Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԴՈՎԵՂ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

14/07/2018
- 14 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տավուշի մարզի Դովեղ գյուղն արեւելյան մասով շուրջ 15կմ սահման ունի հարեւան երկրի հետ: ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած տարիներին ենթակառուցվածքերի սրված խնդիրը չի շրջանցել նաեւ այս բնակավայրում ապրողներին: Անտառից եկող ինքնահոս ոռոգման ջրով տարիներ առաջ սնուցել են սահմանի գրեթե փեշին գտնվող հողերը, սակայն ուղիղ գծով հրետակոծության տակ գտնվելու վտանգը պատճառ է դարձել բնակավայրի այդ հատվածում գյուղատնտեսական աշխատանքները դադարեցնելու համար:

Բնակիչների անվտանգությունն ապահովելու միակ լուծումը եղել է տնամերձ հողամասերը ոռոգելի դարձնելը, որի համար պահանջվող ֆինանսական միջոցների ապահովումը եւ ոռոգման նոր համակարգի ստեղծումը լուրջ խնդիր են եղել համայնքի համար: Սահմանին ապրող գյուղացիների խնդրով մտահոգ անհատների աջակցությամբ, 30 տարի հետո, խնդիրը լուծվել է: Ներդրվել է 19.5 միլիոն դրամՙ բնակավայրի տնամերձ հողատարածքների ոռոգման ցանցի կառուցման համար: Կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Դովեղ» հիմնադրամը:

Նոր համակարգով անտառից եկող ինքնահոս ջուրը, փակ եղանակով անհրաժեշտ ճնշում ապահովելու միջոցով, հասցվել է պոմպակայան: Այդ նպատակով կառուցվել է շուրջ 850մ ջրագիծ: Հաջորդ 3 փուլով ստեղծվել է տնամերձ հողամասերի ոռոգելի ներքին ցանցը, ինչի համար կառուցվել է շուրջ 5կմ երկարությամբ ջրագիծ: Լուծվել է 2 խնդիր. գյուղացու համար ստեղծվել են գյուղատնտեսական աշխատանքներն անվտանգ պայմաններում իրականացնելու եւ տնամերձ հողամասից օգուտ քաղելու հնարավորություններ: Կա եւս մեկ արդյունք. ստեղծվել է երկու աշխատատեղՙ պոմպակայանում:

Ոռոգման նոր համակարգի բացմանը մասնակցել են ծրագրի ֆինանսական կողմն ապահովող անհատները, «Դովեղ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Նաիրի Սարգսյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Դովեղ բնակավայրի վարչական տարածքի ղեկավար Սամվել Գորգինյանը ու բնակիչներ:

«Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ Դովեղում իրավիճակը փոխվել է. համայնքների զարգացումը կարեւոր առաջնահերթություն համարող մարդկանցՙ Ռալֆ Յիրիկյանի, Ռոբերտ Նազարյանի, Սուրեն Սահակյանի, Վաչիկ Քոքոբելյանի եւ Ֆրեդ Նազարյանի ներդրման արդյունքում տարիների խնդիրը լուծվել է: Հատկապես սահմանապահ գյուղերում ենթակառուցվածքները կարեւոր են մի քանի տեսանկյունից. գյուղացին հոգում է իր ապրուստի խնդիրը, չի լքում գյուղը եւ լուծվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս նրա անվտանգության հարցը»,-ասել է Դովեղ բնակավայրի վարչական տարածքի ղեկավար Սամվել Գորգինյանը :

Դովեղում իրականացված ծրագիրն արժեւորվում է երկարաժամկետ արդյունքով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՈՐԻՍԻ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԷՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ

Հաջորդ գրառումը

15 ՄԻԼԻՈՆԻ ԱՆՈՒՆԻՑ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

15 ՄԻԼԻՈՆԻ ԱՆՈՒՆԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական