Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՛Չ ԾՈՎ, Ո՛Չ ԷԼ ԼԻՃ

16/08/2018
- 16 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Կասպից ծովը բաժանեցին հինգ մասի

Երկու տասնամյակ տեւած տարաձայնություններից հետո մերձկասպյան հինգ պետությունները ի վերջո հինգ մասի բաժանեցին Կասպից ծովըՙ աշխարհի խոշորագույն փակ ջրամբարը: Դա կդյուրացնի նավթի ու գազի արդյունահանումն ու տեղափոխությունը տարածաշրջանում, որը համեմատում են Պարսից ծոցի հետ:

Մինչեւ 1991 թվականը ծովը կիսում էին միայն Իրանը եւ նրա հարեւան ԽՍՀՄ-ը: ԽՍՀՄ փլուզումից հետո Իրանն ուզում էր բաժանումն իրականացնել լճի սկզբունքով եւ ամեն ինչ կիսել հավասարապես: Մյուս երկրները պնդում էին ծովային իրավունքի անհրաժեշտությունը, ըստ որի ամեն երկիր պետք է ունենա երկու տասնյակ կիլոմետր լայնությամբ ափամերձ ծովաշերտ, իսկ մնացյալը պետք է լիներ ընդհանուր:

Օգոստոսի 12-ին Ղազախստանի Աքթաու քաղաքում տեղի ունեցավ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքմենստանի ղեկավարների հանդիպում, որի արդյունքների հիման վրա ստորագրվել է տարածաշրջանի երկրների համար մեծ կարեւորություն ունեցող փաստաթուղթ Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ: Փաստաթղթի վրա աշխատանք է կատարվել 22 տարի: Պայմանագրի ստորագրման շնորհիվ Մոսկվան եւ Թեհրանը ստացան այնպիսի կարեւոր կետեր, որոնց թվում է Կասպից ծովում արտատարածաշրջանային ուժերի տեղաբաշխման բացառումը:

Ավելի վաղՙ 2017 թ. դեկտեմբերին Մոսկվայում մերձկասպյան հինգ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ որոշվել էր վերջ դնել տարաձայնություններին եւ փաստաթուղթ ստորագրել Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նախքան պայմանագրի ստորագրումը առաջարկել էր ստեղծել մերձկասպյան հինգ երկրների ազատ առեւտրի գոտի:

Ստորագրված փաստաթղթի համաձայն, Կասպից ծովի մակերեւույթը բաժանվում է ափամերձ պետությունների միջեւ, իսկ հատակը եւ ջրաշերտը կիսվում են միջազգային պայմանավորվածությունների հիման վրա: Պայմանավորվեցին հատակը համարել ծով, իսկ ջրաշերտըՙ լիճ: Փաստաթղթում չկան հատակի բաժանման կանոններ. կողմերը ստիպված կլինեն փոխհամաձայնության գալ առանձին բանակցություններում:

Պայմանագրի մեջ օտար երկրների ռազմակայանների ստեղծումն արգելող կետի ներառումը լիովին չի երաշխավորում տվյալ արգելքի կիրառությունը, թեեւ դա ուժեղացնում է տարածաշրջանի անվտանգությունը: Հավելյալ բանակցություններ են անհրաժեշտ պայմանագրի մի շարք դրույթնորի վերաբերյալ:

Օգոստոսի 12-ին կայացած գագաթաժողովում կողմերը պայմանավորվեցին, որ խնդրո առարկա ջրատարածքը ծով չէ (ուստի դրա նկատմամբ կիրառելի չեն ՄԱԿ-ի ծովային իրավունքի սկզբունքները), բայց լիճ էլ չէ (այսինքն կիրառելի չէ լճերի բաժանման սկզբունքը, ըստ որի բաժանվում է միայն հատակը): Ինչպես գրում է Коммерсант թերթը, փաստաթղթում մտցվում է 15 մղոնանոց տարածքային ջրերի սկզբունքը, որտեղ ափամերձ պետությունն ունի իրավադատության ամբողջական իրավունք, իսկ այդ ջրերի սահմանագիծը ճանաչվում է իբրեւ պետական սահման: Այդ սահմանից դուրս գտնվող տասը մղոնանոց գոտին համարվում է ձկնորսական ջրատարածք, իսկ Կասպից ծովի մնացյալ ամբողջ ջուրը ճանաչվում է ընդհանուր:

Սակայն ձկնորսական գոտում ափամերձ պետությունը կարող է իրականացնել նավերի հիմավորված ստուգումներ: Պայմանագրում մանրամասն նկարագրված են ջրատարածքների օգտագործումը, ներառյալ առեւտրային նավագնացությունը, ձկնորսությունը, գիտական հետազոտությունները, Կասպից ծովի վրայով կատարվող ավիաթռիչքները: Լրջորեն մշակված են այն պայմանները, որոնց համաձայն ռազմանավերը կարող են մուտք գործել ուրիշ երկրի ջրատարածք: Պայմանագիրը ուժի մեջ կմտնի մասնակից հինգ երկրների վավերացումից հետո:

Կարեւոր դրույթներից մեկն արգելում է Կասպից ծովում արտաքին ուժերի ներկայությունը: Սակայն չլուծված է մնում կարեւորագույն հարցըՙ հատակի սահմանազատումը, որտեղ գտնվում են նավթի ու գազի խոշոր պաշարներ: Ամերիկյան Energy Information Administration գործակալության հաշվարկների համաձայն, Կասպից ծովի ընդերքը պարունակում է նավթի ու գազի 6,5 մլրդ տոննա նավթի ու գազի ապացուցված եւ հավանական պաշարներ: Ընթացիկ գներով դա կազմում է մոտավորապես ութ մլրդ դոլար:

Կասպից ծովի կարգավիճակի անորոշությունը մինչեւ օրս խանգարում էր հատակով Թուրքմենստանից Ադրբեջան գազամուղի անցկացմանը, ինչը երկու կողմերին հնարավորություն կտար տարեկան մինչեւ 100 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարել Газпром-ի համար վճռական նշանակություն ունեցող եվրոպական շուկա: Դա կազմում է Եվրոմիության երկրների գազի ներկայիս ներմուծման մոտավորապես մեկ քառորդը:

Եվրոպացի փորձագետների կարծիքով պայմանագրի առավել հետաքրքրական մասը 14-րդ հոդվածն է, ըստ որի ափամերձ պետությունը նավթամուղ կամ գազամուղ կառուցելու հնարավորություն է ստանում միայն այն երկրների համաձայնությամբ, որոնց ջրատարածքներով պետք է անցնեն այդ խողովակաշարերը: Դա վերաբերում է գլխավորապես հարավային եռյակինՙ Ադրբեջանին, Իրանին եւ Թուրքմենստանին, որոնք վեճեր են ունեցել ծովային հանքավայրերի պատկանելության առնչությամբ: 1994 թ. Բաքվում ստորագրված «դարի պայմանագրի» հիման վրա Բաքուն սկսեց մշակել հանքավայրեր Կասպից ծովի իր հատվածում, թեեւ ջրատարածքը դեռ բաժանված չէր պետությունների միջեւ:

Հետո Աշխաբադը հայտարարեց, որ Ազերի եւ Չիրագ հանքավայրերը գտնվում են ոչ թե ադրբեջանական, այլ թուրքմենական հատվածում: Ապա Եվրոմիությունն առաջարկեց ծովի հատակով անցկացնել խողովակաշար, որով թուրքմենական գազը կհասցվեր Եվրոպա: Վեճը ձգձգվեց այն պատճառով, որ հավակնություններ դրսեւորեց նաեւ Թեհրանը: Պայմանագրի ստորագրումից հետո վիճահարույց հարցերը մնում են, քանի որ ծովի հատակով խողովակաշարի անցկացման համար հարկավոր է նաեւ այն երկրների համաձայնությունը, որոնց ջրատարածքով չի անցնում խողովակաշարը:

Ադրբեջանը հույս ունի թուրքմենական գազի շնորհիվ լրացնել սեփական գազի անբավարարությունը, ինչը արդյունահանված գազի մեծ մասի արտահանման հետեւանքն է: Բաքվի եւ Անկարայի անցկացրած Անդրանատոլիական գազամուղն առայժմ լցված է միայն կիսով չափ: Բայց Թուրքմենստանը ունի՞ արդյոք «ազատ գազ»:

Բրիտանական Financial Times թերթը գրում է, որ Ռուսաստանը Կասպյան տարածաշրջանը վաղուց համարում է սեփական ազդեցության գոտի եւ տարիներ շարունակ փորձում է իր ազդեցությունը պահպանելՙ պայքարելով այնպիսի նախագծերի դեմ, ինչպիսին է Թուրքմենստանից Ադրբեջան գազամուղի անցկացումը: Թերթը գրում է, որ Կրեմլը համաձայնեց Կասպից ծովի բաժանման պայմաններին, որպեսզի կարգավորի հարաբերությունները Թեհրանի հետ եւ բարձրացնի միջինասիական հանրապետությունների հետ համագործակցության մակարդակը այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը եւ Չինաստանը փորձում են թափանցել տվյալ տարածաշրջան:

Փոխարենը Ռուսաստանը ստանում է պայմանագրին չմասնակցող որեւէ երկրի ներկայության արգելք, այսինքն ռուսական նավատորմը ձեռք է բերում վերահսկողություն ծովի նկատմամբ: Verisk Maplecroft ընկերության փորձագետ Կամիլլա Հագելունդը նշում է, որ Մոսկվան Կասպից ծովի բաժանման շարժիչ ուժն է եղել, մնում է պարզել, թե նա փոխարենը ինչ է զոհաբերել: Անվտանգության տեսակետից Ռուսաստանը շահել է:

Կասպիական համագործակցության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Միխեեւի կարծիքով Իրանի համար չափազանց կարեւոր է Կասպից ծովում օտարերկրյա ռազմական ներկայության բացառումը: Շատերի համար առեղծված է մնում, թե ինչու Թեհրանը համաձայնեց ստորագրել պայմանագրի տվյալ տարբերակը: Երկար ժամանակ փաստաթղթի ստորագրումը ձգձգվում էր հենց Իրանի դիրքորոշման պատճառով, եւ փոփոխության հավանական պատճառը ԱՄՆ-ի պատժամիջոցներն են: Իրանը հավակնում էր խոշոր պատառ ստանալ Կասպից ծովի հարավում: Խոսքը ծովի 25 տոկոսը ստանալու, 15 մղոնանոց գոտին մերժելու մասին է, թեեւ պարզ էր, որ դա անհնար է:

Փաստաթուղթը փաստորեն շրջափակում է մերձկասպյան երկրների հետ համագործակցությունը խորացնելու փորձերը, գրում է Financial Times-ը: Ստորագրման նախօրեին Ղազախստանի արտգործնախարար Կայրաթ Աբդրահմանովը հայտարարել էր, որ իր երկիրը չի ծրագրում ամերիկյան ռազմակայաններ բացել Կասպյան տարածաշրջանում: Նրա խոսքերով, Ղազախստանի տարածքով տարանցիկ ճանապարհով դեպի Աֆղանստան կտեղափոխվեն միայն խաղաղ բնույթի ամերիկյան բեռներ:

Հարկ է նշել, որ Կասպից ծովը հաղորդակցական հանգույց է Եվրասիայի կենտրոնի, Մեծ Մերձավոր Արեւելքի, Անդրկովկասի եւ Թուրքմենստանի միջեւ: Այնտեղ ձեւավորվում են ազատ առեւտրի երկու գոտիներՙ ԵԱՏՄ եւ ԱՊՀ մաքսային միությունը, մի քանի ինտեգրացիոն միավորումներ (ՀԱՊԿ, Շանհայի համագործակցության կազմակերպություն), ինչպես նաեւ Մոսկվայի գործընկերների երկկողմ հարաբերությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՄԻ ՔԱՆԻ ՃԱԿԱՏՈՎ

Հաջորդ գրառումը

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԻՍԻ ԼԵ ՄՈՒԼԻՆՈ. «ԱՐԱՐԱՏ» ՊԱՐԱԽՄԲԻ ՀԱՍՑԵՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԻՍԻ ԼԵ ՄՈՒԼԻՆՈ. «ԱՐԱՐԱՏ» ՊԱՐԱԽՄԲԻ ՀԱՍՑԵՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սրբուհի Գալյանն անընդունելի է համարում հոգևորականների անձնական կյանքին վերաբերող տեսանյութերի տարածումը

27/10/2025

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր չցանկացավ  մեկնաբանել Կիրիլ պատրիարքի խորհրդականի հայտարարությունը։ Հիշեցնենք՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական,...

ԿարդալDetails

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական