակում է մնալ հայաստանցի: Ուրիշ են արդեն նրանց երեխաները: Ես վաղուց էի մտածում վերադառնալ հայրենիք:

– Եվ ինչ զգացումներով ես առաջնորդվում հիմա:

– Եթե ասեմ, թե միայն հայրենասիրությամբ, պաթետիկ կհնչի: Որպես ֆինանսիստ ունեմ ծրագրեր, առաջարկություններ եւ կուզենայի այդ ակադիմիական մտահղացումներս կյանքի կոչել հենց Հայաստանում, դրանով իսկ փորձելով իմ իրական նպաստը բերել բարեփոխումների գործընթացին: Թավշյա հեղափոխությունը պարզապես խթան դարձավ ինձ համար:

– Լավ գաղափար էՙ շաղկապել ակադեմիականն ու գործնականը: Ի՞նչ ես առաջարկում:

– Հայտնի է, որ տնտեսական ճեղքում կատարելու համար անհրաժեշտ են համապատասխան ֆինանսական գործիքներ, որոնք պատրաստի տեսքով առայժմ բացակայում են համաշխարհային ֆինանսական շուկայում: Մեր հայրենիքն այսօր էկոնոմիկայի արագացված զարգացման եւ ազգային հարստության աճի կենսական պահանջ ունի: Ժամանակ ենք կորցրել:

– Շատ ժամանակ:

– Ահա եւ, ինչպես հասնել այդ նպատակներին համեմատաբար սեղմ ժամկետներում: Ես առաջարկում եմ պետությանը այդ գործընթացին ներգրավվել մոդերատորի դերով, այսինքն ստեղծել ֆինանսաիրավական էկոհամակարգ տնտեսական ակտիվությունը խթանելու համար:

– Ո՞րն է դրա էությունը:

– Տվյալ համակարգի ֆինանսական հատվածը նախատեսում է պետության կողմից նպատակային ֆինանսական գործիքների էմիսիաՙ ներդրում, որոնք տնտեսվարող սուբյեկտներին պարտավորեցնում են թողարկել միայն որոշակի արտադրանք: Հենց որոշակիՙ կոնկրետ: Ընդ որում, գործարարը տվյալ դեպքում դրամ չի ստանում, ստանում է կուպոն (արժեթուղթ):

– Ասել է թե նա չի կարող հատկացված գումարն օգտագործել սեփական հայեցողությամբ, յուրացնել, գողանալ, փոշիացնել եւ այլն:

– Բացառվում է: Միայն ստանձնած համապատասխան աշխատանքների (ծառայությունների) կատարումից հետո նպատակային ֆինանսական գործիքները պետության կողմից փոխարինվում են սովորական փողով: Այս դեպքում նվազագույնի են հասցվում, ինչպես դուք ասացիք, ոչ բարեխիղճ ձեռնարկատերերի կողմից դրամական միջոցների հափշտակման ռիսկերը, միաժամանակ խիստ մեծանում է վերջնական արդյունք ստանալու հավանականությունը: Իրենց հերթին տնտեսվարող սուբյեկտները իրավականորեն պարտավորվում են թողարկել միայն պայմանագրով որոշված արտադրանքը: Հատուկ կուզենայի նշել, որ վերջին մի քանի տասնամյակում նաեւ նմանատիպ համակարգով է զարգացել Չինաստանը, երկիրը փրկելով սովից: Ես հանգամանորեն ուսումնասիրել եմ այդ փորձը:

– Եթե ամեն ինչ հաջող ստացվի եւ համապատասխան կենտրոն բացվի, ո՞ր ասպարեզից նպատակահարմար կլինի գործել:

– Կարծում եմ տվյալ էկոհամակարգի գործարկման տեսանկյունից Հայաստանի էկոնոմիկայի ամենահարմար ճյուղը գյուղատնտեսությունն է, այնուհետեւ կարելի է անցնել սննդի ու թեթեւ արդյունաբերությանը, շինարարությանը եւ այլն: Գիտեք, ես հանցագործություն եմ համարում սննդամթերքների մենաշնորհային անհարկի ներմուծումները: Ինչի՞ է նման, երբ սուպերմարկետներում վաճառում են աշխարհի մյուս ծայրից բերված նորզելանդական կարագ կամ ֆիննական հալած պանիր, արգենտինական քիմիահամ միս: Մեր հայաստանյան սննդամթերքները հազար անգամ ավելի համով են, բնական ու սննդարար: Պետք է միայն տեր կանգնել հայ գյուղացուն:

– Ունե՞ս համախոհներ Հայաստանում:

– Նախկին համակուրսեցի ընկերներս: Ակտիվ, բանիմաց մասնագետներ են, որոնք արդեն ունեն գիտական- մասնավոր ձեռնարկատիրական մեծ փորձ:

– Հանդիպումներ ես ունենում բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նկատո՞ւմ ես շահագրգռություն Հայաստանի արմատական վերափոխման խնդիրներում: Ես մոսկվացի շատ հայ գործարարներից եմ նույն բանը լսել, որ նախկինում որեւէ առաջարկության մեջ նման չինովնիկներն առաջին հերթին իրենց «քյարն» են փնտրել:

– Ում հետ հանդիպել եմ, նախարարից միչեւ ռեկտոր, բոլորն էլ ուշադիր լսել են առաջարկներս, հանգամանորեն քննարկել, պարզաբանումներ մտցրել: Միանշանակ առաջին տեղում եղել են պետության շահերը, էկոնոմիկան զարգացնելու մտահոգությունները: Ի դեպ, «քյարի» մասին: Եթե Հայաստանի նոր իշխանություններին հաջողվի հավասար ու օրինական պայմաններ ստեղծել բիզնեսի համար, ապա որպես Մոսկվայում երկար տարիներ ապրած հայ մարդ միանշանակ կարող եմ ասել, որ ռուսաստանցի ազգակից շատ գործարարներ կգան Հայաստան եւ կբացեն իրենց ամենատարբեր բիզնես- կառույցները: Կարող եք չկասկածել: Մեր հայրենիքը պետք է փոխել արմատապես:

– Դու հաճախ ես խոսում նաեւ Հայաստանում անթափոն գյուղատնտեսական արտադրանքի մասին:

– Ես այս ընթացքում եղա նաեւ Հայաստանի տարբեր մարզերում եւ համոզվեցի, որ գյուղատնտեսական շատ արտադրատեսակներ ռացիոնալ չեն օգտագործվում, ասենքՙ կաշին, բուրդը: Եվ այդ այն դեպքում, երբ ստեղծարար միտք անգամ պարզ գյուղացու մեջ առկա է: Ինձ հիացրեց ցորենի ցողունի մշակումը: Սերմերն առանձնացնելուց հետո ցողունը մանրացնում են եւ դարձնում յուրօրինակ գրեթե անծուխ ու անհոտ վառելանյութ: Իմ հայաստանցիՙ ձեր ասած համախոհ գործընկերները գոմաղբից ստեղծել են խտացված հեղուկ պարարտանյութՙ շշով, որի օգտագործումը, տեղափոխումը ոչ մի դժվարություն չի ստեղծում: Եթե պետությունն արդյունավետորեն օգնի ու սատարի հայ գյուղացուն, նա, հավատացեք, խոպանչի չի դառնա:

– Արսեն, միգուցե անձնական կյանքդ էլ կարգավորես Հայաստանում:

– Անշուշտ, իմ ապագա կինը միայն հայաստանցի պիտի լինի: Ես աշխարհի շատ երկրներում եմ եղել եւ համոզվել եմ, որ մերից լավը չկա: Ես սիրում եմ իմ հայրենիքը եւ ամեն ինչ կանեմ նրա լիիրավ նվիրյալ քաղաքացին դառնալու համար:

Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ… ԲԱՐԵԿԱՄԸ

Հաջորդ գրառումը

ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐ

Հաջորդ գրառումը
ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐ

ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐ

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.