Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՈԿՏ. ՔՐԻՍՏՈՖԵՐ ՇԵԿԼՅԱՆԸ «ԶՈՀՐԱՊ» ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ

16/08/2018
- 16 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

Հայ եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմը վերջերս Նյու Յորքի Սբ. Վարդան մայր տաճարի համալիրում գործող Գրիգոր եւ Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնի նոր տնօրեն է նշանակել դոկտ. Քրիստոֆեր Շեկլյանին , որը սեպտեմբերի 1-ից փոխարինելու է նախկին տնօրեն հայր Դանիել Ֆնդըքյանին : Վերջինս, ինչպես հայտնի է, մայիսին թեմի 116-րդ համագումարում առաջադրվել էր եւ այնուհետեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից հաստատվել որպես Արեւելյան թեմի առաջնորդի, փոխարինելով հրաժարական տված Խաժակ արք. Պարսամյանին:

Դոկտ. Շեկլյանը բնիկ Վիսալիայից է (Կալիֆոռնիա): Մարդաբանության գծով մասնագիտացել է հաճախելով Բերքլիի Կալիֆոռնիա եւ Չիկագոյի համալսարանները: Մի տարի սովորել է նաեւ Նյու Յորքի Սբ. Ներսես հայկական դպրեվանքում: 2012-14 թվերին Ստամբուլում ապրելովՙ հսկայական ազգագրական աշխատանքներ է տարել հայկական համայնքներում, այցելել է տարբեր վայրեր, ներառյալ իր նախնիների Չոմախլու գյուղը: «Աստվածաբանությունը եւ համայնքը: Հայ փոքրամասնությունը, ավանդույթն ու աշխարհիկությունը Թուրքիայում» թեմայով դոկտորական է պաշտպանել Չիկագոյի համալսարանում: Վերջին շրջանում դասավանդում էր Միչիգանի համալսարանում:

«Զոհրապ կենտրոնը իդեալական հարթակ է ինձ համար, քանի որ ուսումնասիրություններս ինչպես ակադեմիական, այնպես էլ եկեղեցական ոլորտներում են: Ոգեւորված եմ շարունակելու Զոհրապ կենտրոնի բարի ավանդույթները», նշել է նա նշանակման առթիվ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԱՔՈՒՐ ՀԱՅԵՐԷՆ» ԵՒ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ՈՒ ՍԽԱԼ ՄԵՐՁԵՑՈՒՄՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ՈՒ ՍԽԱԼ ՄԵՐՁԵՑՈՒՄՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական