Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ՈՒ ՍԽԱԼ ՄԵՐՁԵՑՈՒՄՆԵՐԸ

16/08/2018
- 16 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Եգիպտոսի հասարակ ժողովուրդը հումորի սուր զգացում ունի, եւ ծիծաղելի անեկդոտի կարող է վերածել նույնիսկ ամենաբարդ քաղաքական հարցը: Նման անեկդոտներից մեկը Գամալ Աբդել Նասերին հաջորդած նախագահ Անուար Սադաթի մասին է, որին շարունակում էր ծառայել Նասերի վարորդը: Առաջին օրը իր բնակարանից դեպի նախագահական նստավայր գնալու ճանապարհին վարորդը կանգ է առնում խաչմերուկում եւ հարցնումՙ ա՞ջ գնալ, թե՞ ձախ: Իմանալով, որ նախորդ նախագահը սովորաբար ձախ ճանապարհով է նախընտրել գնալ, Սադաթը հրամայում էՙ «ձախ գնալու ազդանշան տալ, բայց թեքվել աջ»:

Որոշ առումով այս իրավիճակը բնորոշ է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Արտաքնապես թվում է, թե հայ-ռուսական հարաբերությունները բնականոն են ընթանում: Բոլորը, ներառյալ վարչապետն ու արտգործնախարարը, փառաբանում են այդ հարաբերությունները, վերահաստատելով ռուսական 102-րդ զինվորական բազայի ներկայության կարեւորությունը Հայաստանում եւ ճիշտ համարելով վերջինիս մասնակցությունը հավաքական անվտանգության դաշնությանը (ՀԱՊԿ): Սակայն ինչ-որ բան կարծես այն չէ: Որոշակի անհանգստություն է զգացվում:

Չնայած պաշտոնական մակարդակով հայտարարությունները սակավ են, բայց լրատվամիջոցները ողողված են քննադատություններով եւ հակադարձ մեկնաբանություններով, թողնելով այն տպավորությունը, թե կողմերը միմյանց կոկորդն են կրծում:

Նախորդ վարչակազմի օրոք լրատվական քննադատությունները, նույնիսկ ամենաթունոտները, թույլատրված էին, եւ որպես լրագրող եւ խմբագիր, ներկայիս վարչապետը անմասն չէր մնացել դրանցից: Բայց թավշյա հեղափոխությունը, որ միավորել է ժողվրդին եւ ավելի լավ ապագայի հույս ներշնչել նրան, միաժամանակ անսխալականության աուրայով է պատել նոր վարչակազմին եւ հենց այդ առումով է անհրաժեշտ քննարկել Հայաստանի արտաքին քաղաքականությունը:

Այժմ, երբ Հայաստանը անարյուն հեղաշրջմամբ ձերբազատվել է նախկին կոռումպացված վարչակազմից, իրավունք ունի պահպանելու իր ինքնիշխանությունը: Բայց այդ ինքնիշխանությունն ունի իրեն պայմանավորող գործոնները, որոնցից մեկն այն է, թե ինչքանով է Հայաստանը հարմարվում տարածաշրջանում ուժերի հարաբերության մեջ: Եվրոպայում 28 պետություններ զիջել են, որոշ չափով, իրենց ինքնիշխանությունըՙ հօգուտ համընդհանուր շահի: Դա պետություն ղեկավարելու հմտություն է, որը ձեւավորվում է պատմական փորձառության հիմքի վրա:

Ներկայիս, հայ-ռուսական հարաբերությունները կարծես կրիտիկական վիճակում են: Կրեմլը ուշի-ուշով հետեւում է Երեւանի նոր կառավարության բոլոր գործողություններին ու քայլերին, լինեն դրանք ներքին թե արտաքին քաղաքականության ոլորտում եւ ջղագրգռությամբ է արձագանքում դրանց:

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը եւ սպասվող դատավարությունը լավ բան չէր խոստանում Մոսկվային, որովհետեւ երկրորդ նախագահը միշտ հօգուտ ռուսական ազդեցության էր գործել: Մոսկվան համբերատար էր, քանի դեռ այդ գործում չէր ներքաշվել գեներալ Յուրի Խաչատուրովը, ներկայիս ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, որը մարտի մեկի իրադարձությունների ժամանակ Երեւանի կայազորի հրամանատարն էր:

ՀԱՊԿ-ն որոշ առումներով ՆԱՏՕ-ին հակակշռող դաշինքն է: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ջենս Ստելտենբերգն է: Պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա, եթե նրա ծննդավայր Նորվեգիան հետ կանչի նրան քրեական հետաքննության համար: ՆԱՏՕ-ի ամբողջ կառույցը ցնցումի կենթարկվի: ՀԱՊԿ-ն ավելի թույլ կառույց է, քան ՆԱՏՕ-ն, որտեղ որդեգրված քաղաքականության եւ նպատակների վերաբերյալ գոյություն ունեն համընդհանուր պարտավորություններ: Մինչդեռ ՀԱՊԿ-ի 6 անդամներից երկուսըՙ Բելառուսն ու Ղազախստանը ավելի սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, քան Հայաստանի: Իսկ Արդբեջանը հրաժարվել է միանալ այդ կառույցին: Գլխավոր քարտուղարի իրավասության մեջ է մտնում տեղեկությունների տրամադրման հոսքը եւ զինվորական տեղաշարժերի վերահսկողությունը: Դժբախտաբար, Հայաստանին չի վերապահված Խաչատուրովին ինքնուրույն փոխարինելու իրավասությունը: Ենթադրվում է, որ Բելառուսն արդեն ունի իր թեկնածուն այդ պաշտոնի համար:

Կրեմլի համբերատար լռության որոշակի ժամանակահատվածում ռուսական մամուլը անխնա պայքար էր մղում Հայաստանի դեմ: Խաչատուրովի պարագան նրան հունից հանել էր: Ռուսական ազդեցիկ «Կոմերսանտ» թերթը մասնավորապես չափազանց վրդովված էր Խաչատուրովի դեմ ուղղված մեղադրանքների կապակցությամբ, որովհետեւ ըստ պաշտոնական Մոսկվայիՙ կատարվածը լուրջ հարված էր ՀԱՊԿ-ի հեղինակությանը:

Այս իրարանցման մեջ լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանը դադարեցնում է 100 միլիոն դոլարի խոստացված ռազմական օժանդակությունը Հայաստանին: Սակայն հետագայում, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Ալեքսանդր Ֆոմինը հավաստիացրել է, որ պայմանագիրը ուժի մեջ է մնում:

Սերգեյ Լավրովը Կրեմլի համար առաջին դիվանագետն է, որի խոսքերը կշիռ ունեն: Նա մեղադրեց Հայաստանի նոր կառավարությանը, նշելով, որ նրա գործողությունները չեն համապատասխանում նախօրոք տրված խոստումներին: «Ռուսաստանը, որպես դաշնակից միշտ էլ շահագրգռված է եղել Հայաստանի կայունությամբ եւ այժմ խիստ մտահոգված է Հայաստանում կատարվող զարգացումների առիթով», հայտարարեց նա հույս հայտնելով, որ հարցը «կառուցողական» լուծում կստանա:

Փաշինյանը անմիջապես չարձագանքեց, բայց մեկնաբանները հավատացած են, որ օգոստոսի 17-ին համընդհանուր հանրահավաք անցկացնելու նրա կոչըՙ իր իշխանության 100-օրյա ժամկետի առթիվ, իր պատասխանն է լինելու Լավրովին, քանի որ ենթադրվում է, որ այդ օրը նա հանդես կգա կարեւոր հայտարարությամբ:

Հայկական լրատվամիջոցները, սակայն, բուռն կերպով արձանգանքեցին: «Ժողովուրդ» թերթն, օրինակ, գրեց, որ Լավրովի հայտարարությունը աչք ծակող միջամտություն է մեր երկրի ներքին քաղաքականությանը: Դա առաջին ակնարկն էր, որ նշում էր մեր երկրի վարած քաղաքականությանը Ռուսաստանի անհամաձայնության մասին:

Մամուլում եղան նաեւ դեպքեր, երբ մեկնաբանները ծածկանուններով հանդես եկան, ինչպես օրինակ Սարգիս Արծրունին եւ Արմեն Ամատունին , որոնք կարող են լինել պաշտոնական անձինք կառավարությունում (*): Սարգիս Արծրունին գրում էր, որ Լավրովի հայտարարությունը թշնամական արարք է, որ փորձում է Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ պատերազմ հրահրել, զորակոչի ենթարկելով երկրում հակահեղափոխական ուժերին:

Արմեն Ամատունին, մյուս կողմից, նշում էր, որ Փաշինյանի հանրահավաքի կոչը պատասխան է ուղղված Ռուսաստանի արտգործնախարարին: Հանրահավաքում, շարունակում էր նա, Երեւանը ցույց է տալու օրինականության աստիճանը, հիշեցնելով Ռուսաստանին, որ այս անգամ գործ ունի Հայաստանում տարբեր տեսակի մի կառավարության հետ, որի հետ պարտավոր է նոր ձեւով խոսել:

Եթե նշված օրինակները հիստերիա կարելի է անվանել, ապա վաստակավոր մի դիվանագետի կարծիքը տարբեր չէր դրանցից: Հատուկ դեսպան Արման Նավասարդյանը հատկապես փոխադարձ շահերի մասին էր ակնարկում ասելով, որ Ռուսաստանի համար Հայաստանը նույնքան կարեւոր է, որքան Հայաստանի համար Ռուսաստանը: Եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանը, ապա կկորցնի նաեւ ամբողջ Հարավային Կովկասը:

Ըստ երեւույթին, փոխադարձ նման հայտարարությունների հիմքում ընկած են Ռուսաստանին մտահոգող ավելի լուրջ խնդիրներ: Հայաստանի մերձեցումը Բրյուսելին, նրա մասնակցությունը Վրաստանում անցկացված նԱՏՕ-ի զորավարժություններին, եւ վերջապես ԱՄՆ-ի սենատում հայկական հարցերով զբաղվող խմբավորման եւ այլ լոբբիստական կազմակերպությունների ջանքերն ուղղված Թրամփ-Փաշինյան հնարավոր հանդիպման անցկացմանը, նշանակում են վերաձեւավորում Հայաստանի քաղաքական մերձեցումների ոլորտում:

Հայաստանն արժանի է դասվելու ամբողջապես ժողովրդավարական երկրների շարքում, որոնցում արմատախիլ է արված կոռուպցիան եւ գործում է կառավարման եվրոպական համակարգը: Հայաստանի ժողովուրդը ի վիճակի է հասնելու դրան առանց Եվրոպայի կամ Արեւմուտքի օգնության:

Արեւմուտքին հարելն ունի իր վտանգի ռիսկերը: Արեւմուտքը հետաքրքրված է Հայաստանով այնքանով, որքանով կարող է Հայաստանին օգտագործել որպես Ռուսաստանի դեմ գործելու միջոց: Բայց հենց Հայաստանը հայտնվի Արեւմուտքի շարքերում, տարբեր պայմաններ են ստեղծվելու նրա համար: Արեւմուտքն ունի իր առաջնահերթությունները, եւ այդ առաջնահերթությունների ցանկում Հայաստանը գտնվում է ավելի ցածր հորիզոնականում, քան, ասենք, Թուրքիան է, որ ավանդականորեն ՆԱՏՕ-ի դաշնակից երկիր է, կամ Ադրբեջանն է, որն ունի էներգիայի պաշարներ:

Հիշենք, որ Արեւմուտքը մատը մատին չխփեց Հյուսիսային Կիպրոսից Թուրքիային դուրս վանելու գործում, չնայած հույներն էլ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են: Այնպես որ Հայաստանին էլ նույն ճակատագիրն է սպասում:

Ռուսաստանի հետ դաշնությունը իդեալական կացություն չի կարելի համարել, բայց Հայաստանի նման թշնամիներով պաշարված մի երկրի համար իդեալական կացություններ չեն լինում:

Փաշինյանի ուսուցիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի անգամ կշտամբեց Մոսկվային ի վնաս իրեն, եւ մենք կորցրեցինք Ղարաբաղի երկու երրորդը:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը սնվելու է երկրին նոր շունչ հաղորդած երիտասարդների վարած ներքին քաղաքականությունից եւ դրանով է ամրապնդվելու: Հայաստանն ամբողջ թափով առաջ է գնում իրականացնելու իր առաջ դրված խնդիրները: Արտաքին քաղաքականության վերադասավորումները չպետք է երկիրն առաջնորդեն դեպի սխալ մերձեցումների:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ (The Armenian Mirror-Spectator), 11.08.18

(*) Ճիշտ էՙ կեղծանունով, բայց ոչ թաքնվելու նպատակով եւ, մանավանդ, ամենեւին ոչ կառավարական անձինք են նշյալները:- «Ազգ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴՈԿՏ. ՔՐԻՍՏՈՖԵՐ ՇԵԿԼՅԱՆԸ «ԶՈՀՐԱՊ» ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ

Հաջորդ գրառումը

ԽՆԱՄԱՏԱ՞Ր, ԹԵ՞ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԽՆԱՄԱՏԱ՞Ր, ԹԵ՞ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական