Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՐՍԵՆ ՉԱՔՐՅԱՆԸՙ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՑ ՎԵՐՋԻՆԸ

16/08/2018
- 16 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Գերմանական զավթիչների դեմ Ֆրանսիայում պայքարող պարտիզանական միջազգային ջոկատներից մեկի անդամներիցՙ Արսեն Չաքրյանը վախճանվել է օգոստոսի 6-ին Փարիզում, 101 տարեկանում, հաղորդում է անգլիական BBC լրատվամիջոցը: Նա մի շարք այլ հայերի եւ օտարների հետ մասնակցել էր Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի ղեկավարած ջոկատներից մեկի գործողություններին եւ ինքն էլ պարգեւատրվել Ֆրանսիայի մեծագույն «պատվո լեգեոն» շքանշանով: Նա մազապուրծ կարողացել էր փախչել նացիստների հանկարծակի հարձակումից, որի ընթացքում 1944-ի փետրվարի 21-ին գնդակահարվեցին Մ. Մանուշյանն ու նրա 22 զինակիցները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերի սոցցանցում Չաքրյանի մահվան առթիվ արձանագրել է. «Հայազգի Չաքրյանը դիմադրության շարժման հերոսներից էր եւ նրա անխոնջ վկաներից, որի ձայնը զրնգուն մնաց մինչեւ իր երկրային կյանքի ավարտը»:

Չաքրյանը Ֆրանսիայի քաղաքացիություն էր ստացել 1958-ին: Պարտիզանական շարժման մասնակիցների մասին խոսելիս նա բազմիցս ընդգծել է, որ իրենք «հերոսներ չէին, բայց դիմադրում էին, որովհետեւ սիրում էին Ֆրանսիան, որն իրենց որդեգրել էր եւ ապաստան տվել: Նաեւ որովհետեւ ընտանիք եւ աշխատանք չունեին այդ ժամանակ եւ հավատում էին, որ կարող են այդ գործը հաջողությամբ ավարտել»:

Նա Բորդո էր փախչել եւ մնացել այնտեղ մինչեւ 1944-ի օգոստոսը, երբ ազատագրվեց Ֆրանսիան: Վերջին տասնամյակներում պայքարում էր հօգուտ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՆԵՑԷՔ ՀԱՅԱՍՏԱՆԷՆ

Հաջորդ գրառումը

ԱՌԱՋԻՆ ԵՎ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՅՑ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԱՌԱՋԻՆ ԵՎ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՅՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական