Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՎ ՉԷ ԳԵՎԱՐԱՅԻ ԲԵՐԵՏՈՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

27/07/2018
- 27 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ուսումնական տարվա ավարտին զուգահեռ մեծ հնչեղություն ստացավ Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դիմորդներիՙ նախորդ տարիների համեմատ կտրուկ քիչ լինելը: Շատերը միանգամից սկսեցին յոթ երգ սովորել, յոթն էլ մեղրի մասին. մի մասն սկսեց դասախոսներին մեղադրել «հին ու ժամանակավրեպ» լինելու մեջ, մի մասն էլ զուտ խոսելու համար սկսեց այնպիսի ձայներ հանել, կարծեսՙ ջրի մեջ քար ընկավ: Թե ինչու աղմուկ բարձրացավ հատկապես բանասիրության ֆակուլտետի շուրջ, պարզ է, որովհետեւ պատմության մեջ ամենադասախոսահաստիքատենչ ուսանողությունն ունեցել է եւ շարունակում է ունենալ այս ֆակուլտետը: Ամբիոնի շեմը չհաղթահարածներից ոմանք, կրկնում եմՙ ոմանք, ոչ բոլորը, «հին հաշիվները» պարզելու համար որսացին պահը, բայց ինչպես Նարեկ Դուրյանն է ասումՙ մի րոպե մի բան ասեմ:

Խոսելով դիմորդների թվի մասին, նշենք, որ պատկերը նույնն է համալսարանի բոլոր ֆակուլտետներում, ավելինՙ բոլոր համալսարաններում. սա կապված է ոչ թե ֆակուլտետի որեւէ դասախոսի, որեւէ պահակի կամ բուֆետի աշխատողի հետ, այլՙ 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտների քանակի, իսկ, եթե հաշվի առնենք այն, որ դիմորդների թվով բանասիրության ֆակուլտետը ոչ վերջին տեղում է, ոչ էլ մոտ է այդ տեղին, պարզ է դառնում, որ բարձրացված աղմուկով ուղղակի ջուր է ծեծվում: Բացի այդ, տրամաբանական է, որ զարգացող տեխնոլոգիաների դարում հումանիտար գիտություններն սկսում են իրենց տեղը զիջել: Հետաճը կանխելու լավագույն միջոցն այն ոչ թե քննադատելն է, այլՙ զսպող քայլեր ձեռնարկելը, աշխատելը, բայց, կարծեսՙ տեխնիկայի զարգացման տեմպերից զարգացածՙ ոմանք որոշել են, որ սա զուտ տեխնիկայի դար է, թող տրակտորներն աշխատեն: Ուղղակի անհասկանալի էՙ ինչո՞ւ են ֆակուլտետից բողոքում ֆակուլտետի հատկապես այն ուսանողները, ովքեր ցանկացել են համալսարանում մնալ որպես դասախոս ու չեն կարողացել, եւ ինչո՞ւ են լռում համալսարանում մնացածները. չմնացածներն ազնիվ են, մնացածներն անազնի՞վ, թե՞ հակառակը (հարցը հռետորական չէ):

«Ես բանասեր եմ ». ժամանակի հոլովույթում այս արտահայտությունը մի տեսակ կորցրել է իր բուն նշանակությունը, քանի որ այն այսօր կարելի է լսել 5-րդ դասարանի աշակերտի իմացական մակարդակը չգերազանցող, ինչպես ասում ենՙ էշի հոր տարիք ունեցող մեկից: Որոշ մարդկանց թվում է, որ միայն բանասիրության ֆակուլտետ ընդունվելով (հիմնականում` մի կերպ) ու հաստափոր գրքերի (մեծամասամբ` չբացված) հետ մեկ-երկու անգամ լուսանկարվելով, իրենք արդեն բանասերներ են, բայց մտքների ծայրով էլ չի անցնում, որ բանասիրության ֆակուլտետում սովորելն ու բանասերն լինելն ահագին տարբեր բաներ են, ինչպես… հայն ու հայաստանցին:

Վերջին տարիներին ձեւավորված մի սովորություն էլ կա. իմացածի մեջ չտեսնել դասախոսին, չիմացածի մեջՙ մեղադրել նրան: Բայց դասախոսներից ոչ մեկը մեղք չունի, որ ուսանողը գիրք չի կարդում, քննություններին արտագրությամբ է զբաղվում, լաց լինելով գնահատական է մուրում, այդ մուրացկանության հիման վրաՙ կարմիր դիպլոմ ստանում, վերջում էլ երիտասարդ կոմսոմոլի նման այդ դիպլոմն օդում թափահարելովՙ սրա-նրա աչքը խոթումՙ ցույց տալու համար, որ ինքը կարմիրդիպլոմավոր է, ազնիվ գիտնական, ժողովրդի մարդ, վեհ գաղափարների կրող, որ ինքն իր դասախոսներից ավելի շատ բան գիտի, բայց աշխատանք չունի, որովհետեւ «երկիրը երկիր չի». դե պարզ է, եթե մի երկրի կարմիրդիպլոմավորն այդպիսին լինի, էլ ո՞նց երկիրը երկիր կլինի: Իհարկե, եղել են եւ լինում են դեպքեր, երբ համալսարանում հանիրավի չեն գնահատվել ուսանողներ, որոնք մեծ ներուժ են ունեցել, որոնք արժանի էին գնահատվելու եւ կարող էին կադրային սերնդափոխության ժամանակ փոխարինել իրենց ուսուցիչներին, բայց թացը չորի հետ չի կարելի խառնել, որովհետեւ այս ֆակուլտետում խնդիրը ոչ թե ուրիշի կարծիքն անգիր անելն է, այլՙ սեփականն արտահայտելը, իսկ նման ուսանողները քիչ են եղել, եզակի:

Կամ ի՞նչ պահանջել ֆակուլտետի այն ուսանողից, որի գերագույն նպատակը դասախոս կամ պատգամավոր դառնալն է, ուրիշ ոչինչ: Մեկը չկա նմանին ասիՙ ա՛յ վարժապետ ջան, ա՛յ բախտախնդիր երեսփոխան, բանասիրության (եւՙ ընդանրապես) ֆակուլտետում սովորող ուսանողի բարձրակետն ամբիոնը չէ, լինի դասախոսական, թեՙ պատգամավորական: Բայց ոնց որ ժողովրդական առածն է ասումՙ վայ իրեն ասած, վայ էն պատին:

Անըմբռնելի է, երբ մարդիկ ռեկտորի, որեւէ ֆակուլտետի դեկանի, կամ որեւէ դասախոսի հետ անձնական հաշիվները պարզելու լավագույն միջոց են համարում տվյալ ֆակուլտետի (այդպիսովՙ ԵՊՀ-ի) անունն արատավորելը: Կարելի է, չէ՞, ուղիղ խոսել, առանց ֆակուլտետին անդրադառնալու. վերջին հաշվով, ո՛չ որեւէ դեկան, ո՛չ դասախոս, ոչ ուսանող անհատապես չի մարմնավորում որեւէ ֆակուլտետ: Բայց ի՞նչ բացատրես մարդուն, ով համալսարանում «օճառով ու այլ մաքրող միջոցներով» է շրջում, իսկ սոցցանցերումՙ Էռնեստո Չէ Գեւարայի բերետով:

Գալով թեմայի սկզբում շարադրածին, հավելեմ, որ վերոգրյալ բերետավորներից շատերը 47-ը դարձրել են մատի փաթաթան, բերանի ծամոն ու ամբողջ օրը դրա մասին են ծամում…խոսում, բայց մոռանում են, որ սա այն ֆակուլտետն է, որտեղ քանակը երբեք որակ չի ապահովել ու չի ապահովելու: Ինչ խոսք, ցավալի է ներկա վիճակագրությունը, համալսարանի ղեկավար կազմը (եւ հատկապե՛ս ղեկավար կազմը), ԿԳ նախարարը եւ բոլորս մտահոգվելու տեղ ունենք, բայց քիչ դիմորդների համար մեղադրել համալսարանի ղեկավար կազմին, մեղմ ասած խելամիտ քայլ չէ, այդ տրամաբանությամբ ստացվում էՙ համալսարանի ղեկավարությունը երկու տարի առաջ լավն էր, այս տարի վատը՞: Այ խնդրեմ, նրանց կարելի է, պետք է մեղադրել, եկեք միասին մեղադրենք, ասենք, վարձերի անհիմն թանկացման, գրադարանների աղքատիկության, բուժսպասարկման կետերի բացակայության, համալսարանի միջոցների «մաս-մաքուր» լվացման համար, թե չէՙ ծիծաղելի է, երբ հրշեջը կրակ մարելու ժամանակ բողոքում է շոգից: (Սույն խնդիրների բերումով համալսարանի ղեկավարությանը ես, բավականին կոշտ կերպով, անդրադարձել եմ «Ազգ» օրաթերթի 06.05, 2018 եւ 06.15.2018 համարներում):

Աչքի անցկացրեք նախորդ տարիների ցուցանիշները, երբ ամեն կուրսում 130-150 ուսանող էր սովորում, ինչո՞վ են այս 47 հոգին տարբերվելու նրանցից: Նախորդ տարիների 100-150 «գիտական գիդանտների» փոխարեն միայն քառասունյո՞թն ենք ուենալու: Ոչ: էլի կուրսից մի քանի հոգի են առանձնանալու, մի քանիսն են սովորելու, մյուսներն ըստ հին ավանդույթի մեծ բուֆետագետներ են դառնալու, կեքսի ու սառը սուրճի շուրջ տաք բամբասանքներ ծավալողներ, կամ հակառակը:

Կարծում եմ` այսքանը բավարար է:

Վստահ եմ, նվազագույնըՙ հույս եմ փայփայում, որ որոշ մարդիկ վերջապես կհասկանան, եւ որպես բարի կամքի դրսեւորում, հետայսու, կսկսեն մտածել եւ նոր խոսել, ինչպես Դավիթ Գյուրջինյանը կասերՙ գոնե հանուն մեր նյարդերի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԿՈՐՈՒՍՏԸՙ

Հաջորդ գրառումը

«ԵՍ Ո՛Չ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ, Ո՛Չ ԷԼ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԻՆՁ, ԱՅԼՙ ՈՒՂՂԱԿԻ ՀԱՅ». ԲԺԻՇԿ-ՈՒՐՈԼՈԳ ՌԱՖՖԻ ՋԱՆԵՑՅԱՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«ԵՍ Ո՛Չ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ, Ո՛Չ ԷԼ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԻՆՁ, ԱՅԼՙ ՈՒՂՂԱԿԻ ՀԱՅ». ԲԺԻՇԿ-ՈՒՐՈԼՈԳ ՌԱՖՖԻ ՋԱՆԵՑՅԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական